Հոգեբանական թեստ. Ի՞նչ է պատմում ընտրածդ տերևի գույնը քո մասին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԳույները շատ բան կարող են պատմել մարդու անհատականության մասին: Նկարից հնարավորինս արագ ընտրիր քեզ առավել դուր եկած գույնի տերևը: Այնուհետև տես, թե համապատասխանո՞ւմ է նկարագրությունը, և չմոռանաս մեկնաբանել ստորև:
Նարնջագույն
Ջերմ, լավատես անհատականություն ունես, էքստրավերտ ես ու հաճախ սիրում ես ուշադրության կենտրոնում լինել: Ընկերական ես, շփվող ու ոչ կոնֆլիկտային:
Ինքնավստահ ես ու նպատակասլաց, ջերմ սիրտ ունես ու զգացմունքներդ ավելի ուժեղ ու խորն են, քան կարմիր գույնը նախընտրողների դեպքում: Սիրում ես մարդկանց հետ շփվել, մասնակցել հավաքույթներին ու հավաքել ամեն տեսակ մարդկանց քո շուրջը:
Սիրում ես ուրախանալ ու ինքդ հավաքներ ու խնջույքներ կազմակերպել: Ընկերական շրջապատի հոգին ես ու սովորաբար ամենաբարձրաձայն խոսողը:
Կարմիր
Էքստրավերտ ես ու լավատես, քաջ ու ինքնավստահ: Գործնական ես, սիրում ես ակտիվորեն գործել: Ֆիզիկապես էլ ակտիվ ես: Սիրում ես ուշադրության կենտրոնում լինել, քո ոգևորվածությամբ ու էներգիայով բոլորին դեպի քեզ ես ձգում:
Կանաչ
Պրակտիկ ես, սիրում ես բնությունը: Հաստատուն ու հավասարակշռված բնավորություն ունես կամ ձգտում ես հավասարակշռության:
Բարի ես, մեծահոգի ու կարեկցող: Բոլորն ավելի ապահով են զգում, երբ ճգնաժամի ընթացքում իրենց կողքին ես, քանի որ միշտ հանգիստ ես ու իրավիճակի կառավարումը ձեռքդ ես առնում, մինչև այն լուծվի: Հոգատար ու բոլորին ուժ տվող անհատականություն ես, այնուամենայնիվ, պետք է սովորել չանտեսել սեփական կարիքները ուրիշներին օգնելիս:
Սև
Փառքն ու իշխանությունն անչափ կարևոր է քեզ համար: Դու անկախ ես, ուժեղ կամք ունես, նպատակասլաց ես ու սիրում ես ինքդ քեզ ու իրավիճակը ինքնուրույն վերահսկել: Պահպանողական ես ու երբեմն չափից շատ լուրջ: Մի փոքր գույն ավելացրու կյանքիդ՝ այն լուսավորելու համար:
Նույնիսկ գործընկերներդ ու ընկերներդ երբեմն զգում են քո պահանջկոտ ու բռնատիրական վերաբերմունքը:
Շագանակագույն
Անկեղծ ես, իրատես: Կայուն բնավորություն ունես ու քեզ կարելի է վստահել: Հանգիստ ես ու ինքնավստահ: Դու ընկերական ես, իրական ու անկեղծ:
Պատասխանատվության մեծ զգացում ունես ու լուրջ ես վերաբերում պարտականություններիդ:
Սպիտակ
Սպիտակ գույնը շատ հազվադեպ են ընտրում որպես հիմնական սիրելի գույն: Հիմնականում ընտրում են այն ժամանակ, երբ կյանքում փոփոխությունների շրջանում են ապրում` նախապատրաստվելով նոր սկզբի կամ նոր ճանապարհ փնտրում կյանքի մեկ կամ մի քանի ոլորտերում:
Ինչևէ, ստորև ներկայացվող հատկանիշները վերաբերում են ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ դեպքի համար:
Մաքուր ու կոկիկ ես: Սիրում ես ամեն ինչ մաքուր ու հավաք տեսնել:
Մեծ ուշադրություն ու կարևորություն ես տալիս մաքրությանն ու հիգիենային ու մյուսներից սպասում ես, որ քո չափանիշներին հետևեն: Դու հեռատես ես, դրական ու լավատես: Հավասարակշռված ես, զգայուն, իմաստուն ու ուշադիր:
Դեղին
Ուրախ ու զվարթ անհատականություն ունես: Ընկերական ես, շրջապատի հոգին: Կրեատիվ ես, մեկը, ում մոտ հաճախ են նոր գաղափարներ հղանում, այնուամենայնիվ, դու հաճախ ամպերի մեջ ես սավառնում:
Դու կարող ես չափից շատ քննադատել ինքդ քեզ, ինչպես նաև մյուսներին, բնույթով պերֆեկցիոնիստ ես: Դու միշտ ամեն ինչ վեր ես լուծում ու կշռադատում:
Կապույտ
Կոնստրուկտիվ ես, վստահելի, ինքդ էլ վստահում ես մարդկանց, չնայած՝ սկզբում մի փոքր զգուշավոր ես: Այնուամենայնիվ, վստահված լինելու զգացման խորը կարիք ունես: Իմպուլսիվ չես, միշտ մտածում ես խոսելուց ու գործելուց առաջ և սիրում ես ամեն ինչ ինքնուրույն վերահսկել: Դու միշտ ուշադրություն ես դարձնում զգացմունքներիդ: Դու իսկական ես ու անկեղծ ու լրջորեն ես վերաբերում պատասխանատվոթյուններիդ: Ամենօրյա կյանքում խաղաղության ու ներդաշնակության կարիք ունես: