Հայտնի է՝ ինչ պաշտոնի կնշանակվի Ռոմանոս Պետրոսյանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Հայկական ժամանակը» գրում է.
««Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվելու է Պետական վերահսկողական ծառայության պետ: Նշենք, որ քիչ առաջ ՀՀ վարչապետի որոշմամբ Տիգրան Ուլիխանյանն ազատվեց ՊՎԾ ղեկավարի պաշտոնից:
Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնեցինք, որ Պետրոսյանն ազատվելու է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից: Նշենք, որ Պետրոսյանն այս պաշտոնին նշանակվել է 2020թ. հուլիսի 30-ին: Մինչ այդ էլ նա զբաղեցնում էր Կոտայքի մարզպետի պաշտոնը»: