Այս հնարքի շնորհիվ քո Wi-Fi-ը 3 անգամ ավելի արագ կաշխատի
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՌադիոալիքի երկարությունը, որը կապում է նոութբուքը, պլանշետը կամ սմարթֆոնը, 12 սմ է: Եթե Դուք ուզում եք, որ Ձեր տնային ինտերնետն արագ աշխատի, սովորեք Wi-Fi-ի արագությունը եռապատկելու այս հնարքները: Այս խորհուրդները կօգնեն ձեզ մոռանալ Ձեր դանդաղ ու տաղտկալի երկար ներբեռնվող էջերի մասին:
Եվ այսպես՝ ինչպես արագացնել տնային Wi-Fi-ը
1. Wi-Fi հաղորդիչը տեղավորեք տան կենտրոնում Այդ դեպքում ալիքները հավասարապես կտարածվեն բնակարանի բոլոր անկյուններում:
2. Հաղորդիչը պետք է բարձր դիրքում լինի Հաղորդիչը երբեք մի՛ տեղավորեք հատակին: Այդ դեպքում ձեր ինտերնետի անհրաժեշտ ալիքների մեծ մասն անցնում են ներքևի հարևանին: Հաղորդիչի համար լավագույն վայրը պատն է՝ առաստաղին հնարավորինս մոտ: Այս դիրքը Wi-Fi-ի ամենահզոր ազդանշանն է ապահովում:
3. Հաղորդիչից հեռու պահեք բոլոր էլեկտրասարքավորումները Սարքավորումները, որոնք գտնվում են հաղորդիչից մոտ տարածության վրա, նվազեցնում են ինտերնետ ալիքների քանակը: Հեռուստացույցը կամ համակարգիչը ոչ մի դեպքում չպիտի գտնվեն հաղորդիչին մոտ:
4. Խաղացեք ալեհավաքի հետ Եթե Wi-Fi հաղորդիչի վրա երկու ալեհավաք կա, ապա նրանցից մեկը պահիր հորիզոնական, իսկ երկրորդը՝ ուղղահայաց դիրքով: Այսպես նա շատ ավելի լավ կհաղորդի ազդանշանները:
5. Wi-Fi ազդանշանի քարտեզը Գոյություն ունեն հատուկ հավելվածներ, որոնք ցույց կտան ինտերնետի ալիքների տարածվածության քարտեզը բնակարանում: Ներբեռնելով նման հավելված՝ կարելի է հասկանալ, թե որտեղ է հաղորդիչը տեղադրելու համար ամենահարմար վայրը և ինչու բնակարանի որոշ հատվածներում գրեթե երբեք չի բռնում Wi-Fi-ը:
Աղբյուր՝ BlogNews.am