Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկխոսությունը գերադասելի է, բայց կարևոր է՝ ինչ գնով է դա լինում․ Դավիթ Բաբայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մենք ցանկացած երկխոսություն ավելի բարձր ենք գնահատում, քան պատերազմն ու բախումները․ որքան էլ երկխոսությունը գերադասելի է, խնդիրն այն է՝ ինչ գնով է դա լինում։ Կտեսնենք՝ ինչպիսի ընթացք է ստանում հանդիպումը, ինչպիսի պայմանավորվածություններ են ձեռք բերվելու։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից քայլեր չեն ձեռնարկվում իրավիճակը կայունացնելու համար, ընդհակառակը՝ շարունակվում է ագրեսիվ քաղաքականությունը»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 15-ին Փաշինյան-Ալիև հանդիպմանը։ 

Հարցին, թե նախքան Փաշինյան-Ալիև հանդիպումը սադրիչ գործողություններ իրականացնելով ու սահմանային լարվածություն հրահրելով Ադրբեջանն ի՞նչ է ուզում հասկացնել՝ Բաբայանը պատասխանեց․ «Այդ երկիրը շատ ազնիվ թշնամի է, երբեք չի թաքցնում իր նպատակները և միշտ այն արտահայտում է տարբեր ձևերով»։

Խոսելով մի քանի օր Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին, որոնք ուղղված են Փաշինյանի կողմից փաստաթղթի ստորագրման դեմ, ինչպես նաև նոյեմբերի 26-ին սահմանատազում-սահմանագծում իրականացնելուն ու դրանից հետո հնարավոր սկսվելիք պատերազմի մասին՝ Բաբայանն ասաց․ «Երբ խոսում են ամսաթվերի, այսինչ օրը պատերազմ սկսելու մասին, բնական է՝ ոչ ոք չգիտի, թե որ օրն ինչ կլինի։ Արցախում լայնածավալ պատերազմի հավանականությունը շատ քիչ է՝ քանի այստեղ տեղակայված են ռուս խաղաղապահները։ Հայաստանի դեպքում, որպեսզի պատերազմ չլինի, պետք է ուժեղ լինել, ճիշտ քաղաքականություն վարել, եղբայրական երկրների հետ հարաբերությունները զարգացնել․ սա է գրավականը։ Ես փաստաթղթին ծանոթ չեմ, որ մասնագիտական կարծիք հայտնեմ, բայց, Արցախի համար անընդունելի է ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում, սա կարմիր գիծ է։ Այո, մենք ձգտում ենք կարգավորել հիմնախնդիրը՝ գոնե զեչոք հարևաններ լինելով։ Մենք երբեք չենք հրաժարվում մեր պատմական հայրենիքից․ Շուշին, Քարվաճառը, Հադրութը եղել և կմնան մերը՝ անկախ ամեն ինչից։ Ինչ վերաբերում է սահմանազատմանն ու սահմանագծմանը, ապա այն բարդ գործընթաց է, մեկ շաբաթվա, նույնիսկ մեկ տարվա խնդիր չէ։ Մեր ճակատագիրը բացառապես կախված է մեզանից։ Ցանկացած պարտադրանք՝ մեզ մտցնել Ադրբեջանի կազմում, ունենալու է 2 ելք՝ կամ նոր պատերազմ, կամ՝ արցախցիները դուրս են գալու ազգովի»,- նշեց նա։ 

Բաբայանն, անդրադառնալով Ադրբեջանի նպատակներից մեկին, որն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ն է, նշեց, թե իր համար անհասկանալի է միջանցք ձևակերպումը․ «Ի՞նչ է նշանակում միջանցք․․․ եթե խոսում ենք ապաշրջափակման, կոմունիկացիաների բացման մասին՝ ճանապարհը միջանցք չի դառնում, չէ՞։ Այսինքն, եթե վաղը Ադրբեջանի տարածքով Հայաստանը փորձի կապ հաստատել օրինակ՝ Վրաստանի կամ Ռուսաստանի հետ, ինչ է՝ այդ ճանապարհը պետք է դառնա միջա՞նցք, իհարկե, ոչ։ Եթե մեզ համար միջանցք չի դառնում՝ իրենց համար ո՞նց պետք է դառնա։ Ճանապարհը մի բան է, միջանցքը՝ այլ բան։ Ճանապարհը, խնդրեմ, թող օգտագործեն, մենք էլ՝ իրենցը։ Թող գնան-գան՝ ինչպես մյուս երկրներում։ Օրինակ՝ Ֆրանսիայի տարածքով Գերմանիան գնում է Իսպանիա, ինչ է, միջա՞նք է ուզում»,- ասաց Բաբայանը՝ եզրափակելով, որ ճանապարհներն ու միջանցները տարբեր երևույթներ են։ 

Սոնա Հարությունյան

 
Ռուբլին կրկին նվազել էԿրասնոդար մեկնող 49 ուղևորով ավտոբուսը վթարվել է և այրվել«Հոկտեմբերի 2-ից այս վայրը կլինի ամբողջությամբ ձյունապատ». ՍուրենյանԻ՞նչ պատիժ է նախատեսված զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ծառայության վայր չներկայանալու համար Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար Դետեկտիվ ժանրի առևանգում՝ Արարատի մարզում․ 44-ամյա տղամարդը գաղտնի կապ է հաստատել մայրիկի ու քրոջ հետ և օգնություն խնդրելԱրարատի մարզպետարանը՝ Վեդու թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 10-ամյա աղջկա մահվան մասին «Հեզբոլլահ»-ի առաջնորդի մարմինը դուրս է բերվել հարվածի վայրից Արձակուրդների օրերը հայտնի ենՆասրալլահի նահատակությունը մեծ կորուստ է, բայց դա չի նշանակում դիմադրության ավարտ. Իրանի ԱԳ նախարար«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթել է «Արարատին» Կարևոր` Արցախցիների համար Արտակարգ դեպք՝ Երևանում․ Արցախի պողոտայից գողացել են КамАЗ մակնիշի բեռնատարը Սուրբ Էջմիածին․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Մայր Տաճարի վերաօծման արարողությունից Կիևում բողոքում են, որ զինամթերքի զինանոցները դատարկ են. «Մենք շարժվում ենք այրված դաշտով» Սյունիքի մարզում բախվել են Opel-ն ու իրանական համարանիշներով Mercedes-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել էԱրտակարգ դեպք. առևտրի կենտրոնում տղամարդը կրակել է 8-րդ դասարանցու վրա և փախել. մանրամասներ. ՌԴ (տեսանյութ) Եփրեմ Արիզոնցու մարգարեությունները կսկսե՞ն իրականանալ 2025 թվականին. «Թուրքիան կհանձնվի Հայաստանին, Հունաստանին և քրդերին» Օդի ջերմաստիճանը կնվազիԽոշոր վթար Հոռոմի խաչմերուկում. կա վիրավոր Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել, կան զոհեր և վիրավորներ. ՌԴ Նոր մեռոնով վերաօծված Մայր Տաճարն իր դռներն է բացում հավատավոր ժողովրդի , ուխտավորների և այցելու հյուրերի առջև. Գարեգին Բ Պետդուման հայտնել է, թե ով է կենսաթոշակի բարձրացում ստանալու 2025թ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ փոխնախագահ Հարիսը հույս է տվել Լեռնային Ղարաբաղի հայերին. «Քամլատ Քամալա»4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ՌԴ Հերթական պատժելի արարքը՝ Ինֆորմատիկայի քոլեջում․ 16-ամյա ուսանողին դանակահարել է համակուրսեցին Հզոր անտիցիկլոն՝ Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ֆրանսիան խոստացել է վերազինել Հայաստանին Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել կարգավորման գործընթացում. Բայրամով Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ Վահագն Խաչատուրյանի հետ մեծաթիվ թիկնապահերով շրջապատված ժամանեց Մայր տաճար Ադրբեջանը Կովկասում խաղաղության և պատերազմի բանալին էՄինչև 18:00 ջուր չի լինի. հասցեներ Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» տասնյակ օբյեկտներին Կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը. պատմության այս օրը (29 սեպտեմբեր)Եվրոն թանկացել է, ոուբլին կրկին էժանացել . ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 29-ին Մայր Տաճարի վերօծման արարողությունը եւ Սուրբ Պատարագ. մասնակցում է քաղաքական վերնախավը (ուղիղ) Հութիները Նեթանյահուի վերադարձի ժամանակ հարձակվել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրաՀռիփսիմե Հակոբյանը որդու՝ «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում մասնակցության մասին Հոկտեմբերի 3-ին, 4-ին և 7-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Հարբած վարորդը վրաերթի է ենթարկել չորս հետիոտնի․ զոհեր կան Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվել էՖրանսիան կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ավիահարվածները ԼիբանանումԻսրայելը հարվածել է Բեյրութի օդանավակայանից 500 մետր հեռավորության վրա գտնվող արդյունաբերական տարածքինԲայդենը «Հըզբոլլահի» առաջնորդ Նասրալլայի սպանությունն արդար է անվանել«Հելեն» փոթորկի հետևանքով 44 մարդ է զոհվել ԱՄՆ-ումՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ մտահոգված է Բեյրութում տիրող իրավիճակովԹղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է պանթուրքական միջանցք տալ, միայն թե պահի իր աթոռը․ Արթուր ԽաչատրյանՆԱՏՕ-ն փորձում է ամրապնդվել Անդրկովկասում՝ ուղիղ սպառնալիքներ ստեղծելով Ռուսաստանի անվտանգության համար․ Լավրով
Ամենադիտված