Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ակնհայտ է, որ ընդդիմության ներսում կա հակասություն, դրանք ավելի շատ մարտավարական բնույթի են. Վիգեն Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Yerevanlur-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

-Պարոն Հակոբյան, նկատելի է, որ նոյեմբերի 9-ի հանրահավաքի վերաբերյալ խորհրդարանական ընդդիմությունը  միակարծիք չէ։ Փողոցային պայքարի մասին խոսելիս Արթուր Վանեցյանն, օրինակ, նշում է, որ չի կարծում, թե այն այս փուլում կարող է արդյունավետ լինել, մինչդեռ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի հատկապես դաշնակցական թևը հակառակն է պնդում։ Այս պառակտվածությունը ինչո՞վ է պայմանավորված և տեխնոլոգիական իմաստով ընդդիմությանը ի՞նչ վնաս կարող են հասցնել։

-Պետք է հաշվի առնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը տարբեր քաղաքական միավորներից է բաղկացած և բնական է, որ նրանցից ամեն մեկն  իր կարծիքը կարող է ունենալ տվյալ իրավիճակի հետ կապված։ Մեկի գնահատականն ավելի արմատական է, մյուսինը՝ ավելի զուսպ։ Յուրաքանչյուրը նաև հաշվարկում է իր հնարավոր ռեսուրսները, որով կարող է հանդես գալ։ Մենք իհարկե պետք է դիտարկենք, թե հանրահավաքն ինչ օրակարգով է և դրանից ելնելով դատողություն անենք։ Եթե օրակարգը քաղաքական է և արմատական, ապա իմ կարծիքով՝ միշտ կգտնվի մարդկանց այն զանգվածը, որը դուրս կգա փողոց։ Այդ մարդիկ, եթե համարեն, որ իրենց մասնակցությունն այդ պահին այդ վայրում կարող է վճռորոշ նշանակություն ունենալ, ապա իրենք կլինեն այդ վայրում ու կարող են բավականին լուրջ զանգվածներ հավաքել։ Մենք տեսանք, որ վերջին երթը, որը նվիրված էր պատերազմի սկսելու մեկ տարվան՝ բավականին բազմամարդ էր։ Հիմա էլ եթե օրակարգը լինի արմատական, կարող է մեծ թվով մարդկանց գրավել։ Հնարավոր է, որ ընդդիմությունը արարողակարգային հանրահավաք անի, ասենք նվիրելով հավաքը պայմանագրի մեկ տարվան, այդ դեպքում գուցե ավելի քիչ մարդ դուրս գա։ Եթե իրենց ընտրազանգվածի 20 տոկոսն էլ գա հանրահավաքի՝ դա արդեն մեծ թիվ է։ Հիմա կարևոր է  հասկանալ՝ ինչ օրակարգ են ունենալու ու ինչ մեսիջներ են հղելու հանրությանը  և արդյոք սահմանափակվելու են մեկ-երկու հանրահավաքով։

-Հանրահավաքի նախաձեռնողները նշում են, որ իրենց նպատակն է թույլ չտալ նոր եռակողմ պայմանագրի ստորագրում, բայց տարօրինակ չէ՞, որ այդ հանրահավաքը անում են հենց ստորագրման ենթադրյալ օրը։ Այսինքն՝ եթե նպատակն իրոք կանխելն է և ոչ ձևականությունը, ինչու՞ հիմիկվանից փողոցում չեն։

-Եթե իսկապես ինչ-ինչ փաստաթուղթ է ստորագրվելու, ապա ըստ իսկ դա հենց նոյեմբերի 9-ին չի լինի։ Նախ հարց է՝ իսկապե՞ս ստորագրվելու է։ Ես մի քիչ կասկածում եմ, որ հենց  նոյեմբերի 9-ին հավաքվեն Մոսկվայում ու կասկածում եմ նաև, որ անգամ հավաքվելու  պարագայում երկու նման փաստաթուղթ ստորագրվի, ինչի մասին, որ խոսվում է մամուլում։ Իմ դիտարկմամբ՝ նման հանդիպում լինելու է, բայց ոչ նոյեմբերի 9-ին, որովհետև դա բավականին նվաստացուցիչ կլինի հայկական կողմի համար՝ թե՛ հոգեբանական, թե՛ քաղաքական և թե՛ մեսիջների առումով։ Հնարավոր է հանդիպում լինի մեկ ուրիշ օր և ստորագրվի ոչ թե պայմանագիր, այլ շրջանակային ինչ-որ փաստաթուղթ՝ գուցե ֆորմատը հայտարարության կամ դեկլարացիայի տեսքով։ Դրանից հետո կստեղծվի ա աշխատանքին խումբ, որն, օրինակ, կզբաղվի դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցերով։ Այսինքն՝ դեմարկացիա ու դելիմիտացիա դեռ տեղի չի ունեցել, որ դրա շուրջ ինչ-որ պայմանագիր ստորագրվի։

-Մենք տեսնում ենք, որ Հանրապետական կամ ավելի շուտ Միքայել Մինասյանական թևի ներկայացուցիչները սոցցանցերում նույնիսկ մեղադրում են Ռոբերտ Քոչարյանին ու նրան  ղեկավարած դաշինքին՝ընդհուպ նշելով, որ նրանք թաքնված կերպով օգնում են Փաշինյանին։ Սա ի՞նչ հակասության մասին է խոսում։

-Մենք այդ հակասությունն ուղղակիորեն տեսնում ենք և փաստ է, որ այն կա։ Առնվազն մարտավարության շուրջ կան հակասություններ։ Ես չէի նշի, որ բուն ՀՀԿ-ականներն են այդ մեղադրանքները հնչեցնողները։ Նրանք հակասություն ունեին ընտրություններին մասնակցելու շուրջ, բայց ի վերջո՝ իրենք էլ գնացին։ Մյուս թևը, որի մասին դուք խոսեցինք, իսկապես ունեն առարկություններ։ Բայց ես չէի ասի, թե դա թև է, որովհետև կան մի քանի ներկայացուցիչներ միայն։ Այնտեղ չկա ինստիտուցիոնալ կառույց, ինչպիսին օրինակ ՀՀԿ-ն է։ Ձեր նշածը մենք ասոցացնում ենք կոնկրետ մարդու հետ, որի շրջապատն էլ, այո՛ կոնկրետ հակասություններ ունի։ Հենց այն փաստը, որ ոչ թե մեկ դաշինք է, այլ գոյություն ունի առնվազն երկու դաշինք՝ նշանակում է, որ կան տարակարծություններ։ Դրա համար էլ իրենք տարբեր են՝ մանավանդ մարտավարության առումով։

Գիտեք՝ հանրահավաք անելը բավականին պատասխանատու գործ է, որովհետև շատ բան կախված է նաև նրանից, թե ընդդիմադիր հանրության մոտ ինչ սպասումներ կան այդ հանրահավաքից։ Եթե հանրահավաքին հետևելու են այլ ակցիաներ՝ իրավիճակը այլ է  դառնում։ Իսկ եթե նոյեմբերի 9-ին է հանրահավաքը հենց նոյեմբերի 9-ին է, այն կարող է ունենալ երկու ուղղություն։ Առաջինը՝ կանխել ինչ-որ նոր բանի ստորագրում, պարզաբանում ստանալ այդ հնարավոր փաստաթղթի շուրջ և հնարավոր է լինի զուտ արարողակարգային։ Հիշում ենք, որ սեպտեմբերի 26-ին մի  երթ արվեց։ Այն ուներ քաղաքական բաղադրիչ, բայց իրականում քաղաքական չէր, արարողակարգային էր, հիշատակի ակցիա։ Հիմիկվա հանրահավաքին էլ  կարող են ամենատարբեր մարդիկ  մասնակցել։

-Այդ թվում նաև՝ մյուս  ընդդիմադիրները, որոնք այս պահին փողոցային պայքարը չեն ընդունում։

-Այնպես չէ, որ իրենք փողոցային պայքարը չեն ընդունում։ Հանրապետականները նշում էին, որ հենց փողոցային պայքարով պետք է ինչ-որ բանի հասնել, խորհրդարանն է սխալ։ Սկզբում նրանք այդ տեսակետն ունեին, բայց եթե  հիմա նպատակահարմար չեն գտնում։ Գուցե հաշվարկում են, որ հիմիկվա ռեսուրսները  քիչ են։

Մարիամ Գրիգորյան

Մոսկվայի բնակելի շենքերից մեկում գազի բալոններ են պայթել. կա զոհԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ 37-ամյա տղայի դի է հայտնաբերվելՎթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինի․ հասցեներ«Քաղաքագետը հնարավոր է համարել Երևանի և Բաքվի միջև ռազմական գործողությունների վերսկսվելը» ՌԴ-ում շտապ օգնության մեքենա է վթարվել․ կա 2 զոհ 4 վիրավորԱվարտվել է Արցախի Հանրապետության տարածքից բռնագաղթը․ պատմության այս օրը (30 սեպտեմբեր) Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Հոկտեմբեր ամսվա տոնական օրերըՆոր վրանգավոր վիրուս՝ որը հանգեցնում է երեխաների կաթվածի«Հըզբոլլահի» գործադիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել Ռուբլին կրկին նվազել էԿրասնոդար մեկնող 49 ուղևորով ավտոբուսը վթարվել է և այրվել«Հոկտեմբերի 2-ից այս վայրը կլինի ամբողջությամբ ձյունապատ». ՍուրենյանԻ՞նչ պատիժ է նախատեսված զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ծառայության վայր չներկայանալու համար Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար Դետեկտիվ ժանրի առևանգում՝ Արարատի մարզում․ 44-ամյա տղամարդը գաղտնի կապ է հաստատել մայրիկի ու քրոջ հետ և օգնություն խնդրելԱրարատի մարզպետարանը՝ Վեդու թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 10-ամյա աղջկա մահվան մասին «Հեզբոլլահ»-ի առաջնորդի մարմինը դուրս է բերվել հարվածի վայրից Արձակուրդների օրերը հայտնի ենՆասրալլահի նահատակությունը մեծ կորուստ է, բայց դա չի նշանակում դիմադրության ավարտ. Իրանի ԱԳ նախարար«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթել է «Արարատին» Կարևոր` Արցախցիների համար Արտակարգ դեպք՝ Երևանում․ Արցախի պողոտայից գողացել են КамАЗ մակնիշի բեռնատարը Սուրբ Էջմիածին․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Մայր Տաճարի վերաօծման արարողությունից Կիևում բողոքում են, որ զինամթերքի զինանոցները դատարկ են. «Մենք շարժվում ենք այրված դաշտով» Սյունիքի մարզում բախվել են Opel-ն ու իրանական համարանիշներով Mercedes-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել էԱրտակարգ դեպք. առևտրի կենտրոնում տղամարդը կրակել է 8-րդ դասարանցու վրա և փախել. մանրամասներ. ՌԴ (տեսանյութ) Եփրեմ Արիզոնցու մարգարեությունները կսկսե՞ն իրականանալ 2025 թվականին. «Թուրքիան կհանձնվի Հայաստանին, Հունաստանին և քրդերին» Օդի ջերմաստիճանը կնվազիԽոշոր վթար Հոռոմի խաչմերուկում. կա վիրավոր Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել, կան զոհեր և վիրավորներ. ՌԴ Նոր մեռոնով վերաօծված Մայր Տաճարն իր դռներն է բացում հավատավոր ժողովրդի , ուխտավորների և այցելու հյուրերի առջև. Գարեգին Բ Պետդուման հայտնել է, թե ով է կենսաթոշակի բարձրացում ստանալու 2025թ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ փոխնախագահ Հարիսը հույս է տվել Լեռնային Ղարաբաղի հայերին. «Քամլատ Քամալա»4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ՌԴ Հերթական պատժելի արարքը՝ Ինֆորմատիկայի քոլեջում․ 16-ամյա ուսանողին դանակահարել է համակուրսեցին Հզոր անտիցիկլոն՝ Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ֆրանսիան խոստացել է վերազինել Հայաստանին Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել կարգավորման գործընթացում. Բայրամով Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ Վահագն Խաչատուրյանի հետ մեծաթիվ թիկնապահերով շրջապատված ժամանեց Մայր տաճար Ադրբեջանը Կովկասում խաղաղության և պատերազմի բանալին էՄինչև 18:00 ջուր չի լինի. հասցեներ Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» տասնյակ օբյեկտներին Կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը. պատմության այս օրը (29 սեպտեմբեր)Եվրոն թանկացել է, ոուբլին կրկին էժանացել . ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 29-ին Մայր Տաճարի վերօծման արարողությունը եւ Սուրբ Պատարագ. մասնակցում է քաղաքական վերնախավը (ուղիղ) Հութիները Նեթանյահուի վերադարձի ժամանակ հարձակվել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրաՀռիփսիմե Հակոբյանը որդու՝ «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում մասնակցության մասին
Ամենադիտված