Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանջարեղենի գինն աճել է 61.2%-ով, շաքարավազինը՝ 40.9%-ով․ կտրուկ գնաճ է նկատվում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2021թ. 3-րդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում դիտարկվող պարենային 12 ապրանքախմբից 11-ում գրանցվել է զգալի գնաճ: Այսպես, բանջարեղենի գինն աճել է 61.2%-ով, շաքարավազինը՝ 40.9%-ով, յուղերինն ու ճարպերինը՝ 30.0%-ով, ձուկը և ծովամթերքը թանկացել են 25.6%-ով, կաթնամթերքը, պանիրը և ձուն՝ 11.4%-ով, հրուշակեղենը՝ 10.3%-ով, միսը՝ 9.5%-ով, հացաբուլկեղենը և ձավարեղենը՝ 9.0%-ով, սուրճը, թեյը, կակաոն՝ 5.4%-ով, ոչ ալկոհոլային խմիչքները՝ 5.3%-ով, այլ սննդամթերքը՝ 3.5%-ով: Ընդ որում, հացաբուլկեղենի և ձավարեղենի գնաճի պայմաններում դիտարկվող ժամանակաշրջանում հանրապետություն ներմուծված ցորենի գինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 1.2%-ով և կազմել 99.9 դրամ 1 կգ-ի համար: Գնանկում է դիտվել միրգ ապրանքախմբում՝ 8.1%։

 
 
 

2021թ. 3-րդ եռամսյակի հուլիս և սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում դիտվել է գնանկում, համապատասխանաբար` 0.5% և 0.1%, իսկ օգոստոսին դիտվել է 0.4% գնաճ: Նույն միտումն է դիտվել պարենամթերքի գների ինդեքսում. հուլիս և սեպտեմբեր ամիսներին պարենամթերքի գների ինդեքսը նվազել է, համապատասխանաբար՝ 1.2% և 0.5%-ով, իսկ օգոստոս ամսին աճել՝ 0.5%-ով։

 
Այս տարվա 3-րդ եռամսյակում արձանագրվել է գյուղատնտեսական ապրանք արտադրողների իրացման գների 7.0% աճ` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 2.8% գնանկման դիմաց: Գյուղատնտեսական արտադրության միջոցների գնման գների և մատուցվող ծառայությունների սակագների ինդեքսը կազմել է 123.2%` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 99.0%-ի դիմաց: Ընդ որում, դիտարկվող ժամանակահատվածում գնաճ է արձանագրվել գյուղատնտեսական արտադրության հետևյալ միջոցների և ծառայությունների գծով. անասնակերինը` 32.5%-ով, պարարտանյութերինը՝ 32.3%-ով, մեքենա-սարքավորումներ և պահեստամասերինը՝ 9.2%-ով, սերմացու և տնկիներինը՝ 4.1%-ով, գյուղատնտեսական ծառայություններինը՝ 1.8%-ով: Դրա հետ մեկտեղ, դիտարկվող ժամանակահատվածում 11.8%-ով նվազել են բույսերի պաշտպանության միջոցների (թունաքիմիկատներ), 0.5%-ով գյուղատնտեսական մանր գործիքների գնման գները։
 
Հատկանշական է, որ 2021 թվականին 2018 թվականի համեմատ առաջին անհրաժեշտության սննդամթերքը զգալի թանկացել է, մասնավորապես՝ ցորենը թանկացել է 31 դրամով, ոչխարի միսը՝ +555 դրամով, խոզի միսը՝ +378 դրամով, թռչնի միսը՝ +230 դրամով, կարտոֆիլը՝ +37 դրամով, գլուխ սոխը՝ +25 դրամով, կաղամբը՝ +202 դրամով, շաքարավազը՝ +77 դրամով, բուսական յուղը՝ +450 դրամով, կարագը՝ +509 դրամով և այլն։
ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանի կադրային քաղաքականությունից, Փաշինյանն էլ դժգոհ է ՔՊ-ից. «Հրապարակ» ՀՀ անկախության տոնին պարգեւներ եւ կոչումներ կշնորհվեն. որեւէ ընդդիմադիր կամ այլախոհ հրավիրված չէ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում փոշմանել են. չեն ուզում ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին հարեւան դառնալ․ «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակելու գործով քրեական հետապնդումը դադարեցվել է․ «Ժողովուրդ» Մեքենան հայտնվել է Աղստև գետում․ կա 1 զոհ և 1 վիրավորԶոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կդիմավորեն ԵռաբլուրումԴիլիջանի ոլորաններում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչըՉպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությանը հաջողվի մոռացության մատնել հայ ժողովրդի նկատմամբ հանցանքները․ Արման ԹաթոյանԱմերիկան ու Ռուսաստանը կարող են Նիկոլից օրինակ վերցնել՝ տարածքներ հանձնեն, որ լավ ապրեն. Աշոտյան (տեսանյութ)Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենը ձերբակալվել էՌուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրացում․ ԼավրովԴիլիջան-Իջևան ճանապարհին «Mercedes»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետըՀՀ մտել է 1 տոննայից ավել կոկաին, բայց փաստաթղթերի մեջ 730 կգ է․ դուք պետք է որպես այսօրվա իշխանություն այնպես անեիք, որ ՀՀ տարածք կոկաին չմտներ․ Միհրան ՊողոսյանԱլեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունումԹուրքիան և ԵՄ-ն պետք է համակարգված գործեն Կովկասում․ ՖիդանՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը․ Փաշինյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՀայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում արցախցիների հավաքական վերադարձի և այլ իրավունքների հարցերը բացակայում են, ինչն անթույլատրելի է․ Արցախի ՄԻՊՈւկրաինան մտադիր է այս տարի «վերջակետ» դնել Ռուսաստանի հետ hшկամшրտությանը․ ԶելենսկիՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՍպասվո՞ւմ է նոր համավարակ Հայաստանում․ Հարցը քննարկել են ԳԱԱ-ումՓաշինյանը ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակելՆախատեսվում է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել ԹուրքիայումԸնտանիքի կյանքը խլած հիմնական կասկածյալը հայտնաբերվել էԱրթիկում, դեռևս անհայտ հանգամանքներում, «KamAZ»-ը կողաշրջվել է․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացումը. POLITICOՊարզվել է 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է. ՔԿՆիկոլի օրոք արժեզրկվել են Հայաստանի բոլոր տոներն ու սգո օրերը. ԱշոտյանԼիբանանից շուրջ 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբՀոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 միլիարդով քիչ ներդրում է ուղղվելՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերըԵռաբլուրն այսօր (լուսանկարներ)Երեւանի ավագանին նոր անդամ ունի. նա գրնցվել է ԿԸՀ-ն հերթական նիստում Սկանդալային ձայնագրությունների հետքերովՎրաստանը կարող է զրկվել առանց վիզային ռեժիմից, Եվրամիությունը զգուշացում է արել․ ո՞րն է պատճառը «Ռադիոլուր»-ի պատասխանը Փլուզված առաստաղ, վնասված կահույք. ինչ իրավիճակ է ՌԴ-ում՝ երկրարժից հետո (տեսանյութ) Լևոն Արոնյանը հաղթանակ է պարգևել ԱՄՆ-ի հավաքականին Ալիևը օկուպացված Ստեփանակերտից նոր հայտարարություն է արելԲաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Հանրային ռադիոյում տրամադրություններ են շոշափում Խայտառակ և ամոթալի որոշում. Փաշինյանը վախենում է նոր ընտրություններում պարտվելուցՌուսաստանը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունները Քաղաքագետ Տարասովը մեղադրել է Հայաստանի իշխանություններին հեղաշրջման մասին տեսություններ հորինելու մեջԶախարովան վստահեցրել է, որ շուտով կսկսվի ԼՂ-ում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցիների դատավարությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գարսոն սանրվածք ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ:2024 թ. օգոստոսին 33 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները. ՊԵԿ ՉԼ․ մրցաշարային աղյուսակն առաջին տուրից հետո Աշտարակի կամրջի վրա «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ, վիրավnր կա
Ամենադիտված