Պուտինն առանձին հանդիպում է անցկացնում Փաշինյանի հետ. Պեսկով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպում է անցկացնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Փաշինյան-Պուտին-Ալիեւ հանդիպումն ավարտվել է: Պեսկովի խոսքով` նրանք հանդես են եկել հայտարարությամբ, որը շուտով հասանելի կլինի ԶԼՄ-ներին։