Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նորարարական բեմադրություններ, ցուցահանդեսներ. մեկնարկում է «Հայ ֆեստ» թատերական փառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ

«Հայ ֆեստ» 19-րդ միջազգային թատերական փառատոնը, որը կանցկացվի նոյեմբերի 21-24-ը, նվիրված է փառատոնի գեղարվեստական ղեկավար Եվգենիա Պոդպոմոգովայի հիշատակին։  Փառատոնը, որն այս տարի կրում է «Խոսքեր, խոսքեր, խոսքեր» խորագիրը, արվեստի երկրպագուներին հնարավորություն կտա դիտելու կենդանի և առցանց ներկայացումներ, որոնք հարուստ են նոր լուծումներով, մասնակցելու ցուցահանդեսների, կոնֆերանսի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը  փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանն ասաց, որ «Հայ ֆեստի» մեկնարկը կտրվի ցուցահանդեսով, որը կբացվի նոյեմբերի 21-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ «Կցուցադրվեն հին ներկայացումների մակետներ, և մի քայլ անելով դեպի անցյալ՝ կհասկանանք, թե ինչպիսին էր մեր թատրոնը: Բեմական տարածքներով շրջելու գաղափարը վերջերս կյանքից հեռացած փառատոնի գեղարվեստական ղեկավար Եվգենիա Պոդպոմոգովայինն է։ Ցուցադրության համադրողը ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչյա Քեշիշյանն է: Աշխատանքներին աջակցել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը»,- նշեց Ղուկասյանը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 24-ը։

Առցանց հարթակում փառատոնի մեկնարկը կազդարարի Arlekin Players թատրոնը (ԱՄՆ)։ Հանդիսատեսի դատին կհանձնվի բեմադրիչ Իգոր Գոլյակի «chekhovOS» (փորձարարական խաղ) առցանց ներկայացումը՝ ըստ Ա. Պ. Չեխովի «Բալենու այգին» պիեսի։

Այս ներկայացման ձևաչափն անսովոր է հանդիսատեսի համար. ինտերակտիվ ներկայացման մասնակիցը դառնալու համար պետք է գործի դնել սեփական սմարթֆոնը։ Ներկայացման ընթացում այն հեռակառավարման վահանակի դեր է տանում, և սյուժետային գիծը հնարավոր է փոխվի՝ կախված հանդիսատեսի ընտրությունից։   

Անտոն Չեխովի դերում բալետի լեգենդ, դերասան, պրոդյուսեր Միխայիլ Բարիշնիկովն է։ Ռանևսկայայի դերում՝ «Թոնի» թատերական մրցանակի դափնեկիր Ջեսիկա Հեքթը։

Փառատոնի օրերին առաջին անգամ կցուցադրվեն մեծանուն բեմադրիչ Քշիշտով Գարբաչևսկու (Լեհաստան) «Բացատրություն» և «Աստծո դատաստանը վերջ տալով»  VR (ներկայացում վիրտուալ իրականության մեջ) ներկայացումները։ VR ներկայացումներ  կցուցադրի նաև Աուգսբուրդի (Գերմանիա) պետական թատրոնը։

Գերհագեցած կլինեն փառատոնի առցանց հարթակները. հեղինակային ներկայացումների ցուցադրություն, միջազգային կոնֆերանս՝ «Վերանայելով թվայինը՝ վերակերտում ենք արվեստը», ինչպես նաև zoom հանդիպումներ՝ թատրոնի հայտնի դեմքերի՝ Կիրիլ Սերեբրեննիկովի և այլոց հետ։  

Փառատոնը կամփոփի «Տրոյացի կանայք» ներկայացումը՝ ըստ Եվրիպիդեսի։ Այն «Ռոյալ Դիստրիքթ» (“Royal District”) թատրոնի (Գերմանիա-Վրաստան) համատեղ նախագիծ է, որը կցուցադրվի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում։ Ներկայացման առանցքում կանայք են, որոնք հայտնվել են ռազմական գործողությունների կիզակետում և անցել դաժան փորձությունների միջով։

Արթուր Ղուկասյանի խոսքով՝ փառատոնը 2021-ին  հատկապես մեծ ուշադրություն կդարձնի  տեխնոլոգիաներին թատրոնում, կատարողական արվեստներում, կփորձի ցույց տալ, թե ինչպես է համավարակն ազդում արվեստի վրա: «Կան մարդիկ, որոնք փորձում են հաղթահարել այն, չդոփել տեղում և ասել, որ թատրոնը կենդանի է, նրանք փորձում են ասել, թե ինչպես է հնարավոր աշխատել սահմանափակումների ժամանակ, ինչ անել նոր բաներ հորինելու, ժամանակակից լինելու համար»,- շեշտեց նա:

Անդրադառնալով փառատոնի խորագրին՝ «Հայ ֆեստի» նախագահ ասաց, որ  այն հորինել է Եվգենիա Պոդպոմոգովան՝ փորձելով ասել, որ մենք հաճախ  խոսում ենք, բայց չենք գործում, իսկ վատ մարդիկ խոսում և գործում են: Ըստ Ղուկասյանի՝ մտավորականները պատասխանատու են հասարակության առաջ, որովհետև մարդիկ նրանց լսում են, նրանք կարծիք են ձևավորում և պետք է շատ զգույշ լինեն և հասկանան, որ յուրաքանչյուր բառ իմաստ ունի:

Փառատոնը կհյուրընկալվի նաև Գյումրիում, Վանաձորում և Դիլիջանում։ Նախատեսված են ներկայացում-ցուցադրություններ, որոնք տեսապատկերի միջոցով կարտացոլվեն բնակելի շենքերի պատերին։

«Հայ ֆեստն» անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

2019-2021 թվականներին Եվրոպական փառատոնների ասոցիացիան 715 եվրոպական փառատոններից «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն ընդգրկել է 24 լավագույնների ցանկում:

Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ»Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվիՈ՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. «Ժողովուրդ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Աշտարակ-Օհանավան ճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կաՄիշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ Կկատարվի քահանայական ձեռնադրություն Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (լուսանկար) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Անհետ կորել է 18-ամյա Սուսաննա ԲունիաթյանըԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Արմենուհի Հարությունյանն ազատվել է Ողջ ՀՀ-ում ձյուն կտեղաԵ՞րբ է Վրաստանի նախագահի ընտրության օրը․ մանրամասներ «Վերջին 30 տարում նման բան տեղի չէր ունեցել». Ռուսաստանը մեծացնում է հրթիռային շարժիչներ արտադրելու իր կարողությունները Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սմիրնով օղիՓաշինյանը խնդիր ունի ՊԵԿ նախագահի ընտրության հարցում Հայտնաբերվել է Երևանի դպրոցներից մեկի բակում անչափահաս դպրոցականին հարվածած և հայհոյանքներ հնչեցրած 18-ամյա աղջիկըՓաշինյանի խաղը Երևանի քաղաքապետի դեմ Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված