Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնը եզրափակվեց «Սպասուհիների աշունը» ներկայացմամբ

ՄՇԱԿՈՒՅԹ

«Հայ ֆեստ» 19-րդ միջազգային թատերական փառատոնը, որը մեկնարկել էր նոյեմբերի 21-ին, եզրափակվեց «Սպասուհիների աշունը» ներկայացմամբ, որը հանդիսատեսի դատին հանձնեց «Ռոյալ դիսթրիքթ» թատրոնը (Գերմանիա-Վրաստան):

Հանդիսատեսն այն դիտելու հնարավորություն ունեցավ նոյեմբերի 24-ին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի խոսքով՝ «Սպասուհիների աշունը» բեմադրության ցուցադրությամբ, որը 2021-ի փառատոնի միակ ոչ առցանց ներկայացումն էր, հայտարարում են հոբելյանական 20-րդ «Հայ ֆեստի» մեկնարկը։ Ազգությամբ վրացի ռեժիսոր Նինո Հարաթիշվիլիի և բեմանկարիչ, զգեստների ձևավորող Յուլիա Նովիկովայի համատեղ ներկայացման առանցքում կանայք են, որոնք հայտնվել են ռազմական գործողությունների կիզակետում և անցել դաժան փորձությունների միջով։

Նինո Հարաթիշվիլին արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Ադալբերտ Շամիսոյի, Բերտոլտ Բրեխտի, Աննա Սեղերսի և Շիլլեր Մեմրոիալի մրցանակի։ Սովորել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական դրամայի և կինոյի ինստիտուտի կինոռեժիսուրայում, իսկ բեմական ռեժիսուրա՝ Համբուրգի թատերական ակադեմիայում (Գերմանիա): 2007-ից աշխատում է որպես անկախ ռեժիսոր, դրամատուրգ և արձակագիր` գործունեություն ծավալելով ողջ Եվրոպայում և Վրաստանում:

Փառատոնի բացումը 2021-ին ազդարարվեց ցուցահանդեսով, որտեղ ներկայացվեցին հայ թատրոնի անվանի բեմանկարիչների աշխատանքներ։ Գաղափարը վերջերս կյանքից հեռացած փառատոնի գեղարվեստական ղեկավար Եվգենիա Պոդպոմոգովայինն է։ Այն կյանքի է կոչել և համադրել ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչյա Քեշիշյանը։ Աշխատանքներին աջակցել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի անունը կրող գրականության և արվեստի թանգարանը (խորհրդատու՝ Մարինե Հարոյան)։

Առցանց հարթակում փառատոնի մեկնարկն ազդարարել էր Arlekin Players թատրոնը (ԱՄՆ)։ Հանդիսատեսի դատին էր հանձնվել բեմադրիչ Իգոր Գոլյակի «chekhovOS» (փորձարարական խաղ) առցանց ներկայացումը՝ ըստ Ա. Չեխովի «Բալի այգին» պիեսի։ Այս ներկայացման ձևաչափն անսովոր էր. ինտերակտիվ ներկայացման մասնակիցը դառնալու համար պետք էր գործի դնել սեփական սմարթֆոնը։ Ներկայացման ընթացում այն հեռակառավարման վահանակի դեր է ստացել, և սյուժետային գիծը հնարավոր է եղել փոխել՝ կախված հանդիսատեսի ընտրությունից։ Անտոն Չեխովի դերում բալետի լեգենդ, դերասան, պրոդյուսեր Միխայիլ Բարիշնիկովն է եղել, Ռանևսկայայի դերում՝ «Թոնի» թատերական մրցանակակիր Ջեսիկա Հեքթը։

Փառատոնի օրերին առաջին անգամ ցուցադրվել են մեծանուն բեմադրիչ Քշիշտով Գարբաչևսկու (Լեհաստան) «Բացատրություն» և «Աստծո դատաստանը վերջ տալով» VR (ներկայացում վիրտուալ իրականության մեջ) ներկայացումները։ Գերհագեցած են եղել փառատոնի առցանց հարթակները. հեղինակային ներկայացումների ցուցադրություն, միջազգային կոնֆերանս՝ «Վերանայելով թվայինը՝ վերակերտում ենք արվեստը», ինչպես նաև zoom հանդիպումներ՝ թատրոնի հայտնի դեմքերի հետ՝ Կիրիլ Սերեբրեննիկով և այլք։

Փառատոնն անցկացվել է նաև Գյումրիում, Վանաձորում և Դիլիջանում։ Ցուցադրվել են ներկայացում-ցուցադրություններ, որոնք տեսապատկերի միջոցով արտացոլվել են բնակելի շենքերի պատերին։ «Հայ ֆեստը» այս տարի նվիրված է եղել փառատոնի գեղարվեստական ղեկավար Եվգենիա Պոդպոմոգովայի հիշատակին։ Այն կրում էր «Խոսքեր, խոսքեր, խոսքեր» կարգախոսը։ 2019-2021 թվականներին Եվրոպական փառատոների ասոցիացիան թվով 715 եվրոպական փառատոներից «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում:

Փառատոնն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ»Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվիՈ՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Աշտարակ-Օհանավան ճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կաՄիշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ Կկատարվի քահանայական ձեռնադրություն Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (լուսանկար) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Անհետ կորել է 18-ամյա Սուսաննա ԲունիաթյանըԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Արմենուհի Հարությունյանն ազատվել է Ողջ ՀՀ-ում ձյուն կտեղաԵ՞րբ է Վրաստանի նախագահի ընտրության օրը․ մանրամասներ «Վերջին 30 տարում նման բան տեղի չէր ունեցել». Ռուսաստանը մեծացնում է հրթիռային շարժիչներ արտադրելու իր կարողությունները Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սմիրնով օղիՓաշինյանը խնդիր ունի ՊԵԿ նախագահի ընտրության հարցում Հայտնաբերվել է Երևանի դպրոցներից մեկի բակում անչափահաս դպրոցականին հարվածած և հայհոյանքներ հնչեցրած 18-ամյա աղջիկըՓաշինյանի խաղը Երևանի քաղաքապետի դեմ Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան «Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»
Ամենադիտված