ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը իրազեկում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ դեկտեմբերի 10-ի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա կապակցությամբ սոցիալական որոշ խմբերի անձանց հատկացվող միանվագ դրամական օգնության տրամադրումը սկսված է:

Օգնությունը տրամադրվում է հետևյալ անձանց՝ 
  • Հաշմանդամ զինծառայողներին. 
  • Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին. 
  • Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած)՝ հետմահու «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքների անդամներին.
  • «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված և Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) անձանց ընտանիքների անդամներին.
  • Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանին և 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում գումարված Լեռնայի Ղարաբաղի մարզային խորհրդի և Շահումյանի շրջանային խորհրդի միացյալ նիստին մասնակցած պատգամավորներին. 
  • Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին.
  • Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին հավասարեցված անձանց.
  • Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին.
  • Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հավասարեցված անձանց.
  • Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանիքի անդամներին.
  • Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին հավասարեցված անձանց.
  • Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում զինծառայություն անցած, ինչպես նաև այդ ժամանակաշրջանում թիկունքում անձնազոհ աշխատանքի կամ անբասիր ծառայության համար պարգևատրված անձանց:
Դրամական օգնության վճարումներն իրականացվում են Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում գործող «Արցախփոստ» ՓԲԸ բաժանմունքների կողմից՝ ըստ քաղաքացիների հաշվառման (բնակության) վայրի:
 
Թվարկված սոցիալական խմբերին պատկանող տեղահանված քաղաքացիների վճարումներն իրականացվում են «Արցախբանկի» մասնաճյուղերի միջոցով։
 
Դրամական օգնությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով, հայտնում են նախարարությունից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular