Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնել Սանոսյանը Սամվել Ալեքսանյանի և Նորագյուղցի Բոգոյի համար մրցույթ է չեղարկել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ջանք չեն խնայում, որպեսզի Արմավիրի մարզի երթուղային ցանցերից մեկը տրամադրեն ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին և նրա մտերիմին՝ քրեական գործերով անցնող Ռուբեն Կոստանյանին («Նորագյուղցի Բոգո»)։ Այդ նպատակով մրցույթ են հայտարարել, փոփոխել դրա պայմանները, որպեսզի Ալեքսանյանի և Կոստանյանի հետ փոխկապակցված ՍՊԸ-ն հաղթող ճանաչվի։ Տեսնելով, որ այդ ընկերության մրցակիցը կարող է հաղթող ճանաչվել՝ նախարարությունը ձևական խախտում է արձանագրել մյուս մասնակցի փաստաթղթերում և չեղարկել մրցույթը։

«Հետք»-ի խմբագրություն է դիմել Երևան-Արմավիր երթուղին այժմ սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը՝ ներկայացնելով նախարարության, իր բնորոշմամբ, ապօրինի գործողությունները։

Այսպես, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2021 թվականին մրցույթ է հայտարարել Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների համար։ Մրցույթի հաղթողը 14 ուղղությամբ պետք է սպասարկի բնակչությանը։ Ուղղություններից մեկը Երևան-Արմավիր երթուղին է, մյուսները Արմավիր քաղաքից հարակից գյուղեր և հակառակ ուղղությամբ են։

Մրցույթի հայտարարության մեջ նշվել են պայմանները։ Դրանցից գլխավորն այն է, որ մրցույթին դիմողները պետք է մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուս ներկայացնեն՝ բացառությամբ Արմավիր-Երևան երթուղուց։ Արմավիր-Երևան երթուղու համար պետք է ավտոբուսները 21-ից 30 նստատեղ ունենան։ Այսինքն՝  նստատեղերի նվազագույն շեմ է նշվել։

Մրցույթի մասին հայտարարությունից մոտ 10 օր անց նախարարությունը հանել է Արմավիր-Երևանի համար սահմանված առնվազն 21 նստատեղի պահանջը։

Դա ըստ Շուշանիկ Խաչատրյանի՝ պայմանավորված է նրանով, որ իր մրցակից «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն արդեն Հայաստան էր ներմուծել միկրոավտոբուսներ, որոնք չէին կարող բավարարել այդ պայմանին։ Ստացվում է, որ մրցույթի մասնակիցը դեռ չգիտի հաղթելու է, թե ոչ, բայց ներմուծում է մեքենաները։ Կարելի է ենթադրել՝ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն վստահ է եղել, որ հաղթելու է և ֆինանսական միջոցներ է հատկացրել, գնել և Երևան է տեղափոխել միկրոավտոբուսները։

Նախարարության պաշտոնական կայքում չգտանք առաջին հայտարարությունը, որը մեզ տրամադրեց Շուշանիկ Խաչատրյանը։ Ի տարբերություն նախարարության կայքում տեղադրված փաստաթղթի՝ սկզբնական տարբերակում եղել է «21-ից 30» նստատեղի պայմանը։ Ի դեպ, նման էական նշանակություն ունեցող պայմաններ նախարարությունը իրավունք չի ունեցել փոփոխելու։ 

Բացի դրանից, պայման է եղել, որ ընկերությունները պետք է պետական դեպոզիտ հաշվին վճարեն երթուղին շահագործելու թույլտվությունը ստանալուց հետո ներդրվող ավտոբուսների գնի 1․5 տոկոսի չափով գումար։ Այդ պայմանին կանդրադառնանք ստորև։

Այդուհանդերձ մրցույթին դիմում են և՛ Շուշանիկ Խաչատրյանի ղեկավարած «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն, և՛ Սամվել Ալեքսանյանի և Ռուբեն Կոստանյանի հետ փոխկապակցված «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն։

Մրցութային հանձնաժողովը, հակառակ մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին Կառավարության որոշման, փաստաթղթերը դիտարկելիս չի ասել, որ վճարումը պետք է կատարվի հենց ընկերության անունից, այլ ոչ թե ընկերության բաժնետիրոջ։ Կառավարության՝ այդ որոշման 33-րդ կետում սահմանված է․ «Փաթեթներում թերություններ լինելու դեպքում հանձնաժողովը դրանք հայտնաբերելու պահից 1 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է կազմակերպություններին վերացնել թերությունները»: ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանի նախագահությամբ մրցութային հանձնաժողովը «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերությանը ժամանակին չի ասել, որ վճարումը պետք է անել ոչ թե ՍՊԸ-ի բաժնետիրոջ անունից, այլ հենց ընկերության։

