Աշխարհի ամենատարօրինակ Ամանորյա սովորույթները
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Նոր տարին ամենից շքեղ նշվող տոներից մեկն է: Այն նշելու սովորույթը գոյություն է ունեցել դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում: Տոնի խորհուրդը նորն է՝ ամեն ինչ սկզբից, նոր հույսերով, նոր սպասումներով ու նպատակներով: Նոր տարին համընդհանուր նշվող տոն է, սակայն այն յուրովի է նշվում տարբեր երկրներում, ինչի պատճառով էլ տոնի հետ կապված ամեն ազգ ունի իր «տարօրինակությունները»:
Դանիա
Դանիայում մարդիկ պահում են չօգտագործված ամբողջ սպասքը մինչև դեկտեմբերի 31-ը և այդ օրն իրենց բոլոր ընկերների և ընտանիքի անդամների հետ միասին դրանով հարվածում են դռներին:
Բելառուս
Բելառուսում Ամանորի նախօրեին չամուսնացած աղջիկներն իրենց առջև եգիպտացորենով կույտ են պատրաստում գետնին, ապա մի աքաղաղ բաց թողնում: Առաջինն, ում եգիպտացորենի կույտին կմոտենա աքաղաղըմ նա էլ կլինի հաջորդը ամուսնացողը:
Բրազիլիա
Բրազիլիայում ընդունված է Նոր տարվան կրել սպիտակ շորեր, ինչը խորհրդանշում է խաղաղություն և թարմություն: Սակայն ամենից հետաքրքիրն աֆրո-բրազիլական կրոնից առաջացած սովորույթն է, որը կոչվում է Candomblé:
Երբ ժամացույցն ազդարարում է կեսգիշերը, մարդիկ գնում են ծով և ցատկում յոթ ալիքների վրայով: Եվ այս ամենը նրա համար, որ Iemanjá-ն՝ ծովի աստվածուհին, ստեղծի կյանքի ուղիներ մարդկանց համար:
Հարավային Աֆրիկա
Հարավային Աֆրիկայի քաղաքներում ամանորյա նախօրեին միանգամայն վտանգավոր է դրսում գտնվելը, քանի որ փողոցով զբոսնող մարդկանց «սպառնում» են ընկնող հեռուստացույցներ, մահճակալներ կամ հեռախոսներ: Այստեղ գոյություն ունի դարավոր ավանդույթ, ըստ որի մարդիկ ձերբազատվում են անցանկալի կենցաղային իրերից՝ դրանք պարզապես պատուհանից դուրս շպրտելով:
Թայլանդ
Թայլանդական Նոր տարին նշվում է ապրիլի 13–ից 15-ն ընկած ժամանակահատվածում և կոչվում է Songkran: Տոնը նշելու նպատակով մարդիկ ջուր, ինչպես նաև տալկ են լցնում միմյանց և փողոցով պատահական անցնող մարդկանց վրա: Մարդկանց վրա ջուր լցնելը հարգանքի նշան է, իսկ տալկն ընկալվում է որպես ամանորյա օրհնություն:
Ռումինիա
Ռումինացիները կազմակերպում են 2000 տարի վաղեմություն ունեցող խաղեր, որոնց ժամանակ երիտասարդներն՝ արջի հանդերձանքներ հագած, շուրջպար են բռնում չար ոգիներին վախեցնելու նպատակով:
Իռլանդիա
Իռլանդիայում չամուսնացած աղջիկներն անհամբեր սպասում են Ամանորի գիշերվան, քանի որ այն կարող է իր հետ բերել նրանց կյանքի սիրուն: Նրանք մզամուրճի տերևներ են դնում բարձի տակ՝ հուսալով, որ «կբռնեն» իրենց ապագա ամուսնուն: Իռլանդիայում հավատում են նաև, որ այս սովորույթն օգնում է աղջիկներին ձերբազատվել տխուր ճակատագրից: