Յուրաքանչյուր մատ կապված է 2 օրգանի հետ. 5 րոպեում ցավերի բուժման ճապոնական մեթոդ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՃապոնացիները հավատում են, որ ձեռքի յուրաքանչյուր մատ կապված է 2 օրգանների հետ, որի շնորհիվ էլ , ինչպես գրում է Tert.am Medicine-ը, 5 րոպեում հնարավոր է ազատվել ցավերից: Ըստ նրանց, 3-5 րոպե մատի մերսումը , ազդում է մարմնի որոշակի օրգանների վրա:
Ընդ որում, հարկավոր է խորը շնչել և դրանից հետո մոտ 3 րոպե մերսել 2 ձեռքերի մատները: Որ օրգանների համար է պատասխանատում ձեռքի յուրաքանչյուր մատ
1.Բութ մատ Օրգաններ. լորձաթաղանթ ու ստամոքս Էմոցիաներ. դեպրեսիա ու տագնապ Ախտանշաններ. գլխացավեր, մաշկային խնդիրներ, նևրոզ, ստամոքսի ցավեր:
2. Ցուցամատ Օրգաններ. երիկամներ, միզապարկ Էմոցիաներ. գիտակցության մթագնում, դժգոհություն, վախ Ախտանշաններ. մարսողական համակարգի խնդիրներ, մկանային ցավեր, ատամի ցավ, մեջքի ցավ
3. Միջնամատ Օրգաններ. լյարդ Էմոցիաներ. դյուրագրգռվածություն, զայրույթ Ախտանշաններ. արյան շրջանառության հետ կապված խնդիրներ, գլխացավեր(հատկապես ճակատային հատվածում), հոգնածություն, դաշտանային ցավեր, միգրեն:
4. Մատնեմատ Օրգաններ. թոքեր, հաստ աղիք Էմոցիաներ. վախ, հոռետեսություն,տխրություն Ախտանշաններ. մաշկի ու մարսողական համակարգի հիվանդություններ, ասթմա և այլ շնչառական հիվանդությունները:
5. Ճկույթ Օրգաններ. սիրտ, բարակ աղիք Էմոցիաներ. անհանգստություն, լարվածություն, ինքնավստահության բացակայություն: Ախտանշաններ. սրտի հիվանդություններ, ոսկրային խնդիրներ, կոկորդի ցավեր:
Աղբյուր՝ Tert.am Medicine