Ի տարբերություն «Գալակտիկա տրանս» ՍՊԸ-ի փաստաթղթերի՝ մրցութային հանձնաժողովը էական խնդիր է գտել «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ի փաստաթղթերում։ Ընկերությունը չի պահպանել Կառավարության նույն որոշման 14.1 կետի պահանջը։ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ի ներկայացրած մեքենաների10 տոկոսը չի համապաստախանել հաշմանդամություն ունեցող անձանց համար ԳՕՍՏ 30478-96 ստանդարտին։ Պարզ ասած՝ հաշմանդամություն ունեցողների համար հարմարեցված չի եղել։ Մրցութային հանձնաժողովն այս մասին արձանագրություն է կազմել, ներկայացրել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին։

«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը, հասկանալով, որ մրցույթն արդեն իսկ կանխակալ է, մրցույթի պայմանները փոփոխվում են հօգուտ մրցակցի, ահազանգում է այդ մասին։ Գրավոր նամակներ է հղում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, ակնկալելով, որ նրանք իրենց հսկողության տակ կվերցնեն մրցույթի ընթացքը և կկանխեն ապօրինությունները։ Սակայն ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նոյեմբերի 19-ին հրաման է ստորագրել մրցույթը չեղարկելու մասին։

Շուշանիկ Խաչատրյանը գտնում է, որ մրցույթում պարզապես պետք է իր կազմակերպությունը հաղթող ճանաչվեր և ավարտվեր ամեն բան, բայց նախարարությունը ձևական խախտում է հայտնաբերել իր փաստաթղթերում, որի մասին նախապես չի ասել՝ զրկելուվ խախտումը վերացնելու հնարավորությունից։ Այդ խախտումը 1 ժամվա մեջ հնարավոր էր վերացնել և ըստ Խաչատրյանի՝ մրցութային հանձնաժողովը դա էլ միտումնավոր է արել, որ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն բարենպաստ իրավիճակում հայտնվի։ Բանն այն է, որ մրցութային հանձնաժողովը, երթուղային ցանցի գների մասին փակ ծրարը բացելով, մրցակցին՝ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ին, հնարավորություն է տվել ծանոթանալ «Գալակտիկա տրանս» ՍՊԸ-ի առաջարկած գներին, որն անհամեմատ ցածր է եղել։ Միայն Արմավիր-Երևան երթուղու համար «Գալակտիկա տրանս» ՍՊԸ-ն 20%-ով ցածր գին է առաջարկած եղել։ Ավելին, Շուշանիկ Խաչատրյանի համոզմամբ, մրցութային հանձնաժողովը պետք է ընդհանրապես վերադարձներ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ի հայտը, քանի որ միկրոավտոբուսներով ցանկացել են մասնակցել ավտոբուսային երթուղու համար հայտարարված մրցույթին։

Շուշանիկ Խաչատրյանը նշում է նաև, որ մրցույթում իր ընկերության ներկայացրած ավտոբուսներն անհամեմատ բարձրակարգ են եղել «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ի ներկայացրած միկրովատոբուսներից։ Ի տարբերություն իր մրցակցի 15+1 նստատեղերով միկրոավտոբուսների՝ «Գալակտիկա տրանս» ՍՊԸ-ն ներկայացրել է «Եվրո 5» կարգի 8.8 մետրանոց և 7.6 մետրանոց ավտոբուսներ, որոնցից առաջինը 25 նստատեղ ունի (կանգնած ուղևորներով՝ մինչ 59 տեղ), իսկ երկրորդը՝ 22 նստատեղ (կանգնած ուղևորներով՝ մինչ 45 տեղ): Խոսելով «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ի միկրոավտոբուսների մասին՝ Շուշանիկ Խաչատրյանը ցույց է տալիս դրանց վրա նշված առանց համապատասխան ստանդարտների թեքահարթակի նմանվող հարմարությունը, որից պետք է օգտվեն անվասայլաների վրա գտնվող ուղևորները։ Ցույց տալով մրցակցի միկրոավտոբուսի սրահը՝ Խաչատրյանը պնդեց, որ անհնար է ներսում անվասայլակի համար տեղ գտնել, քանի որ միկրոավտոբուսի սրահի տարածքը դա թույլ չի տալիս։ 

«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրենը ՏԿԵ նախարարության մրցութային հանձնաժողովի խախտումները վերացնելու և իր ընկերությունը հաղթող ճանաչելու պահանջով դիմել է դատարան, պատրաստվում է նաև հաղորդում ներկայացնել հանցագործության մասին։ Մինչ Շուշանիկ Խաչատրյանը փորձում է իր իրավունքները վերականգնել, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Արմավիրի համար նոր մրցույթ է հայտարարել։

Նշենք, որ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2021 թվականի հունիսի 8-ին ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու՝ Քաջիկ Գևորգյանի և ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ի 84% բաժնետեր Էդգար Անտոնյանի կողմից։ Էդգար Անտոնյանը և Քաջիկ Գևորգյանն «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ում ունեցել են հավասարաչափ՝ 50% բաժնեմաս։ Հուլիսի 28-ին Նահապետ Գևորգյանի որդին դուրս է եկել ընկերությունից, նրան փոխարինել է Կենտրոնական ավտոկայանի հարակից տարածքում բազմաթիվ ապօրինի շինություններ կառուցած Հովհաննես Սիմոնյանը։ Սիմոնյանը քրեական գործերով անցնող Ռուբեն Կոստանյանի (հայտնի է Նորագյուղցի Բոգո անվամբ) մտերիմն է, իսկ Կոստանյանը Սամվել Ալեքսանյանի մտերիմն է։

Ռուբլին կրկին նվազել էԿրասնոդար մեկնող 49 ուղևորով ավտոբուսը վթարվել է և այրվել«Հոկտեմբերի 2-ից այս վայրը կլինի ամբողջությամբ ձյունապատ». ՍուրենյանԻ՞նչ պատիժ է նախատեսված զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ծառայության վայր չներկայանալու համար Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար Դետեկտիվ ժանրի առևանգում՝ Արարատի մարզում․ 44-ամյա տղամարդը գաղտնի կապ է հաստատել մայրիկի ու քրոջ հետ և օգնություն խնդրելԱրարատի մարզպետարանը՝ Վեդու թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 10-ամյա աղջկա մահվան մասին «Հեզբոլլահ»-ի առաջնորդի մարմինը դուրս է բերվել հարվածի վայրից Արձակուրդների օրերը հայտնի ենՆասրալլահի նահատակությունը մեծ կորուստ է, բայց դա չի նշանակում դիմադրության ավարտ. Իրանի ԱԳ նախարար«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթել է «Արարատին» Կարևոր` Արցախցիների համար Արտակարգ դեպք՝ Երևանում․ Արցախի պողոտայից գողացել են КамАЗ մակնիշի բեռնատարը Սուրբ Էջմիածին․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Մայր Տաճարի վերաօծման արարողությունից Կիևում բողոքում են, որ զինամթերքի զինանոցները դատարկ են. «Մենք շարժվում ենք այրված դաշտով» Սյունիքի մարզում բախվել են Opel-ն ու իրանական համարանիշներով Mercedes-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել էԱրտակարգ դեպք. առևտրի կենտրոնում տղամարդը կրակել է 8-րդ դասարանցու վրա և փախել. մանրամասներ. ՌԴ (տեսանյութ) Եփրեմ Արիզոնցու մարգարեությունները կսկսե՞ն իրականանալ 2025 թվականին. «Թուրքիան կհանձնվի Հայաստանին, Հունաստանին և քրդերին» Օդի ջերմաստիճանը կնվազիԽոշոր վթար Հոռոմի խաչմերուկում. կա վիրավոր Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել, կան զոհեր և վիրավորներ. ՌԴ Նոր մեռոնով վերաօծված Մայր Տաճարն իր դռներն է բացում հավատավոր ժողովրդի , ուխտավորների և այցելու հյուրերի առջև. Գարեգին Բ Պետդուման հայտնել է, թե ով է կենսաթոշակի բարձրացում ստանալու 2025թ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ փոխնախագահ Հարիսը հույս է տվել Լեռնային Ղարաբաղի հայերին. «Քամլատ Քամալա»4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ՌԴ Հերթական պատժելի արարքը՝ Ինֆորմատիկայի քոլեջում․ 16-ամյա ուսանողին դանակահարել է համակուրսեցին Հզոր անտիցիկլոն՝ Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ֆրանսիան խոստացել է վերազինել Հայաստանին Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել կարգավորման գործընթացում. Բայրամով Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ Վահագն Խաչատուրյանի հետ մեծաթիվ թիկնապահերով շրջապատված ժամանեց Մայր տաճար Ադրբեջանը Կովկասում խաղաղության և պատերազմի բանալին էՄինչև 18:00 ջուր չի լինի. հասցեներ Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» տասնյակ օբյեկտներին Կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը. պատմության այս օրը (29 սեպտեմբեր)Եվրոն թանկացել է, ոուբլին կրկին էժանացել . ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 29-ին Մայր Տաճարի վերօծման արարողությունը եւ Սուրբ Պատարագ. մասնակցում է քաղաքական վերնախավը (ուղիղ) Հութիները Նեթանյահուի վերադարձի ժամանակ հարձակվել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրաՀռիփսիմե Հակոբյանը որդու՝ «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում մասնակցության մասին Հոկտեմբերի 3-ին, 4-ին և 7-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Հարբած վարորդը վրաերթի է ենթարկել չորս հետիոտնի․ զոհեր կան Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվել էՖրանսիան կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ավիահարվածները ԼիբանանումԻսրայելը հարվածել է Բեյրութի օդանավակայանից 500 մետր հեռավորության վրա գտնվող արդյունաբերական տարածքինԲայդենը «Հըզբոլլահի» առաջնորդ Նասրալլայի սպանությունն արդար է անվանել«Հելեն» փոթորկի հետևանքով 44 մարդ է զոհվել ԱՄՆ-ումՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ մտահոգված է Բեյրութում տիրող իրավիճակովԹղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է պանթուրքական միջանցք տալ, միայն թե պահի իր աթոռը․ Արթուր ԽաչատրյանՆԱՏՕ-ն փորձում է ամրապնդվել Անդրկովկասում՝ ուղիղ սպառնալիքներ ստեղծելով Ռուսաստանի անվտանգության համար․ Լավրով
Ամենադիտված