Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձմեռ պապից կխնդրեմ, որ մեր զինվորները ողջ-առողջ վերադառնան իրենց ընտանիքներ, մայրերին.Արթուր Ալեքսանյան. Բացառիկ հարցազրույց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայկական մարզաշխարհի պատմական ոսկե տարին ավարտվում է: Այս տարին հայկական սպորտում կհիշվի որպես օլիմպիական ամենամեծ նվաճման տարի:

2016 թվականի օգոստոսի 16-ին հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 20-ամյա դադարից հետո Հայաստանի համար նվաճեց օլիմպիական ոսկե մեդալը: Սա հայկական մարզաշխարհի վերջին տարիների ամենամեծ նվաճումն է:

Ոսկե մեդալը Արթուր Ալեքսանյանի կրծքին փայլեց ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսի մահով զոհված Ռոբերտ Աբաջյանի նկարը պատկերող շապիկով՝ ի նվիրում հայ զինվորներին:

Արթուր Ալեքսանյանը 2017 թվականը կդիմավորի հայ զինվորի մասին երազանքով՝ սահմանը պաշտպանող բոլոր զինվորները առողջ վերադառնան իրենց տները:

Ներկայացնում ենք հայկական սպորտի ոսկե տարվա վերջին հարցազրույցը օլիմպիական չեմպիոնի հետ:

Արթուր, ինչպիսի՞ տարի էր 2016 թվականը քեզ համար:
 

2016 թվականն իսկապես հրաշալի տարի էր ինձ համար, օլիմպիական բարձունքի տարի էր: Իմ ամբողջ կյանքում կհիշվի 2016 թվականի օգոստոսի 16-ը, այն օրը, երբ ես նվաճեցի օլիմպիական ոսկե մեդալը: 2016-ում բացթողումներ էլ եղան, բայց գտնում եմ, որ օլիմպիական ոսկին փակեց բոլոր այդ բացթողումները:

Երրորդ տարին անընդմեջ ճանաչվում ես Հայաստանի լավագույն մարզիկ: Ի՞նչ է քեզ համարայդ կոչումը:

Պատիվ է երեք տարի անընդմեջ ճանաչվել Հայաստանի լավագույն մարզիկ, ինչի համար շնորհակալ եմ բոլոր ինձ քվեարկողներին: Այս կոչմանը եւ այս նվաճումներին չէի հասնի, եթե չլինեին իմ մարզիչները, հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը. նրանց եմ շնորհակալ եմ, որովհետեւ առանց նրանց հաղթանակներ չէի ունենա: Իսկ ամենամեծ շնորհակալությունս Աստծունն է: Ես իմ ամբողջ կյանքը նվիրել եմ սպորտին եւ հասել եմ ամենաբարձր տիտղոսին: Զգում եմ, որ կարող եմ շարունակել պատմություն կերտել եւ Հայաստանի պատիվը միշտ բարձր պահել:

Բոլոր հնարավոր մեդալները քեզ հաջողվել է նվաճել, մարզաշխարհում ամենամեծ բարձունքին հասել ես: Քո՝ գյումրեցուդ, հաջողության գաղտնիքը ո՞րն է:

Իրականում ինքս էլ չգիտեմ, թե ինչպես է ինձ հաջողվել բոլոր նվաճումները ձեռք բերել սպորտում: Երեւի, առաջ շարժվելու շատ մեծ ձգտում կա իմ մեջ, նորանոր հաղթանակներ ձեռք բերելու, հաղթանակներին հասնելու: Եթե ես իմ առջեւ ինչ-որ նպատակ եմ դնում, այնպես եմ անում, որ հասնեմ իմ նպատակին ցանկացած գնով, նույնիսկ շատ բաներ զոհաբերելով, շատ բաներից ինքս ինձ զրկելով:

Օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո ի՞նչ փոխվեց Արթուր Ալեքսանյանի կյանքում, Արթուր Ալեքսանյան մարդու մեջ:

Փոփոխությունները միայն դրական են եղել: Ես հասա իմ կյանքի, մարզական կարիերայի ամենաբարձր կետին, սպորտային նպատակին: Իսկ օլիմպիական չեմպիոն դառնալով՝ չեմ կարծում մարդ պետք է փոխվի մարդկային տեսակետից: Ես չեմ տառապում աստղային հիվանդությամբ, ես նույն Արթուրն եմ, նույն մարդը: Չնայած, դա ես չէ, որ պետք է ասեմ, փոխվել եմ, թե ոչ, երեւի ինձ հետ շփվողները կասեն: Բայց, իմ կարծիքով, ես չեմ փոխվել, չեմ մեծամտացել եւ ոչ մեկի վերեւից չեմ նայում:

Անձնական կյանքի ժամանակ մնո՞ւմ է: Անձնական կյանքում փոփոխություն կա՞:

Վերջերս լուրեր էին տարածվել, թե ես ամուսնանում եմ (ծիծաղում է): Անձնական կյանքում ոչ մի փոփոխություն չկա, նման բան չկա, ես չեմ ամուսնացել, չեմ ամուսնանում: Բոլորը զանգում հարցնում են, թե ամուսնացել եմ… Ոչ:

Սիրտդ դեռ ազատ է:

Այո:

Եթե սիրահարվես, ըստ քեզ, կարո՞ղ ես համատեղել սպորտն ու անձնական կյանքը:

Իմ կարծիքով, ես կկարողանամ այդ երկուսը համատեղել: Ինձ մոտ կստացվի: Չեմ կարծում, թե սպորտն ու անձնական կյանքը անհամատեղելի են: Ուղղակի պետք է ունենաս համպատասխան կողակից՝ հասկացող եւ ըմբռնող: Թերեւս, ես կկարողանամ:

Ի՞նչ տրամադրությամբ ես պատրաստվում դիմավորել Նոր տարին:

Տոնական տրամադրություն դեռեւս չկա: Կարծում եմ, պատճառն այն է, որ մինչեւ օլիմպիական տարվա վերջ մեր թիմը մարզումների մեջ եղավ, հավաք անցկացրինք Ծաղկաձորում: Այն օրերին, երբ բոլորը տոնական եռուզեռի մեջ էին, տոնական առեւտուր, տոնածառ դնել եւ այլն, մենք մարզադահլիճում էինք: Միայն դեկտմերի 27-ին ավարտեցինք մարզումները: Մի քանի օր կհանգստանանք եւ նոր տարում կսկսենք նոր մրցաշրջան, մարզումներ, մրցումներ:

Այս տարի Նոր տարին նշելու եմ ընկերական միջավայրում. ընկերներիս հետ մեկնում եմ Լաս Վեգաս, այնտեղ եմ դիմավորելու 2017 թվականը:

Ամանորի գիշերվա հեքիաթին, խորհրդավորությանը հավատո՞ւմ ես:

Ինչ-որ չափով հավատում եմ:

Արթուր, ի՞նչ երազանքով էիր դիմավորել 2016 թվականը, իրականացա՞վ քո երազանքը:

Նոր տարվա գիշերն անցյալ տարի երազանք չէի պահել, բայց հիշում եմ, որ մինչեւ Օլիմպիական խաղերը չի եղել այնպիսի մի օր, որ օլիմպիական ոսկե մեդալի մասին չմտածեի:

Ի՞նչ երազանքով կդիմավորես 2017 թվականը, ի՞նչ կուզես Ձմեռ պապից քեզ համար:

Ձմեռ պապի գոյությանը հավատացել եմ փոքր տարիքում, մինչեւ 7-8 տարեկանս: Շատ եմ սիրել Ձմեռ պապից նվեր ստանալ: Ինքս էլ սիրում եմ շատ նվերներ անել մարդկանց: Չնայած, որ երբեք Ձմեռ պապ չեմ եղել:

Այս տարի Ձմեռ պապից ինձ համար ոչինչ չեմ խնդրել: Մեր ժողովրդի ու զինվորների համար երազանքով կդիմավորեմ նոր տարին. թող մեր ժողովուրդը խաղաղ երկնքի տակ ապրի, հարուստ լինի, իսկ մեր զինվորները ողջ-առողջ հետ վերադառնան իրենց ընտանիքներ, մայրերին:

Պրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ»
Ամենադիտված