Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական պարտությունից մեկ տարի անց․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 9-ին, ստորագրվեց հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, որը հայկական կողմի համար դարձավ պարտությունը խորհրդանշող նվաստացուցիչ, կապիտուլ յացիոն փաստաթուղթ։ Խնդիրն այն է, որ այդ հայտարարության դրույթները վերաբերում էին ոչ միայն հրադադարի հաստատմանը, այլև նախատեսում Արցախի կենսական տարածքների հանձնումն Ադրբեջանին, ինչպես նաև այլ զիջումներ։ Իսկ հայտարարության որոշ դրույթներ՝ մասնավորապես ռազմագերիների վերադարձին վերաբերող 8-րդ կետը, մինչև այժմ Ադրբեջանը չի իրականացնում։ Այնինչ, Արցախի հողերի հանձնման վերաբերյալ հայտարարության մեջ հստակ ժամկետներ էին նշվում, իսկ գերիների փոխանցման հարցում՝ ոչ։

Հասկանալի է, որ հենց այնպես չհասանք կապիտուլ յացիոն փաստաթղթի ստորագրմանը, դա նաև պատահականության արդյունք չէ, այլ առաջին հերթին Հայաստանի իշխանությունների ձախողման պատճառ։ Որքան էլ Փաշինյանը հատուկ շեշտի, թե «մենք, ըստ էության, ձախողել ենք բանակաշինության գործը»՝ շեշտադրելով միայն բանակի գործոնը, որքան էլ շարունակի ամբողջ մեղքը գցել «30 տարվա վրա», միևնույնն է, այդ ձախողումներն առաջին հերթին կապած են իր հետ, մասնավորաբար պատերազմի ընթացքում և դրանից առաջ ընդունված որոշումների հետ։ Նախ՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, հաշվի առնելով Բաքվից եկող պարբերական ազդակները, պետք է նկատի ունենար, որ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է ռազմական ագրեսիա նախաձեռնել Արցախի դեմ։

Բայց այդ հանգամանքը իշխանություններին քիչ էր հուզում (կամ այդպես էր պետք. դա ժամանակը ցույց կտա), նրանք շարունակում էին հասարակությանը խաղաղության պատրաստել ու իրական բարեփոխումների փոխարեն ամբողջ ուժով վարկաբեկել բանակը, թիրախավորել ու ռազմական գործից հեռացնել այն մարդկանց, ովքեր մեծ դերակատարություն են ունեցել հաղթանակների կերտման ու բանակաշինության գործում։ Եվ պատահական չէ, որ պատերազմի սկսվելու ժամանակ Հայաստանը լիարժեքորեն պատրաստ չէր ռազմական էսկալացիային։ Այլապես հակառակորդի ներուժի գնահատման, զորահավաքի և մյուս կազմակերպչական հարցերը նախօրոք կլուծվեին, այլ ոչ թե պատերազմի ընթացքում կփորձեին մի կերպ գլուխ բերել, այդ թվում՝ «բրոնեժիլետ» ու «կասկա» խնդրելով ժողովրդից։

Օրինակ՝ հայկական կողմը թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների բաղադրամասերի մասին տեղեկացավ միայն այն ժամանակ, երբ դրանք Ադրբեջանի կողմից օրեր շարունակ լայնորեն կիրառվելուց հետո հնարավոր դարձավ խոցել, Փաշինյանն էլ այդ մասին հատուկ գրառում կատարեց։ Արդյունքում պարզվեց, որ այդ ԱԹՍ-ների տեխնոլոգիաների մեծ մասը Թուրքիային են տրամադրում արևմտյան երկրները, ու դրանից հետո միայն բարձրացավ այդ երկրների կողմից դրանց մատակարարումը դադարեցնելու հարցը։ Այնինչ, հայկական կողմը նախքան պատերազմը արդեն պետք է ուսումնասիրած լիներ թուրքական ԱԹՍ-ների բաղկացուցիչ մասերն ու դրանց դեմ պայքարի միջոցների հարցով զբաղվեր այն ժամանակ, երբ այդ անօդաչուները լայնորեն կիրառվում էին Սիրիայում և Լիբիայում։ Հարցը վերաբերում է նաև մյուս սպառազինություններին։ Բացի դրանից, պատերազմի ժամանակ ընդունվել են մի շարք կասկածելի որոշումներ, որոնք առնչվում են մասնավորապես բանակի համալրման կանգնեցմանը և կամավորական ջոկատների ձևավորման կոչերին։

Պատերազմի ժամանակ լիովին անտրամաբանական է, թե ինչու պետք է բանակի համալրումը կանգնեցվեր։ Դրա փոխարեն, ոլորտի մասնագետների պնդմամբ, պարտությունից խուսափելու համար իշխանությունները պետք է հակված լինեին անգամ դիմել ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, որպեսզի ապահովվի Հայաստանի սահմանների անվտանգությունը, իսկ հայկական զորքերը տարվեին Արցախում խնդիր լուծելու։ Մյուս կողմից էլ՝ անհասկանալի է, թե ինչու պետք է կանոնավոր բանակից անցում կատարենք կամավորական ջոկատների։ Փաշինյանը պատերազմի օրերին իր ուղիղ եթերներում անընդհատ կամավորական ջոկատներ կազմելու կոչերով էր հանդես գալիս։ Այն էլ այդ ջոկատները պետք է կազմավորվեին և առաջնագիծ մեկնեին ՏԻՄ մարմինների ղեկավարների գլխավորությամբ, որոնք, ըստ էության, ռազմական գործից հեռու մարդիկ են, կամ բակային ֆուտբոլի թիմի պես՝ հավաքվել, ընտրել «ավագ», գնալ մարզվելու և այդպես շարունակ։

Իսկ թե ինչո՞ւ համալրման գործընթացը տեղի չէր ունենում հենց բանակի զինվորական վերահսկողության ներքո, մինչև հիմա մնում է հարցական։ Հետո էլ իր վերջին հարցազրույցում Փաշինյանը հպարտանում է, թե երկար տարիներ պատշաճ ձևով Հայաստանում պահեստազորի զորահավաքներ տեղի չէին ունեցել, իսկ իրենց հաջողվեց 2019 թվականին իրականացնել Հայաստանի պատմության մեջ ամենածավալուն զորահավաքը։ Եթե իշխանությունները կարողանում էին պատշաճ ձևով զորահավաքներ նախաձեռնել, ապա ինչո՞վ էր պայմանավորված պատերազմի ժամանակ տիրող քաոսային իրավիճակը, քանի որ կամավորականներին ռազմական գործընթացներում ներգրավելու ժամանակ հաշվի չէր առնվում՝ նրանք ունե՞ն համապատասխան փորձ ու գիտելիքներ, ի վերջո, կարո՞ղ են օգտակար լինել, թե՞ ոչ։

Այդ գործընթացը ոչ մի դեպքում չպետք է ինքնանպատակ բնույթ ստանար, քանի որ պատերազմը բարձրտեխնոլոգիական լուծումներ էր պահանջում։ Ըստ էության, գործող իշխանությունը ձախողել է բանակաշինության հարցը, սակայն, ինչպես երևում է, Փաշինյանն այդպես էլ չի ցանկանում այս ձախողման պատասխանատվությունը վերցնել իր ուսերին ու, կարծես, «նրբորեն» արդարացնում է կապիտուլյացիան, ձեռքի հետ արդարացնելով նաև սպասվելիք կապիտուլյացիաները։ Մի խոսքով, որքան էլ փորձ արվի մեղքը գցել այլոց վա, այդ թվում՝ զինվորականների, «նախկինների» և այլն, իրականում, ինչպես արդեն առիթ ունեցել ենք շեշտել 44-օրյա պատերազմին նվիրված մեր հոդվածաշարում, սա Նիկոլ Փաշինյանի բերած ու իր իսկ պարտված պատերազմն էր։ Ի դեպ, դեռևս օդում կախված է մնում հարցը, թե ինչու Նիկոլ Փաշինյանը ընդառաջ չգնաց ընդդիմության՝ պատերազմի օրերին պաշտպանության կոմիտե ստեղծելու առաջարկին: Գուցե այդ դեպքում պատերազմն այլ ելք ունենա՞ր...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոր փոխարժեքներ են սահմանվելՉիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու․ մանրամասներ Իրանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ այս անգամ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել սեպտեմբերի 22-ին Մյանմարում «Յագի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի Մեր պայքարի ակտիվ շրջանը վերսկսում ենք. հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30 ին, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսն ամեն առավոտ երեք ժամով փակ է լինելու մինչև հոկտեմբերի 1-ը Խոշոր վթար Երևանի Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհին․ կան վիրավորներ Ռուսաստանը մտադիր չէ մասնակցել Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիները․ տեսաշար՝ առանց մեկնաբանության Շիրակում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում. 1 կին, 2 երեխա հոսպիտալացվել են Հայերի շրջանում տուժածներ չկան. ՌԴ զինված ուժերը հարվածել են Խարկով քաղաքին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել էր․ օգնության են հասել փրկարարները Կենդանակերպի ո՞ր նշանը փողի հետ կապված խնդիրներ կունենա սեպտեմբերի 22-ին Ուզո՞ւմ ես իշխանափոխություն լինի, ուրեմն կլինի․ Սրբազանը` լրագրողին Արցախի հարցը փակված չէ, դա որևէ մեկի քմահաճույքից չէ կախված Հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում գալ համալիր, նրանց խոչընդոտում են իրավապահները ՄԱԿ. Մերձավոր Արևելքն անխուսափելի աղետի եզրին էԸնտրեք երեք խավարումներից մեկը՝ պարզելու, թե ինչից եք ամենից շատ վախենում կյանքում Իրանում 3-օրյա սուգ է հայտարարվել Իրանում ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի Թումանյանի զբոսայգում ելույթ կունենա Միլանի Լա Սկալա թատրոնի նվագախումբը Իսրայելի ուղղությամբ արձակվել է 150 հրթիռ և ԱԹՍ. հյուսիսային հատվածի հիվանդանոցներին կարգադրվել է բոլոր հիվանդներին տեղափոխել բունկերներ Հոկտեմբերի 26-ին քվեարկելով «Վրացական երազանք»-ի օգտին՝ կստանաք երաշխիք, որ ոչ ոք չի կարողանա Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ. Իվանիշվիլի Օդի ջերմաստիճանը կբարձրանա. շրջանների զգալի մասում անձրև, առանձին հատվածներում նաև կարկուտ կտեղա Կալինինգրադի օդանավակայանում մառախուղի պատճառով հետաձգել է ավելի քան տասը չվերթ Կա 3 վիրավոր․ «Mercedes»-ն Արարատում բախվել է արգելապատնեշին, ընկել ջրատարն ու հարվածել կամրջին Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի 79-րդ ԳՎ բարձր մակարդակի քննարկումներին Աֆրիկայում առատ ձյուն է տեղացել, կաթվածահար է եղել երթևեկությունը (լուսանկարներ, տեսանյութեր) Իրանը ներկայացրել է նորագույն հարձակողական ԱԹՍ, «Ջիհադ» և «Զուհաիր» բալիստիկ հրթիռներ Բաքվից ինձ գրել էին՝ մենք մեր մարդիկ ունենք ՀՀ դատախազությունում և Երևանում, երբ գաս, անակնկալ կլինի Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան այգում հայտնաբերվել է 23-ամյա կնոջ մարմինը «Սերգեյ Միրոնով. Հայաստանում սկսվել է նոր «մայդանի» նախապատրաստությունը Արևմտյան ուսումնական մեթոդականների կանոններով» Իրանի Թաբասի ածխահանքում պայթյուն է եղել. զոհերի թիվն անցնում է 2 տասնյակը, կան վիրավորներ և անհետ կորածներ Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Արտաշես Գեղամյանի հոգեհանգստի և հրաժեշտի արարողությունը Ում է հակացուցված դատարկ ստամոքսին ջուր խմել․ մեկնաբանում է բժիշկը Սալեմում կախել են հայտնաբերված վերջին ութ «վհուկներ»-ին. պատմության այս օրը (22 սեպտեմբեր)Ֆրանսիայի կառավարությունում 2 հայ նախարար է ընդգրկվել Խաղաղության պայմաններըԻրանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել 55 տարվա ընդմիջումից հետո «Անտունին» վերադառնում է բեմ «Այստեղ նաև իմ մանկությունից եկած հուշերն են, քանի որ տատս Արևմտյան Հայաստանից էր». Սամվել Թոփալյանը՝ «8000 կմ» մոնոներկայացման մասին Երրորդ համաշխարհային պատերազմը կավարտվի Հայաստանի վերականգնումից հետո. ԾատուրյանԵրևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Լափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազություն Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին Ադրբեջան-Հայաստան. խաղաղությունը սարերի հետևում չէՄադրիդի Սիբելեսի հրապարակի հայտնի շատրվանը երկրորդ տարին անընդմեջ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով
Ամենադիտված