Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմավիրում քեռին իր դեմ տված ցուցմունքը չփոխելու համար իր տղաներին գլխատել է տվել քրոջ որդու աղավնիները, լինգով և դանակով խփել է նրան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Կարապետ Գրիգորյանի գործի դատական քննությունը:

43-ամյա Կարապետը մեղադրվում էր սուտ ցուցմունք տալուն հարկադրելու և որպես զենք գործադրված առարկաների գործածությամբ կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 258 հոդվածի 4-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ Կարապետ Գրիգորյանն իր քրոջ որդի Մարատին հարկադրել է Արմավիրի մարզային քննչական վարչությունում իր կատարած գողության վերաբերյալ գործով սուտ ցուցմունք տալ:

2016 թվականի հունիսի 25-ի գիշերը՝ ժամը 1-ն անց 30-ի սահմաններում Կարապետը քրոջ տան բակում վիճաբանել է քրոջ որդու՝ Մարատի հետ, քանի որ վերջինս հրաժարվել է Կարապետի կատարած գողության վերաբերյալ քննվող գործով սուտ ցուցմունք տալ:

Կարապետը խոհանոցային դանակով թույլ հարվածներ է հասցրել Մարատի կրծքավանդակի ու պարանոցի շրջաններին, պատճառել է քերծվածքներ:

Երբ բակ է դուրս եկել Կարապետի քրոջ դուստրը ու փորձել է հեռացնել քեռի Կարապետին, վերջինս իր ձեռքին եղած մետաղե լինգը նետել է քրոջ աղջկա ուղղությամբ: Լինգը դիպել է տուժողի որովայնին, նրա առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Իր «ելույթը» քրոջ տան բակում Կարապետը եզրափակել է սպառնալիքներով, թե վերադառնալու և հրկիզելու է տունը:

Դատարանում Կարապետ Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունել, իրեն մեղավոր չի ճանաչել:  Նա պնդել է, թե ինքը որևէ մեկին չի հարվածել, մարմնական վնասվածքներ չի պատճառել:
Դեպքի օրը հանդիպել է քրոջ որդի Մարատին ու որպես քեռի՝ նրան ամոթանք է տվել՝ իր դեմ սուտ ցուցմունք տալու համար: Դեպքի օրը ինքը վիճել է միայն քրոջ ամուսնու հետ, նա հայհոյել է իրեն, ինքը մեկ անգամ հարվածել է նրան, ինչից հետո քրոջ դուստր Մարիաննան բաժանել է իրենց: Ինքը գնացել է տուն:

Ինքը հարբած չի եղել: Իմացել է, թե Մարատը երբ է տանը լինելու, գնացել է նրա տուն: Դուռը փակ է եղել, ինքը թակել է, բայց բացող չի եղել:

Ինքը դուրս է եկել փողոց, Մարատը եկել է իր հետևից: Ինքը որպես քեռի՝ մեկ անգամ ապտակել է նրան ու վիճել է իր դեմ սուտ  ցուցմունք տալու համար: Հետո գնացել է տուն: Ինքն իր քրոջ երեխաներին լինգով չի հարվածել, իր ձեռքին առհասարակ լինգ չի եղել: Թե ինչպես է Մարիաննան լյարդի վնասվածք ստացել՝ չի կարող ասել:

Տուժող Մարատը հայտնել է, որ 2016 թվականի հունիսի 24-ին, ժամը 22-ի սահմաններում ինքն աշխատանքից տուն է գնացել ու իմացել է, որ քեռին՝ Կարապետը, վիճել է հոր հետ՝ իր կողմից նրա կատարած գողության վերաբերյալ ցուցմունք տալու պատճառով. Կարապետը աղավնիներ էր գողացել, դրա վերաբերյալ քրեական գործ էր քննվում: Կարապետը վիճելու ժամանակ մեկ անգամ հարվածել է իր հորը:

Հետո գնացել է, քիչ անց վերադարձել է իր անչափահաս տղաների հետ, բացել է իրենց աղավնիների բնի դուռը և պահանջել է, որ երեխաները… գլխատեն բնում եղած բոլոր աղավնիներին: Երեխաները վախից կատարել են հոր պահանջը՝ գլխատել են իրենց աղավնիներին՝ իրենց պատճառելով  200 հազար դրամի վնաս:

Կարապետի արարքից զայրացած՝ ինքը գնացել է նրա տուն, բայց նա իրեն տեսնելով՝ փախել է: Ինքն էլ… նրա աղվնիներին է գլխատել ու գնացել է տուն:

Հունիսի լույս 25-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, Կարապետը եկել է իրենց բակ, իրեն դուրս է կանչել, հայհոյել է իր հասցեին:

Ինքը բարկացած դուրս է եկել, վեճի է բռնվել քեռու հետ: Նա դարձյալ պահանջել է, որ ինքը սուտ ցուցմունք տա աղավնիների գողության վերաբերյալ քննվող գործով: Ինքն ասել է, թե չի կարող սուտ ցուցմունք տալ:

Կարապետը վիճել է, իր հասցեին տվել է բազմաթիվ հայհոյանքներ, ապա մոտը եղած դանակի շեղբով ու լինգով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին:

Բակ է դուրս եկել իր քույր Մարիաննան, ցանկացել է բաժանել իրենց: Կարապետը հայհոյանքներ է տվել նաև Մարիաննայի հասցեին, ձեռքի մետաղե լինգը նետել է Մարիաննայի ուղղությամբ ու հարվածել է Մարիաննայի որովայնին՝ մոտ երեք մետր հեռավորությունից: Մարիաննան ուշագնաց է եղել:

Կարապետը դա տեսնելով՝ հեռացել է: Ինքը շտապօգնություն է կանչել, քրոջը տարել են հիվանդանոց:

Տուժող Մարիաննան պնդել է, որ քեռի Կարապետը լինգն իր ուղղությամբ նետելու պահին ուղիղ նայել է իր աչքերի մեջ, հայհոյել է իրեն ու նետել է լինգը հենց իր ուղղությամբ: Քեռու հետ առերես հարցաքննության ժամանակ վերջինս իրեն ագրեսիվ է պահել, ինքը ճնշվել ու վախեցել է նրանից: Լինգի հարվածի հետևանքով ինքը ստացել է լյարդի անոթային վնասվածք…

Տուժողները քեռի Կարապետի դեմ բողոք, պահանջ չեն ներկայացրել, խնդրել են նրան հնարավորինս մեղմ պատժել:

Դատարանը հաստատված է գնահատել Կարապետ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքները, հաշվի է առել, որ Կարապետի խնամքին… վեց անձ կա, որոնցից չորսը անչափահաս երեխաներ են: Կարապետը բազմանդամ ընտանիքի միակ կերակրողն է… Մասնակցել է Արցախյան պատերազմին, ինչպես նաև 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողություններին, ՊՆ-ի կողմից ստացել է շնորհակալագիր…

Տուժողները հաշտվել են իրենց քեռու հետ, մեղմ պատիժ են խնդրել նրա համար:

Որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է դիտվել Կարապետի կողմից հանցագործությունների կատարման վտանգավոր ռեցիդիվը:

Այս գործի քննության ընթացքում՝ 2016 թվականի հուլիսի 27-ին,  Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նախորդ գործով՝աղավնիների գողության ու գողության փորձի համար, մեղավոր է ճանաչել Կարապետ Գրիգորյանին ու դատապարտել է 4 տարի 6 ամիս ազատազրկման:

Այս գործով Կարապետ Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել սուտ ցուցմունք տալուն հարկադրելու և որպես զենք գործադրված առարկայի գործածությամբ կատարած խուլիգանության համար, որը կատարել է իր քրոջ երեխաների նկատմամբ:

Կարապետ Գրիգորյանը վերջին հաշվով դատապարտվել է 6 տարի ազատազրկման: Այս պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ դատավճռով սահմանված 4 տարի 6 ամիս ազատազրկումից՝ 1 տարի ազատազրկումը:

Կարապետ Գրիգորյանը վերջնականապես դատապարտվել է 7 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հուլիսի 16-ից:

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում
Ամենադիտված