Մահացել է «Сплин» խմբի երաժիշտը
ՄՇԱԿՈՒՅԹՄահացել է կոմպոզիտոր, «Сплин» եւ «Колибри» խմբերի երաժիշտ Օլեգ էմիրովը։ Այդ մասին ասված է «Колибри» խմբի ֆեյսբուքյան էջում։
«Մեզ համար մեծ վիշտ է։ Այսօր գիշեր մահացել է մեր մտերիմ ընկեր Օլեգ Էմիրովը։ Հազվագյուտ եւ մեծ շնորհով երաժիշտ, իմաստուն, վստահելի ընկեր»,- ասված է հաղորդագորության մեջ։ Նշվում է, որ 51-ամյա արտիստի մահվան պատճառը սրտի հետ կապված խնդիրներն են։
Էմիրովը ծնվել է 1970թ․-ին Լենինգրադում։ Հայտնի է նաեւ որպես «НТВ» հեռուտաալիքի սաունդ-պրոդյուսեր եւ գործիքավորող, երաժշտություն է գրել այնպիսի հաղորդումների համար, ինչպիսիք են «Намедни», «Программа максимум», «Школа злословия», «Большой брат»։ Էմիրովն աշխատել է նաեւ «Сплин» խմբի «Резонанс. Часть первая» սկավառակի վրա։