Պատմության այս օրը (նոյեմբերի 24)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Արկտիկայի երկրներ՝ Ծովացուլի օր, Տաջիկստան՝ Ազգային դրոշի օր, Թուրքիա՝ Ուսուցչի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1691 - վախճանվել է քերականաբան և թարգմանիչ Հովհաննես Հոլովը։
1861 – ծնվել է գրականագետ Աբրահամ Զամինյանը։
1886 – ծնվել է գրականագետ, պատմաբան Արտաշես Կարինյանը։
1895 – ծնվել է հանրահայտ դերասան Հրաչյա Ներսիսյանը։
1897 - ծնվել է նկարիչ Գևորգ Գրիգորյանը (Ջիոտտո)։
1897 – ծնվել է թատրոնի և կինոյի հայ մեծանուն դերասան Ավետ Ավետիսյանը:
1913 - վախճանվել է անգլիացի հայագետ Հենրի Լինչը։
1920 – Ալեքսանդրապոլում սկսվել են հայ-թուրքական հաշտության բանակցություններ, որոնք ավարտվել են դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, այն բանից հետո, երբ Հայաստանն արդեն խորհրդայնացել էր, իսկ կառավարությունը հրաժարվել էր իշխանությունից։
1939 – ծնվել է ֆիզիկաքիմիկոս Իրմա Վարդանյանը։
1940 - Երևանում բացվել է կենդանաբանական այգին։
1941 - վախճանվել է դրամատուրգ և բժիշկ Ստեփան Բաղդասարյանը։
1944 – ծնվել է բանաստեղծ Կորյուն Առաքելյանը։
1960 – ծնվել է խորհրդահայ և ռուսական ռոք երգիչ Արմեն Գրիգորյանը։
1962 – ծնվել է Արցախի պետական և քաղաքական գործիչ Արթուր Աղաբեկյանը։
1988 - ադրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր, իսկ Նախջևանում ցուցարարները այրել են կարգուկանոն հաստատող խորհրդային բանակի զրահամեքենան, որի արդյունքում մեկ զինծառայող զոհվել է իսկ վեցը վիրավորվել են։
1991 - վախճանվել է բանաստեղծ և թարգմանիչ Վռամ Հովսեփյանը։
2005 - Լոս Անջելեսում մեկնարկել է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Արցախի վերածնունդ» հեռուստամարաթոնը, որի ընթացքում հանգանակված գումարներն ուղղվել են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի վերականգնմանը, զարգացմանն ու վերաբնակեցմանը:
2006 - Ադրբեջանի արդարադատության նախարարությունը դիմել է Հունգարիայի արդարադատության նախարարությանը՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին հայրենիք վերադարձնելու խնդրանքով:
2010 - Մինասի որմնանկարներն իրենց տեղն են գտել կառավարության շենքում, կառավարության շենքի 3-րդ հարկի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարների վերաբացման արարողությունը։
2015 - վախճանվել է դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը։
2017 - Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում պաշտոնական Բրյուսելը և Երևանը հաստատել են Հայաստան - Եվրամիություն նոր համաձայնագիրը:
- կայացած «Հայաստան» հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ի արդյունքում 12 միլիոն 505 հազար 456 դոլար է հանգանակվել, որը ուղղվել է Լեռնային Ղարաբաղի երկու խոշոր ծրագրի իրականացմանը:
2020 - Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ազատվել է աշխատանքից։ էկոնոմիկայի նախարար է նշանակվելու Menu Group–ի հիմնադիր Վահան Քերոբյանը:
- վախճանվել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
62 - վախճանվել է հռոմեացի երգիծաբան-պոետ Ավլ Պերսի Ֆլակկը։
380 - Հռոմի Թեոդոսիոս Ա Մեծ կայսրը հանդիսավորությամբ մուտք է գործել Կոստանդնուպոլիս։
1632 – ծնվել է հոլանդացի փիլիսոփա Բենեդիկտ Սպինոզան։
1639 - Ջերեմի Հորրոկսը առաջին անգամ դիտարկել է Վեներա մոլորակի անցումը Արեգակի սկավառակի առջևով։
1642 – հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանը, հայտնաբերել է կղզի, որը հետագայում իր անունով կոչվել է Թասմանիա:
1713 – ծնվել է անգլիացի գրող, արձակագիր Լորենս Սթեռնը:
1729 – ծնվել է ռուս զորավար և ռազմական տեսաբան Ալեքսանդր Սուվորովը։
1859 – տպագրվել է Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը» նշանավոր աշխատությունը:
1862 – ծնվել է անգլիացի հասարակական և քաղաքական գործիչ Ֆրենսիս Սթիվենսոնը։
1864 – ծնվել է ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ Անրի դը Տուլուզ-Լոտրեկը։
1888 – ծնվել է ամերիկացի մանկավարժ, հոգեբան և գրող Դեյլ Քարնեգին։
1897 - ծնվել է ամերիկացի գանգստեր «Կոզա-Նոստրա» մաֆիոզ կառույցի հիմնադիր Չարլզ «Լաքի» Լուչանոն։
1905 - Ռուսաստանում սկսվել է լեյտենանտ Պյոտր Շմիդտի ղեկավարած Սևաստապոլյան ապստամբությունը։
1937 - ԽՍՀՄ-ի Լենինգրադ քաղաքում տեղի է ունեցել արևելագետների գնդակահարությունը։
1954 – ծնվել է սերբ կինոռեժիսոր, երաժիշտ ու դերասան Էմիր Կուստուրիցան:
1956 - ԽՄԿԿ Կենտկոմի որոշմամբ վերականգնվել են կալմիկների, կարաչաևցիների, բալկարների, չեչենների և ինգուշների ինքնավարությունները։
1961 - ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեայի որոշմամբ` արգելվել է ատոմային զենքի օգտագործումը։
1969 – ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ը ստորագրել են Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր:
1991 – վախճանվել է տանզանա-բրիտանացի երգիչ, երգահան, «Queen» խմբի առաջատար երգիչ, պրոդյուսեր Ֆրեդի Մերկուրին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը