Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (նոյեմբերի 10)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-  Երիտասարդության համաշխարհային օր, Հաշվապահների միջազգային օր, Ինդոնեզիա՝ Հերոսների օր, Թուրքիա՝ Աթաթյուրքի հիշատակի օր, Ռուսաստան՝ Ներքին գործերի աշխատողների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1881– ծնվել է հեղափոխական, լրագրող, հրապարակախոս, Բաքվի 26 կոմիսարներից մեկը հանդիսացող Արսեն Ամիրյանը։

1901 –ծնվել է հայ խորհրդային թատերագետ Գևորգ Գոյան (Տեր-Նիկողոսյան)։

1929 – ծնվել է նկարիչ Ռուբեն Ադալյանը։

1937 –ծնվել է արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ Էդուարդ Զոհրաբյանը։

1947 –ծնվել է ֆիզիկոս Ատոմ Մուրադյանը։

1960-ծնվել է արցախյան ազատամարտի հերոս, ՀԱԲ ռազմական կառույցի հիմնադիր և գլխավոր հրամանատար, հայոց բանակի կազմավորողներից մեկը հանդիսացող Ռազմիկ Վասիլյանը:

1975– ծնվել է ազգությամբ վրացի մայրական կողմից հայ ռուսաստանաբնակ հեռուստահաղորդավարուհի, լրագրող և պրոդյուսեր Թինա Կանդելակին։

1979- վախճանվել է հայազգի խորհրդային սելեկցիոներ, անասնաբույծ Ալեքսանդր Մանուչարյանը։

2002- Լեռնային Ղարաբաղում շահագործման է հանձնվել «Հայաստան» հիմնադրամի միջոցներով կառուցված  «Հյուսիս - Հարավ» ավտոմայրուղու ևս մեկ՝ 10 կիլոմետր երկարությամբ հատված, որով իսկ ավարտվել է 167 կիլոմետրանոց մայրուղու մեկ երրորդը:

2004- Կարսի քաղաքապետ Նայիֆ Ալիբեյօղլուն 50 հազար ստորագրություն է հավաքել հօգուտ հայ-թուրքական սահմանի վերաբացման: 

2006-Հայաստանը միացել է «Երկաթուղային Մետաքսի ճանապարհի» ստեղծման ծրագրին։

2007- իշխող Հանրապետական կուսակցության 11-֊րդ համագումարում Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն առաջադրվել է նախագահության թեկնածու:

2008-  Երուսաղեմի Քրիստոսի Հարության տաճարում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և հույն հոգևորականների միջև, եղել են տուժածներ ու ձերբակալվածներ:                      

2017- տարեկետման իրավունքի սահմանափակման դեմ պայքարող ուսանողները հայտարարել են դասադուլ և իջել փողոց։

2018- Վանաձորում բացվել է 190 տեղանոց, Լոռու մարզի համար բացառիկ հնարավորություններով բժշկական կենտրոն։

2020-հրապարակվել է Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարության տեքստը, որը վրդովմունք է առաջացրել Հայաստանում, ցուցարարները գրավել են Հայաստանի կառավարության շենքը, ծեծի է ենթարկվել խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը, մարդիկ սկսել են փնտրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1240 —վախճանվել է արաբ աստվածաբան և սուֆիզմի տեսաբան  Իբն Արաբին։

1444– տեղի է ունեցել Վառնայի ճակատամարտը, որտեղ Օսմանյան կայսրությունը հաղթանակ է տարել և ավարտվել է վերջին Խաչակրաց արշավանքը։

1483– ծնվել է գերմանացի աստվածաբան, վանական և եկեղեցու բարեփոխիչ Մարտին Լյութերը, որը հիմնադրել է Բողոքականությունը։

1668– ծնվել է ֆրանսիացի կոմպոզիտոր, երգեհոնահար և կլավեսիանահար Ֆրանսուա Կուպերենը։

1697– ծնվել է անգլիացի նկարիչ, գրաֆիկ, գրքի ձևավորող, արվեստի տեսաբան Ուիլյամ Հոգարտը։

1728 – ծնվել է իռլանդա-անգլիացի գրող, բանաստեղծ և թատերագիր Օլիվեր Գոլդսմիթը։

1801 –ծնվել է ռուս լեզվաբան Վլադիմիր Դալը։

1862– տեղի է ունեցել Ջուզեպպե Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայի առաջնախաղը։

1864 —ավստրաիցի էրցհերցոգ Մաքսիմիլիանը հայտարարվել է Մեքսիկայի կայսր։

1871 —լրագրող Հենրի Ստենլին գտել է Կենտրոնական Աֆրիկայում հիվանդացած և կորած շոտլանդացի հետազոտող Դեվիդ Լիվինգստոնին։

1885- գերմանացի ինժիներներ Գոտլիբ Դայլմերը և Վիլհելմ Մայնբախը տեղադրել են իրենց հայտնագործած ներքին այրման շարժիչը փայտյա հեծանվի վրա և իրականացրել առաջին երթը։

-ավարտվել է Պրժևալսկու արշավը Կենտրոնական Ասիա և Տիբեթ։

1888 –ծնվել է խորհրդային ավիակոնստրուկտոր Անդրեյ Տուպոլևը։

1917-Ռուսաստանում հակահեղափոխություն իրականացնելու Կերենսկու փորձը ավարտվել է անհաջողությամբ։

1919 –ծնվել է խորհրդային հրազենի կոնստրուկտոր Միխայիլ Կալաշնիկովը։

1928 - Ատլանտյան օվկիանոսում Բուենոս Այրեսից Նյու Յորք թռչող օդանավի կործանումից զոհվել է 159 մարդ։

1938– վախճանվել է թուրք սպա, հեղափոխական պետական գործիչ և Թուրքիայի հանրապետության հիմնադիր, առաջին նախագահ և վարչապետ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը։

1939- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կանադան պատերազմ է հայտարարել Գերմանիային։

-Չիկագոյում ավտոշոուի ժամանակ առաջին անգամ ցուցադրվել է ավտոմոբիլային օդորակիչը։

1948 —ուժի մեջ է մտել միջազգային կետորսական կոնվեցիան։

1954- ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաքում բացվել է ԱՄՆ-ի ծովային հետևակի կորպուսի հուշահամալիրը:

1961 – Ստալինգրադը վերանվանվել է Վոլգոգրադի։

1975– ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, համաձայն որի սիոնիզմը ճանաչվել է ռասիզմ։

1982 – վախճանվել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության ղեկավար Լեոնիդ Բրեժնևը։

2017 —վախճանվել է խորհրդային և ռուսական գրող-երգիծաբան, հումորիստ և դրամատուրգ Միխաիլ Զադորնովը։

2019-Փարիզում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել ի նշան իսլամատյացության դեմ բողոքի։ Համանման ակցիաներ են տեղի ունեցել նաև Մարսելում և Թուլուզում։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Երեխան փախել է մանկապարտեզից և կորել․ ՌԴՆիկոլ Փաշինյանը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ» 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ» Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ» Անդարդ բրիգադը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ» Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ» Հայտնում են ձյան մասին նոյեմբերի 16-19-ըՊուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Շրջափակման մեջ ավելի լավ ենք եղել, քան ստեղ. արցախցի (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը Հուսով եմ, որ Թրամփն «Ամերիկան հզորացնելու» իր ծրագիրը չի իրագործի` վնասելով ամբողջ աշխարհը․ Լուկաշենկո Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարը՝ Արևմուտքին Անցած տարի՝ 2022թ.-ի համեմատ շմոլ գազից թունավորման դեպքերը նվազել են Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆ Փաշինյանն ու Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի կյանքի կոչումըAndron-ը՝ Tomorrow Mobility World Congress 2024-ի մասնակից Global Soccer Awards. Ռոնալդուն հավակնում է Մերձավոր Արևելքի լավագույն խաղացողի կոչմանը Իսրայելն ամեն պահի կարող է հարձակվել Թուրքիայի վրա. ԳյուլերԲիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի Լեգենդների Էլ Կլասիկո․ «Բարսելոնա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդները կհանդիպեն Տոկիոյում՝ Ինյեստայի հրաժեշտի հանդիպմանը Զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ականը նշանակվեց Աջափնյակի թաղապետԱրփի գյուղի բնակիչը համագյուղացիներից գողացել է գումար և բենզասղոց Պուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով 26-ամյա մայրն ու մեկ տարեկան երեխան մահացել են․ ՌԴԲախվել են «Nissan X-Trail»-ն ու բեռնատար գնացքը, վիրավnրը դպրոցի նախկին տնօրենն էԵրևանում տղամարդը գողացել է ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ մետաղյա խողովակներ Պայթյուն՝ Չարենցավանի բնակարաններից մեկում ՊՊԾ աշխատակիցը ձեռքիցս քաշեց, որ նախարարին հարց չտամ․ ԱԺ-ում լրագրողը մարմնական վնաuվածք է ստացել Քրիստինե Խ․-ն և Անահիտ Հ.-ն մահացել են Ընկերները սպանել են ծննդյան օրը՝ տոնակատարության ժամանակԲժիշկը նշել է ճշգրիտ տարիքը, երբ պետք է դադարեցնել գարեջուր օգտագործելը և ահա թե ինչու  Մարմնի վրա ոչ մի հետք չկա՝ բացի վզի հատվածից․ գյուղապետԱճ, որը բոլորովին էլ դրական չէՓաշինյանը հերքելով հաստատում է Ադրբեջանի հետ իր գործարքը Ժամեր շարունակ լույս չի լինելուԹրամփի վարչակազմում հայամետ գործիչների թիվն աճում է ՄԻՊ-ը Սյունիքում այցելել է Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր Գյումրիում «Քաղպայմանագրին» նոր փորձություն է սպասվումՎեդիում մսային կիսապատրաստվածքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Փորձագետն ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է օգտագործել Հայաստանն Իրանի վրա ճնշում գործադրելու համարԱրևմուտքն արագացնում է Հայաստանի խզումը ՌուսաստանիցԻրանում երկրաշարժ է գրանցվել Գորիսի բարձրադիր գոտիներում մառախուղ էԻնչպես են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները քննարկում խաղաղությունն առանց ժողովուրդների մասնակցության. «Փաստ»«Աշխարհաքաղաքական փակուղի Անդրկովկասում». քաղաքագետը բացատրել է, թե Արևմուտքն ինչու է Հայաստանին մղում դեպի «ազգային ինքնասպանություն»
Ամենադիտված