Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը համաձայնեց Տեր-Պետրոսյանի հետ. նա այլ տարբերակ չի թողնում մեզ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1in.am-ը գրում է.

Այսօր առավոտյան դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարվել Տավուշի մարզի Չինարի գյուղի դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր:

Ադրբեջանի հերթական դիվերսիոն փորձը տխուր խորհրդանշականությամբ համընկնում է Հայաստանում ՀԱԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո ծավալված քննարկումներին: Ինչպես հայտնի է, Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց փուլային կարգավորման տարբերակի և փոխզիջումների այլընտրանքի բացակայության մասին՝ հայտարարելով, որ հակառակ դեպքոմ Հայաստանն ավելի է թուլանալու և ավելի վատ պայմանով է ստիպված լինելու հաշտության գնալ:

Այդ ելույթից հետո Հայաստանում սկսվեցին բուռն քննարկումներ: Տավուշի ուղղությամբ կատարված դիվերսիոն հարձակումը երևի թե պետք է դադարեցնի այդ քննարկումները: Հայաստանն այդպիսի քննարկումների շքեղություն ունենալ չի կարող, Հայաստանում կարող են քննարկվել միայն ավելի լավ պաշտպանվելու տարբերակները, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը հատկապես վերջին մի քանի տարիների իր գործողություններով չի թողել այլ տարբերակ: Այլընտրանք չունի ոչ թե փուլային տարբերակը, այլ Հայաստանում առավել հագեցած և առավել ընդգրկուն ու համակողմանի պաշտպանության կազմակերպման շուրջ քննարկումներն ու հանրային դիսկուրսի ծավալումը:

Դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած դիվերսիան և զոհերը այդ իրողության հերթական ողբերգական արտահայտումն են: Հայաստանը գործ ունի մի պետության հետ, որի ղեկավարությունը բացահայտ ցինիզմով վարում է պատերազմական քաղաքականություն և շանտաժ, և որքան Հայաստանում, այսպես ասած, ծավալվի «հաշտության բանավեճ», այդքան նա իր շանտաժը համարելու է արդյունավետ և փորձելու է օգտագործել այն շարունակելու և առաջ մղելու ամեն մի հնարավորություն: Դրան Հայաստանի պատասխանը չի կարող այլ բան լինել, քան պաշտպանության արդյունավետության շուրջ քննարկումները:

Հայաստանը չունի ռազմատենչության կամ խաղաղասիրության խնդիր, Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանին չի տալիս դրա հնարավորությունը: Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանին պատերազմ է պարտադրում և պարտադրելու է, որի պարագայում խաղաղությունն ու հաշտությունը Հայաստանի դիտանկյունից արդեն դադարում են լինել հոմանիշներ: Ադրբեջանը չի տալիս խաղաղության այլ տարբերակի հնարավորություն, քան մշտապես պատերազմի պատրաստվելը:

Սա ամենալավ տարբերակը չէ, բացարձակապես ցանկալի տարբերակը չէ, սակայն սա անխուսափելի տարբերակն է, սա զոհերից հնարավորինս շատ խուսափելու միակ տարբերակն է, սա խաղաղությանը, թեկուզ համեմատական խաղաղությանը ամենամոտը լինելու միակ տարբերակն է: Առավել ևս այն պայմաններում, երբ ակնհայտ է նաև, որ Հայաստանը այդ խնդիրների առաջ կանգնած է տեսականում դաշնակցով և դաշնակիցներով, որոնք, սակայն, իրականում ավելի շատ բան արել ու անում են Ադրբեջանի, քան Հայաստանի համար:

Այդ իրավիճակում Հայաստանում լավագույն, արդյունավետ պաշտպանության դիսկուրսը պետք է ներառի նաև իրական, ոչ թե թղթերի, այլ շահերի վրա հիմնված դաշնակիցների հարցը, որոնց համար Հայաստանի շահերը լոկ մանրադրամ չեն, իսկ Հայաստանն էլ՝ լոկ ֆորպոստ:

Գիշերը Երևանում արտակարգ է եղել․ միանգամից 3 մեքենա է այրվելՄինչև 9 ժամ գազ չի լինի«Արտասահմանից ֆինանսավորվող եվրոթատրոն. անընդհատ փորձում են հայ ժողովրդին խաբել, փափուկ բարձ դնել նրա գլխի տակ». «Փաստ»ՔՊ-ն փորձում է ՀԷՑ-ը խլե՞լ ռուսաստանաբնակ գործարարից. «Ժողովուրդ» Քաղաքական գործընթացների աշնանային ներկապնակը. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել. «Ժողովուրդ» Հայաստանում կգործարկվի ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»«Իշխանության յուրացման» գործով «մատնիչը» ՔՊ պատգամավո՞րն է. «Ժողովուրդ» ՔՊ-ի գրասենյակը՝ գլխացավանք քաղաքացիների համար. «Փաստ»Ագրարային համալսարանում կառավարման լրջագույն ճգնաժամ է․ «Հրապարակ» Սամվել Բաբայանի կուսակցությունը վիժեցրել է սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակելու նախաձեռնությունը. «Ժողովուրդ» Մարդը թե՛ սխալական է, թե՛ մահկանացու, բայց սխալն ու աններելի մեղքերը տարբեր բաներ են. «Փաստ»Սամվել Բաբայանը խափանել է․ «Հրապարակ» Հայաստանում ատոմակայան չի կառուցվում. Փաշինյանը խաբել է. Մաս 219. «Ժողովուրդ» Փաշինյանն ուզում է կոնսոլիդացնել վարչական լծակները. «Փաստ»Առգրավել են Կապանի համայնքապետարանի փաստաթղթերը․ «Հրապարակ» ԱԺ գլխավոր քարտուղարի դիպլոմի ֆոնին «Լիսկայի» ատենախոսությունը լուրջ աշխատանք էր. «Ժողովուրդ» Գերտերությունների մրցակցությունը մտնում է Կովկաս. ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետ . «Փաստ»Թուրքիան ՄԱԿ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ1 զոհ, 1 վիրավոր․ Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «KamAZ»-ըՀաջորդ մի քանի ամիսները վճռորոշ են լինելու․ ԶելենսկիԱռեղծվածային դեպք՝ Արարատի մարզի դպրոցներից մեկում․ արդեն 5-րդ օրն է՝ 10-ամյա աղջնակը գտնվում է կոմայի մեջԱՄՆ-ն լրացուցիչ զորքեր է ուղարկում Մերձավոր Արևելք՝ կապված Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների հետ․ Պատրիկ ՌայդերԾեծկռտուք ու կրակոցներ՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանումԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է մեր հաստատության աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը. ՄԻՊՀայաստանը Եվրաջասթի հետ ստորագրել է աշխատանքային պայմանավորվածություն. Հայաստանը Եվրաջասթում Համագործակցության հարցերով դատախազ կունենա«Այս պատերազմին որքան խորն ես նայում, այնքան քիչ ես հասկանում»․ ԶելենսկիԻսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև լարվածության սրումը մտահոգում է Ռուսաստանին․ ՊեսկովՆյու Յորքում կհանդիպեն Հունաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահըԵթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Վրաստանում մեկնարկել են «Eternity-2024» զnրավարժությունները․ մասնակցում են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինվnրականներըՊապիկյանը ֆինանսների նախարարի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է բանակային զորամիավորում․ քննարկել են թիկունքային ապահովման հարցերԱռաջիկա ձմեռը բարդ է լինելու Ուկրաինայի համար, Արևմուտքի երկրները մտադիր են աջակցել Կիևին․ ԲլինկենԱսադը ձևավորել է Սիրիայի նոր կառավարությունըԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը. վերջինը կողաշրջվել էՄիրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակըԱրևմտյան վերլուծաբանները պնդում են, որ ՌԴ-ն ձախողել է «Սարմատ» հրթիռի վերջին փորձարկումը. Կրեմլը չի մեկնաբանումԼիբանանում զոհերի թիվը հասել է 182-ի, Իսրայելը Լիբանանի Բեքաա հովտի բնակիչներին 2 ժամ է տվել տարածքը լքելու համարԱԽ քարտուղարը Նիդերլանդների վարչապետի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակըՀարկեր չվճարելու միջոցով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 109 մլն դրամ. ՔԿԱրցախի ՄԻՊ-ը ԱՄՆ-ում խոսել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման մասինՄանկավարժական համալսարանի ստորգետնյա հատվածում հայտնաբերվել է տղամարդու մարմինՀայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից հանել է 3 կետ. Ալիև Վերջին 5 ամիսներին աճել է Հայաստանի և Իրանի միջև առևտուրը Մահացել է լեգենդար ABBA խմբի անդամ Ռոջեր Պալմը Ամերիկյան համալսարանի մոտ վիճաբանության ժամանակ կրակnց էր հնչել․ նոր մանրամասներ Բնակարանային գողություն՝ Արարատում. 15-ամյա աղջիկը ներկայացվել է քննչական բաժին Ուկրաինան ենթարկվել է հարվածների. Սումիում կա 2 վիրավոր, Զապորոժիեում` 17 Չդիմադրելու հրամանը Հայաստանից է Արցախ գնացել. ԿարապետյանԿապանում 28-ամյա երիտասարդը հուշանվեր թղթադրամով գնումներ է կատարել մթերային խանութից
Ամենադիտված