«Թող էն հողատու Լևոնը ձեռ քաշի իմ ունեցվածքից ու մեկ էլ…» Քոչարյանի խնդրանքները Ձմեռ պապին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ«Հարգելի Ձմեռ պապ, Նախևառաջ, ուզում եմ ասեմ, որ եթե ինչ-որ բանի կարիք ունենաս, ասա՝ ուղարկեմ: Ես քեզ շատ հարգում եմ, որովհետև մենք իրար շատ հարցերում նման ենք. ով ում նվեր տա, ասում են էդ քո ձեռի գործնա, ով ում հետ կուսակցություն բացի, ասում են՝ Քոչարյանի ձեռի գործնա:
Չարաճճիներին կամ վախացնում են, որ Ձմեռ պապին չի գա, կամ էլ ասում են՝ խելոք մնացեք, թե չէ Քոչարյանը հետ կգա: Հիմա խնդրանքներս: Էդ հողատու Լևոնին մի երկու կոպեկ փող ուղարկի, որ աչքը կշտանա ու իմ ունեցվածքից ձեռ քաշի:
Մեկ էլ թող Ղարաբաղից հեռու խաղա, թե չէ առյուծի որսի փոխարեն լրիվ ուրիշ որսով կզբաղվեմ: Էդ լրատվամիջոցներին էլ ասա, որ ամեն մի ընդդիմադիրի հետևում ինձ էլ ման չգան: Հերիքա գրեն, որ իբր իմ հույսը շարքային ընդդիմադիրներն են:
Ես որ ուզեմ հետ գամ, բա ըդե՞նց եմ գալու: Ես իմ համար հիմա ընտիր հանգստանում եմ, բայց եթե հայերի էս տարվա նամակ-խնդրանքներում իմ վերադարձը շատ ուզեն, ինձ չեստնի խաբար արա՝ իմանամ հետ գամ, թե չէ: Մի խոսքով, 2017-ին մարդկանց խելք եմ մաղթում, իսկ ինձ ու քեզ՝ համբերություն: Դե, ուրախ տարի: Հայաստանի ու Արցախի նախագահ՝ Ռոբերտ Քոչարյան»