Հակառակորդը գիշերը շուրջ 300 կրակոց է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 300 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն, առանց պատասխան գործողությունների դիմելու, շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: