Ասպրամ Կրպեյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի լիազորությունները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյսօր Ազգային ժողովի հերթական նիստին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ պատգամավորական մանդատ է ստացել Ասպրամ Կրպեյանը։
Այսպիսով` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը երդմամբ ստանձնեց լիազորությունները։ Նա փոխարինել է Դավիթ Սեդրակյանին, որն ավելի վաղ պատգամավորական մանդատը վայր էր դրել։