Պատմության այս օրը (դեկտեմբերի 11)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Տանգոյի միջազգային օր, Արգենտինա՝ Տանգոյի ազգային օր, Ռուսաստան՝ Անդրեևյան
դրոշի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1876 - Թուրքիայում հրապարակվել է սահմանադրություն, որը մեծ վեզիր Միդհատի անունով կոչվել է
Միդհատյան սահմանադրություն:
1910 - վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Իզմիրլյանը:
1932 - ծնվել է ակադեմիկոս Արման Քուչուկյանը որի ղեկավարությամբ ստեղծվել է ЕС-2345
մատրիցային պրոցեսորը, որը առաջինն էր ԽՍՀՄ-ում։ ։
1937– գնդակահարվել է հայ նշանավոր զինվորական, խորհրդային կարմիր բանակի հրամանատար Գայը
(Հայկ Բժշկյանց)։
1939 - ծնվել է դերասանուհի Գրետա Գալստյանը։
1946- Միավորված ազգերի ընդհանուր ասամբլեայի կողմից ընդունվել է Ռաֆայել Լեմկինի առաջարկած
96-րդ որոշումը, որտեղ առաջին անգամ ցեղասպանությունը ճանաչվել է միջազգային ոճիր։
1988- Լենինականի մոտ վայրեջքի ժամանակ վթարվել է Ил-76 ինքնաթիռը, որի արդյունքում զոհվել է
77 մարդ:
2002-Ազգային ժողովը ընդունել է պետական պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու մասին
օրինագիծ:
2006-17-ամյա հայ երգչուհի Սիլվա Հակոբյանը իր I Like կատարումով դարձել է BBC-ի Next Big
Thing հեղինակավոր մրցույթի հաղթող:
2007-Փարիզի Ավինյոնի կենտրոնական պուրակում հանդիսավորությամբ բացվել է Հայոց
ցեղասպանության զոհերի հուշարձանը:
2012-Ռուսաստանը դադարեցրել է Գաբալայի կայանի շահագործումը, և իր որոշման մասին պաշտոնական
նոտա է հղել Ադրբեջանին:
2019- Սահակ եպիոսկոպոս Մաշալյանը դարձել է Պոլսի հայոց 85-րդ պատրիարք և խոստացել կերտել
նոր համայնք։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
մ.թ.ա.17-ծնվել է հռոմեացի կոնսուլ Գնեյ Դոմիցիան Ահենոբաբը՝ Ներոնի հայրը:
1519 –Տորունիի սեյմը որոշում է ընդունել պատերազմ սկսել Տևտոնյան օրդենի դեմ և հարկեր է մտցրել
վարձկաններ վարձելու նպատակով:
1582 –վախճանվել է Կոնտրռեֆորմացիայի ժամանակաշրջանի իսպանացի պետական և ռազմական
գործիչ Մեծ Հերցոգ Ալբան:
1688 –Փառահեղ հեղափոխության ժամանակ թագավոր Յակոբ 2-րդը փախել է Լոնդոնից, բայց բռնվել և
հետ է վերադարձվել Լոնդոն Վիլյամ 3-րդի մոտ:
1803 –ծնվել է ֆրանսիացի երգահան, դիրիժոր, երաժշտագետ, երաժշտական քննադատ Հեկտոր Բեռլիոզը:
1816– Ինդիանան դարձել է ԱՄՆ-ի 19-րդ նահանգը։
1843– ծնվել է գերմանացի մանրէաբան, բակտերիաբանության և համաճարակաբանության
հիմնադիրներից մեկը հանդիսացող Ռոբերտ Կոխը:
1856 —ծնվել է ռուս փիլիսոփա, մարքսիզմի տեսաբան Գեորգի Պլեխանովը:
1882 —ծնվել է գերմանաբրիտանական ֆիզիկոս-տեսաբան, մաթեմատիկոս Մաքս Բոռնը, որը
հանդիսանում է քվանտային մեխանիկայի հիմնադիրներից մեկը:
1899 — երկրորդ անգլո-բուրական պատերազմի ժամանակ կայացել է Մագերսֆոնտեյնի ճակատամարտը,
որի ժամանակ Պիտ Կրոնյեի ղեկավարած բուրական բանակը պարտության է մատնել Լորդ Մետյուենի
ղեկավարած բրիտանական բանակին:
1913– ծնվել է ֆրանսիացի ճանաչված դերասան Ժան Մարեն, որը հայտնի է առավելապես
«Ֆանտոմասի» մասին ֆիլմաշարից։
1918 - ծնվել է ռուս արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, Նոբելյան մրցանակի
դափնեկիր Ալեքսանդր Սոլժենիցինը:
1922-ծնվել է թատրոնի և կինոյի ռուս դերասան, սպորտսմեն, սպորտային մեկնաբան Նիկոլայ Օզերովը:
1931 –կայացել է Վեստմինստերյան ստատուսը՝ անգլիական պառլամենտի ակտը, որով սահմանվել են
դոմինիոնների իրավական դրությունը և փոխհարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ։
1946– ՄԱԿ-ին կից ստեղծվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը, երեխաների պաշտպանության միջազգային կոմիտեն։
1958– հռչակվել է Ֆրանսիական Դագոմեայի հանրապետությունը։
1969– ծնվել է հնդիկ նշանավոր շախմատիստ, գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը:
1972 —Յուդժին Սերնան և Հարիսսոն Սմիթը («Ապպոլոն-17») իրականացրել են թվով 6-րդ և վերջին
վայրէջքը Լուսնի մակերևույթի վրա:
1981 —Սալվադորում ընքացող քաղաքացիական պատերազմի ընթացքում կառավարական զորքերը Էլ-
Մոզոտե գյուղի մոտ իրականացրել են արյունոտ սպանդ, որի արդյունքում զոհվել է մոտ 700 մարդ:
1994– սկսվել է ռուս - չեչենական առաջին պատերազմը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը