Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ադրբեջանական սահմանի որոշում, «3+2» ձևաչափ, «Զանգեզուրի միջանցք». ՌԴ ԱԳՆ-ն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեկամյակի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը նպատակ չունի Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման բացառիկ իրավունք ձեռք բերել. Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի կապակցությամբ հրապարակված հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսական կողմը չի հավակնում Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման մեջ մենաշնորհի, թեև այդ երկրների և ժողովուրդների հետ մեզ կապում է երկար և սերտ բարեկամությունը, լայնածավալ գործընկերություն բոլոր ազիմուտներում։ Մենք հանդես ենք գալիս միջազգային հանրության առկա ներուժի արդյունավետ օգտագործման օգտին՝ համարժեք հաշվի առնելով տարածաշրջանային փոփոխված իրողությունները»,-ասվում է փաստաթղթում:

Դիվանագիտական ծառայությունը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց կարելի է հանգիստ հերքել սոցիալական ցանցերում և ինտերնետային ռեսուրսներում տեղեկատվական լցոնումներն առ այն, որ «Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված էին Լեռնային Ղարաբաղն անջատելուն, Ադրբեջանին հանձնելուն, Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելուն»:

«Նման հայտարարությունները կրում են պոպուլիստական բնույթ, կատարում են ակնհայտ արտաքին պատվեր և իրականության հետ կապ չունեն», - նշել են ՌԴ ԱԳՆ-ից։

Ինչպես նշել են նախարարությունում, Մոսկվայի նախաձեռնած բոլոր եռակողմ փաստաթղթերն ու մեխանիզմները պարտադրված չեն եղել կողմերին, այլ հիմնվել են շահերի ստուգված հավասարակշռության վրա, որը նախատեսում է չափազանց հարգալից վերաբերմունք Բաքվի և Երևանի ինքնիշխանության և շահերի նկատմամբ։

«Մենք չենք կարողացել համաձայնության գալ մեր մի շարք նախաձեռնությունների շուրջ, և դա նորմալ է: Բայց արդեն իսկ հաստատված համաձայնությունը, ինչպես ասում են, ձեռք է բերվել տառապանքով և արդյունավետորեն իրականացվում է գործնականում»,- ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում:

Հայ-ադրբեջանական սահմանի որոշման բանակցությունների մեկնարկի մասին

Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի որոշման շուրջ բանակցությունների մեկնարկին՝ դրա հետագա սահմանազատման համար, ասվում է հայտարարության մեջ։

«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունում արձանագրվել է կարևոր դրույթ՝ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում։ <...> Մենք կարծում ենք, որ խնդրի երկարաժամկետ լուծումը հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկն է` դրան հաջորդելիք սահմանագծմամբ։ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ խորհրդատվական օգնություն ցուցաբերել, կողմերի խնդրանքով տրամադրել անհրաժեշտ քարտեզագրական նյութեր, կիսել սահմանազատման իր հարուստ փորձը այլ երկրների հետ»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։ 

Ռուս սահմանապահները ներկա են սահմանի ամենախնդրահարույց հատվածներում՝ կանխելու և ճնշելու կոնֆլիկտային իրավիճակները և կարգավորելու միջադեպերը, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։  Շուրջօրյա ռեժիմով կազմակերպվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանային գերատեսչությունների կոնտակտային անձանց աշխատանքը՝ համապատասխան տեղեկատվության փոխադարձ փոխանակման ուղղությամբ: Հայ-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասում ընդհանուր իրավիճակի կարգավորմանն ուղղված համատեղ աշխատանքի առանցքային տարրերից մեկը, նշել է ՌԴ ԱԳՆ-ն, եռակողմ աշխատանքային խմբի (ԵԱԽ) աշխատանքն էր։ 

ՌԴ ԱԳՆ-ն նաև ընդգծել է, որ Մոսկվան վճռական է շարունակելու եռանդուն աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) գծով։

«Վստահ ենք, որ այս ընդհանուր ճանաչված ձևաչափի ներուժը հեռու է սպառվելուց, ինչի մասին է վկայում 2020 թվականի նոյեմբերից ի վեր Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջին հանդիպումը՝ ՄԽ համանախագահների հովանու ներքո՝ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում: Հանդիպման օրակարգում հումանիտար և սոցիալ-տնտեսական հրատապ հարցեր էին։ Համանախագահների ծրագրերն են՝ այցելել տարածաշրջան և շարունակել շփումները «3+2» ձևաչափով»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի վերաբերյալ

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ ԵԱԽ-ի ութ հանդիպումների արդյունքում, հիշեցնում է ՌԴ ԱԳՆ-ն, ներկայացվել է զեկույց, որտեղ նկարագրված են երկաթուղային և ավտոմոբիլային կոնկրետ երթուղիներ՝ վերականգնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կապը՝ ելքով դեպի հարևան երկրների տրանսպորտային հաղորդակցություններ, ինչը կբարձրացնի տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը և կներգրավի լրացուցիչ ներդրումներ։ Այդ կապակցությամբ Ռուսաստանի և Հայաստանի համար «Հյուսիս-Հարավ» միջազգային զարկերակի իրագործնման լրացուցիչ հեռանկարներ են ի հայտ գալիս, նշել են ՌԴ ԱԳՆ-ում։ 

«Կարևոր է հատկապես այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակի լույսի ներքո, որը ուռճացվում է ԶԼՄ-ներում, որ ԵԱԽ-ի բոլոր մասնակիցները համաձայնել են, որ բոլոր ապաշրջափակված և նորաստեղծ տրանսպորտային երթուղիները գործելու են այն պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա, որոնց տարածքով դրանք անցնում են»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ-ն։

Կրասնոդար մեկնող 49 ուղևորով ավտոբուսը վթարվել է և այրվել«Հոկտեմբերի 2-ից այս վայրը կլինի ամբողջությամբ ձյունապատ». ՍուրենյանԻ՞նչ պատիժ է նախատեսված զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ծառայության վայր չներկայանալու համար Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար Դետեկտիվ ժանրի առևանգում՝ Արարատի մարզում․ 44-ամյա տղամարդը գաղտնի կապ է հաստատել մայրիկի ու քրոջ հետ և օգնություն խնդրելԱրարատի մարզպետարանը՝ Վեդու թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 10-ամյա աղջկա մահվան մասին «Հեզբոլլահ»-ի առաջնորդի մարմինը դուրս է բերվել հարվածի վայրից Արձակուրդների օրերը հայտնի ենՆասրալլահի նահատակությունը մեծ կորուստ է, բայց դա չի նշանակում դիմադրության ավարտ. Իրանի ԱԳ նախարար«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթել է «Արարատին» Կարևոր` Արցախցիների համար Արտակարգ դեպք՝ Երևանում․ Արցախի պողոտայից գողացել են КамАЗ մակնիշի բեռնատարը Սուրբ Էջմիածին․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Մայր Տաճարի վերաօծման արարողությունից Կիևում բողոքում են, որ զինամթերքի զինանոցները դատարկ են. «Մենք շարժվում ենք այրված դաշտով» Սյունիքի մարզում բախվել են Opel-ն ու իրանական համարանիշներով Mercedes-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել էԱրտակարգ դեպք. առևտրի կենտրոնում տղամարդը կրակել է 8-րդ դասարանցու վրա և փախել. մանրամասներ. ՌԴ (տեսանյութ) Եփրեմ Արիզոնցու մարգարեությունները կսկսե՞ն իրականանալ 2025 թվականին. «Թուրքիան կհանձնվի Հայաստանին, Հունաստանին և քրդերին» Օդի ջերմաստիճանը կնվազիԽոշոր վթար Հոռոմի խաչմերուկում. կա վիրավոր Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել, կան զոհեր և վիրավորներ. ՌԴ Նոր մեռոնով վերաօծված Մայր Տաճարն իր դռներն է բացում հավատավոր ժողովրդի , ուխտավորների և այցելու հյուրերի առջև. Գարեգին Բ Պետդուման հայտնել է, թե ով է կենսաթոշակի բարձրացում ստանալու 2025թ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ փոխնախագահ Հարիսը հույս է տվել Լեռնային Ղարաբաղի հայերին. «Քամլատ Քամալա»4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ՌԴ Հերթական պատժելի արարքը՝ Ինֆորմատիկայի քոլեջում․ 16-ամյա ուսանողին դանակահարել է համակուրսեցին Հզոր անտիցիկլոն՝ Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ֆրանսիան խոստացել է վերազինել Հայաստանին Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել կարգավորման գործընթացում. Բայրամով Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ Վահագն Խաչատուրյանի հետ մեծաթիվ թիկնապահերով շրջապատված ժամանեց Մայր տաճար Ադրբեջանը Կովկասում խաղաղության և պատերազմի բանալին էՄինչև 18:00 ջուր չի լինի. հասցեներ Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» տասնյակ օբյեկտներին Կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը. պատմության այս օրը (29 սեպտեմբեր)Եվրոն թանկացել է, ոուբլին կրկին էժանացել . ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 29-ին Մայր Տաճարի վերօծման արարողությունը եւ Սուրբ Պատարագ. մասնակցում է քաղաքական վերնախավը (ուղիղ) Հութիները Նեթանյահուի վերադարձի ժամանակ հարձակվել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրաՀռիփսիմե Հակոբյանը որդու՝ «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում մասնակցության մասին Հոկտեմբերի 3-ին, 4-ին և 7-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Հարբած վարորդը վրաերթի է ենթարկել չորս հետիոտնի․ զոհեր կան Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվել էՖրանսիան կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ավիահարվածները ԼիբանանումԻսրայելը հարվածել է Բեյրութի օդանավակայանից 500 մետր հեռավորության վրա գտնվող արդյունաբերական տարածքինԲայդենը «Հըզբոլլահի» առաջնորդ Նասրալլայի սպանությունն արդար է անվանել«Հելեն» փոթորկի հետևանքով 44 մարդ է զոհվել ԱՄՆ-ումՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ մտահոգված է Բեյրութում տիրող իրավիճակովԹղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է պանթուրքական միջանցք տալ, միայն թե պահի իր աթոռը․ Արթուր ԽաչատրյանՆԱՏՕ-ն փորձում է ամրապնդվել Անդրկովկասում՝ ուղիղ սպառնալիքներ ստեղծելով Ռուսաստանի անվտանգության համար․ ԼավրովԵրևանի ակումբներից մեկում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի
Ամենադիտված