Իշխան Զաքարյանը գործելու է որպես անկախ պատգամավոր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրեկ Իշխան Զաքարյանը գրություն է ուղղել Ազգային ժողովի նախագահին՝ հայտնելով, որ ինքը դուրս է եկել «Պատիվ ունեմ» խմբակցությունից։
Այս մասին Ազգային ժողովում հերթական նիստի ավարտին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը։ Նա նշեց, որ ըստ Իշխան Զաքարյանի գրության՝ ինքը գործելու է որպես անկախ պատգամավոր։