Պատմության այս օրը (նոյեմբերի 19)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Տղամարդկանց համաշխարհային օր, Սան հանգույցի համաշխարհային օր, Ռուսաստան, Բելոռուս և Ղազախստան՝ Հրետանու և հրթիռային զորքերի օր, Ուկրաինա՝ Օդերևութաբանական աշխատողների օր, Բրազիլիա՝ Դրոշի օր, Մալի՝ Ազատագրման օր, Մոնակո՝ Մոնակոյի ազգային օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1843 – ծնվել է անվանի երգիծաբան-գրող, լրագրող Հակոբ Պարոնյանը:
1894 – ծնվել է ծագումով հայ ռումինացի նկարչուհի Նուցի Ագոնցը:
1918 – վախճանվել է աստվածաբան, հայագետ, պատմաբան, բանասեր, հրապարակախոս, ազգային պահպանողական ուղղության հասարակական գործիչ, Կ. Պոլսի հայոց պատրիարք Մաղաքիա Օրմանյանը:
1944 – ծնվել է քանդակագործ Թադևոս Գևորգյանը:
1961 - ծնվել է պատմագետ Երվանդ Մարգարյանը:
1977 - վախճանվել է դերասանուհի Նինա Հովսեփյանը:
1986 - ԽՍՀՄ-ում ընդունվել է Անհատական աշխատանքային գործունեության մասին օրենքը:
1988 - Լեռնային Ղարաբաղի հարցով Բաքվում տեղի ունեցող ցույցին միացել են Ադրբեջանի ազգային ճակատ ստեղծելու կողմնակիցները և ներկայացրել իրենց ծրագիրը:
2001 - Վանո Սիրադեղյանը նիստերին անհարգի բացակայությունների պատճառով զրկվել է Հայաստանի ԱԺ պատգամավորի մանդատից:
2001 - վախճանվել է պատմաբան Բագրատ Ուլուբաբյանը:
- վախճանվել է ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը:
2002 - վախճանվել է գրող Վարոս Հովակիմյանը:
2007 - Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի` ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
2009 - փլուզվել է Թբիլիսիի 1356 թվականին կառուցված Մուղնեցոց Սուրբ Գևորգ գմբեթավոր եկեղեցին:
2010 - Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում տեղի է ունեցել արտակարգ միջադեպ՝ հրազենային կրակահերթերից զոհվել են 4 ժամկետային զինծառայողներ, հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ևս 4-ը:
2013 - Համաշխարհային բանկը Հայաստանի աջակցման ռազմավարության շրջանակում առաջիկա 4 տարիների համար տրամադրել է 873 միլիոն դոլարի ֆինանսական օժանդակություն:
2020 - Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ Մովսես Հակոբյանը, որն ավելի վաղ զբաղեցնում էր գլխավոր շտաբի պետի պաշտոնը ասուլիս է տվել, որի ընթացքում մի քանի ցնցող բացահայտումներ է արել պատերազմի վերաբերյալ։
- վախճաանվել է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1190 - հիմնադրվել է Տևտոնյան օրդենը:
1493 - Նավարկության ժամանակ Կոլոմբոսը նոր երկիր է հայտնագործել՝ Պուերտո-Ռիկո կղզին:
1665 – վախճանվել է ֆրանսիացի նկարիչ, ֆրանսիական կլասիցիզմի հիմնադիր Նիկոլա Պուսենը։
1703 - Բաստիլում վախճանվել է «Երկաթե դիմակ» անունն ստացած կալանավորը:
1711 – ծնվել է ռուս հռչակավոր գիտնական, ֆիզիկոս, քիմիկոս, աստղագետ Միխայիլ Լոմոնոսովը։
1770 – ծնվել է ռուսաստանցի ծովագնաց Իվան Կրուզենշտերնը:
1824 - տեղի է ունեցել Սանկտ-Պետերբուրգի պատմության մեջ ամենախոշոր ջրհեղեղը՝ Նևա գետում ջրի մակարդակը նորմայից բարձրացել է 4.14 մետրով:
1828 – վախճանվել է ավստրիացի նշանավոր երգահան Ֆրանց Շուբերտը, որը գրել է շուրջ 600 ստեղծագործություն, 9 սիմֆոնիա։
1875 – ծնվել է Խորհրդային Միության առաջին ղեկավար Միխայիլ Կալինինը:
1888 – ծնվել է կուբացի շախմատիստ, աշխարհի չեմպիոն Խոսե Ռաուլ Կապաբլանկան:
1891 - գերմանական Գիպպենզեն քաղաքում վաճառվել է աշխարհում առաջին խաղալիք երկաթուղին:
1917 – ծնվել է հնդիկ քաղաքական ու պետական գործիչ Ինդիրա Գանդին:
1933 – ծնվել է ամերիկացի ճանաչված հեռուստալրագրող Լարի Քինգը, որը հայտնի է իր «Larry King Live» հաղորդումով:
1942 – Երկրորդ համաշխարհային պատերազմի Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ Խորհրդային զորքերը անցել են հակահարձակման և շրջապատել գերմանացիների ստալինգրադյան խմբավորումը, որը բաղկացած է եղել 22 դիվիզիայից և ունեցել է մոտ 330 հազար զինվոր և սպա։
1946 - Աֆղանստանը, Իսլանդիան և Շվեդիան անդամագրվել են ՄԱԿ-ին:
1952 - ֆելդմարշալ Ալեքսանդրոս Փափագոսը դարձել է Հունաստանի 152-րդ վարչապետը:
1969 – բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ֆուտբոլի արքա Պելեն խփել է իր 1000-րդ գոլը։
1975 – Չիկագոյի կինոփառատոնում տեղի է ունեցել «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի պրեմիերան (գլխավոր դերում Ջեք Նիկոլսոն)։
1978 - Գայանայում Ջիմ Ջոնսոնի ղեկավարած «Ժողովուրդների վանք» աղանդի 911 անդամներ ինքնասպանություն են գործել:
1998 – ԱՄՆ-ի կոնգրեսում Մոնիկա Լևինկսու հետ ունեցած կապի հետ պատճառով սկսվել է Բիլ Քլինթոնի իմպիչմենտի քննարկումը։
1998 - Վինսենթ վան Գոգի դիմանկարն աճուրդում վաճառվում է 71.5 միլիոն ԱՄՆ դոլարով:
2002 - Գալիսիայի ափերի մոտ ճեղքված հունական տանկերից ծովն է լցվել 76 հազար մ³ նավթ:
2004 - «Դետրոիտ Պիստոնս» և «Ինդիանա Պեյսերս» բասկետբոլային խաղի ժամանակ տեղի է ունեցել ամերիկյան սպորտի պատմության մեջ ամենամեծ ծեծկռտուքը:
2012 - վախճանվել է ռուս ֆանտաստ գրող Բորիս Ստրուգացկին:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը