Պատմության այս օրը (նոյեմբերի 1)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Վեգանների (Մեծ Բրիտանիայում գրանցված բարեգործական կազմակերպություն, որը նպաստում է էթնիկ մշակույթների տարածմանը և կյանքում օգտագործմանը) համաշխարհային օր, Անտիգուա և Բարբուդա՝ Անկախության օր, Ալժիր ՝ Ազգային օր, Մեքսիկա և ԱՄՆ՝ Մեռելոց, Ռուսաստան՝ Դատական կարգադրիչի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1828 - օծվել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին:
1871 – ծնվել է կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
1899 – վախճանվել է նշանավոր ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ Աղբյուր Սերոբը:
1899 – ծնվել է հայ խորհրդային ռեժիսոր, դերասան և թատերական գործիչ Արմեն Գուլակյանը:
1908 – ծնվել է ռումինահայ ջութակահար Կարապետ Ավագյանը:
1911 – ծնվել է ռուս-հայկական ծագումով ֆրանսիացի գրող, կենսագրագիր և պատմաբան Անրի Թրուայան (Լեոն Տարասով):
1913 – ծնվել է ճարտարապետ և բարերար Լիթեր Էսքիջեանը:
1960 - վախճանվել է հայազգի գրականագետ, թարգմանիչ Հակոբ (Յակով) Խաչատրյանցը:
1968 – վախճանվել է արևմտահայ բանաստեղծ, դերասան Պահարեն:
1977 – վախճանվել է ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը:
1993 – Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում հայկական բանակը գրավել է Զանգելանը իրեն հարող բնակավայրերով, իսկ Ադրբեջանական բանակի Զանգելանյան գունդը Արաքսի վրայով նահանջել է Իրան:
1999 - Հայաստանի վարչապետ է դարձել Արամ Սարգսյանը:
2001 - Երևանում մեկնարկել է Ուշուի աշխարհի առաջնությունը:
2002 - Հայաստանը ստանձնել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության վեցամսյա նախագահությունը:
2003 - Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 10.000 դրամ անվանական արժեքով նոր դրամանիշ։
2008 - Ավստրալիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանը մենամարտի 9-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մեքսիկացի Քրիստիան Մայջարեսին, թեթևագույն քաշային կարգում դառնալով աշխարհի չեմպիոն բոլոր երեք` IBF, WBC եւ WBA վարկածներով:
- ավարտվել է ճարտարապետ Գագիկ Գալստյանի նախագծով կառուցված Հայաստանի Ամերիկյան համալսարանի շենքի շինարարությունը:
2004 - վախճանվել է քանդակագործ Արշամ Շահինյանը:
2010 - Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը Հայաստանը հանել է Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների ցանկից՝ Թուրքիայի «Կարմիր գրքից»:
2011 - Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից և գլխավորել Հանրապետականի նախընտրական շտաբը։
2012 - Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ ռազմական «Ուրալը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, որի արդյունքում պայմանագրային 4 զինվորներ մահացել են, իսկ 15-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել:
2018 - Ազգային ժողովը ձայների 0 դեմ, 0 կողմ, 13 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանին չի ընտրել վարչապետ և արդյունքում արձակվել է իրավունքի ուժով:
2019 - Երևանում ցույցեր և երթեր են տեղի ունեցել ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
82 մ.թ.ա. - Հռոմի արվարձան Պրենեստերի Կոլլինյան դարպասների մոտ տեղի ունեցած ճակատամարտում Սուլլայի կողմնակիցները գլխովին ջախջախել են Մարիուս-ավագի կողմնակիցներին:
1604 - լոնդոնյան Ուայտհոլլում առաջին անգամ ցուցադրվել է Շեքսպիրի «Օթելլո» ողբերգությունը:
1179 - Ֆրանսիայում թագադրվել է Ֆիլիպ 2-րդ թագավորը:
1520 - հայտնաբերվել է Մագելանի նեղուցը:
1555 - ֆրանսիական հուգենոտները հիմնադրել են ներկայիս Ռիո դե Ժանեյրոն:
1770 – վախճանվել է նեապոլյան դպրոցի ներկայացուցիչ հանդիսացող իտալացի նկարիչ Գասպարե Թրավերսին:
1755 – տեղի ունեցած երկրաշարժից և դրա հետևանք ցունամիից Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում զոհվել է վաթսունից իննսուն հազար մարդ:
1757 – ծնվել է իտալացի քանդակագործ Անտոնիո Կանովան:
1800 – ավարտվել է Սպիտակ տան շինարարությունը և նույն օրը ԱՄՆ-ի նախագահ Ջոն Ադամսը տեղափոխվել է այնտեղ:
1870 - ԱՄՆ-ի Եղանակի բյուրոն ( հետագայում վերանվանվել է Եղանակի Ազգային Ծառայություն) ներկայացրել է իր առաջին պաշտոնական եղանակի տեսությունը: 1878 – ծնվել է էստոնացի բնանկարիչ Կոնրադ Մյագին:
1888 - վախճանվել է ռուս ճանապարհորդ և բնախույզ Նիկոլայ Պրժևալսկին:
1894 - Նիկոլայ 2-րդը թագադրվել է Ռուսաստանի նոր և վերջին ցար:
1897 - հիմնվել է «Յուվենտուս» ակումբը։
1914 – տեղի է ունեցել Կորոնելի ճակատամարտը, որը Առաջին համաշխարհային պատերազմի կարևոր մարտերից մեկն է, որտեղ Գերմանիան պարտության է մատնել Մեծ Բրիտանիային:
1918- տեղի է ունեցել Մելբոն-սթրիթի (Նյու-Յորք) երկաթուղային վթարը, որը ԱՄՆ-ի խոշորագույն երկաթուղային վթարն է, զոհվել է 102 մարդ:
1922 – Օսմանյան կայսրությունում Մուստաֆա Քեմալի նախաձեռնությամբ վերացվել է սուլթանությունը:
1928 - Թուրքիայում գործածության մեջ է մտցվել լատինական այբուբենի վրա հիմնված այբուբենը:
1938 - էկրան է բարձրացել Սերգեյ Յուտկևիչի «Հրացանով մարդը» կինոնկարը:
1939 - աշխարհին ներկայացվել է արհեստական բեղմնավորմամբ ծնված առաջին ճագարը:
1952 - ԱՄՆ-ում առաջին անգամ իրականացվում է ջրածնային ռումբի փորձարկում:
1955 - վախճանվել է ամերիկացի հոգեբան և գրող Դեյլ Քարնեգին:
1973 – ծնվել է հնդիկ ճանաչված դերասանուհի և մոդել, 1994 թ. Միսս Աշխարհ մրցույթի հաղթող Այշվարիա Ռայը:
1977 - սկսվել են Ту-144 գերձայնային ուղևորատար ինքնաթիռներով ուղևորափոխադրումները:
1981 - Անտիգուան և Բարբուդան անկախացել են Միացյալ Թագավորությունից:
1993 - Մաասթրիխթի պայմանագրով ստեղծվել է Եվրամիությունը։
1998 - ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական դատարանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը