Պատմության այս օրը (դեկտեմբերի 1)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր, Ղազախստան՝ Ղազախստանի 1-ին նախագահի օր, Կարակալպակիա՝ Կարակալպակերենի օր, Ռուսաստան՝ Մարտական սխրանքի օր, Ռումինիա՝ Ռումինիայի միավորման օր, Պորտուգալիա՝ Անկախության օր, Ուկրաինա՝ Դատախազության աշխատողների օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1824 - Թիֆլիսում բացվել է Ներսիսյան դպրոցը (շարունակել է գործել մինչև 1924 թ.)։
1827- Սուլթան Մահմուդ 2-րդը շուրջ 12 հազար հայ կաթոլիկներ է արտաքսել Կ. Պոլսից, որոնցից 4 հազարը ցրտից զոհվել են ճանապարհին, իսկ մնացածը անցել են Փոքր Ասիայի գավառներ։
– հիմնադրվել է Շուշիի հայկական տպարանը։
1876 - Թուրքական կառավարության ցուցումներով հրդեհվել է Վանի շուկան, որը զգալի նյութական վնաս է հասցրել տեղի բնակչությանը։
1880 - ծնվել է կոմպոզիտոր Սպիրիդոն Մելիքյանը։
1894 - հրատարակվել է հայ բանվոր հեղափոխականների միավորման նոր օրգան՝ «Կռիվ» թերթը։
1899 – վախճանվել է հասարակական գործիչ և հրապարակախոս Տիգրան Երկաթը։
1903 – վախճանվել է պատմաբան, աշխարհագետ, բանասեր Մանվել Քաջունին։
1907 - Թիֆլիսում լույս է տեսել «Անկախ մամուլ» թերթի առաջին համարը:
1914 – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է ռուսական բանակի Սարիղամիշի օպերացիան, որի արդյունքում ջախջախվել է Էնվեր փաշայի բանակը։
1917 - Խորհրդային Ռուսաստանի ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատին կից Մոսկվայում ստեղծվում է հայկական գործերի կոմիսարիատ, որի կոմիսար է նշանակվում ականավոր պետական գործիչ Վառլամ Ավանեսովը, իսկ տեղակալ՝ բանաստեղծ Վահան Տերյանը։
1919 - Զանգեզուրի Գեղաձորի հարթավայրում հավաքվել են Գարեգին Նժդեհի ղեկավարած ջոկատները և սկսել գործողություններ տարածաշրջանի մնացած ադրբեջանական բնակավայրերի դեմ։
1920 - Ադրբեջանի հեղափոխական խորհուրդը հայտարարել է, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը որպես Հայաստանի բաղկացուցիչ մասեր։
1921 - Հայաստանում տեղի են ունեցել գյուղական, գավառակային և գավառային խորհուրդների առաջին ընտրությունները։
1923 - Երևանում բացվել է Հայաստանի պետական կոնսերվատորիան:
1929 - սկսել է գործել Քանաքեռի նոր ռադիոկայանը:
1941 - Երևանում կազմավորվել է 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիան՝ գնդապետ Սիմոն Զաքյանի հրամանատարությամբ։
1955 – ծնվել է ֆրանսահայ ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը։
1980 – վախճանվել է ֆրանսահայ գրող Զարեհ Որբունին։
1989 - Երևանում կայացած Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային Խորհրդի միացյալ նիստում ընդունվել է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին պատմական որոշումը։
1995 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Յամայկայի հետ։
2005 - Լոնդոնի «Քրիստիս» միջազգային աճուրդում 1,5 միլիոն դոլլարով վաճառվել է Հովհաննես Այվազովսկու նկարներից մեկը:
2006 - ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը 800 միլիոն դոլլարով վաճառել է աշխարհի ամենախոշոր ավտոընկերության՝ «Ջեներալ Մոթորս»-ի, իրեն պատկանող 10 տոկոս մասնաբաժինը:
2008 – Նաիրիտ գործարանը դադարեցրել է գործունեությունը։
2012 - Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլի օդանավակայանում վթարի է ենթարկվել Իլ-76 բեռնատար ինքնաթիռը, անձնակազմի բոլոր 7 անդամները զոհվել են, որոնցից 5-ը եղել են Հայաստանի քաղաքացիներ։
2014 - Հռոմի պապը այցել է Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոց, որտեղ պառկած է եղել Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը:
2020 - համաձայն պայմանավորվածության՝ ադրբեջանական ստորաբաժանումները մտել են Լաչինի շրջան: Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Լաչինը արդեն ադրբեջանական է և «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» արդեն չկա:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1774 - ուժի մեջ է մտել առևտրային բոյկոտը Մեծ Բրիտանիայի և նրա հյուսիսամերիկյան գաղութների միջև, որը նախաձեռնել էր Աշխարհամասային կոնգրեսը։
1800 - Լայպցիգում հիմնադրվել է Հոֆմայստերի և Կյունելի «Edition Peters» երաժշտական հրատարակությունը, որը աշխարհի ամենահին երաժշտական հրատարակությունն է ներկայումս ևս գործող է։
1887 - հրատարակվել է «էտյուդ մուգ տոներով» վեպը, որը առաջին գիրքն է Շերլոկ Հոլմսի մասին։
1891 – կանադացի սպորտային մարզիչ Ջեյմս Նեյսմիթը կազմակերպել է իր հորինած բասկետբոլի առաջին խաղը։
1913 - «Ֆորդ մոթորս կոմպանի» ընկերությունում սկսել է գործել ավտոմեքենաների արտադրության առաջին հոսքագիծը։
1918 – Հարավսլավիայի թագավորությունը հռչակել է իր անկախությունը Ավստրո-Հունգարիայից։
1934 - ԽՍՀՄ-ի Լենինգրադ քաղաքում սպանվել է հայտնի հեղափոխական Սերգեյ Կիրովը։
1943 - Թեհրանում ավարտվել է երեք դաշնային երկրների ղեկավարների՝ ԽՍՀՄ-ի (Ստալին), ԱՄՆ-ի (Ռուզվելտ) և Մեծ Բրիտանիայի (Չերչիլ) գագաթնաժողովը։
1945 - ծնվել է խորհրդային և ռուս դերասան, հումորիստ Գեննադի Խազանովը։
1949 - սպանվել է կոլումբացի նարկոբարոն Պաբլո Էսկոբարը։
1953 - Չիկագոյում լույս է տեսել «Փլեյբոյ» ամսագրի առաջին համարը։
1959 – Վաշինգտոնում ստորագրվել է Անտարկտիկայի մասին համաձայնագիրը, ըստ որի՝ Անտարկտիդան կարող է օգտագործվել միայն խաղաղ նպատակներով։
1972 – վախճանվել է ռուս նշանավոր մաթեմատիկոս Նիկոլայ Լոբաչևսկին։
1996 - սկսել է հերարձակվել ռուսական «СТС» հեռուստաալիքը։
2001 - Ռուսաստանում ստեղծվել է «Միացյալ Ռուսաստան» քաղաքական կուսակցությունը։
2019 - Չինաստանի Ուհան քաղաքում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի համաճարակի առաջին դեպքը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը