ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատախազության մոտեցումներում որևէ բան չի փոխվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սահմանադրական դատարանում գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործից հետո երկրորդ անգամ պարտություն կրեց, և արդյունքում օրերս ՍԴ կայացրած որոշմամբ կալանքի տակ գտնվող պատգամավորներն ազատ արձակվեցին:

Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Սեդա Սաֆարյանի հետ։

Հարցին, թե ինչո՞ւ է գլխավոր դատախազությունն այսպես աշխատում` իրավապաշտպանն ասել է․ «Որովհետև դատախազությունում շատ բան չի փոխվել 2018-ի իշխանափոխությունից հետո, դատախազության մոտեցումներում բան չի փոխվել: Դատախազությունում այնքան ինքնասիրահարված են, որ բացի իրենցից ուրիշ մասնագետների լսելու կարողություն չունեն, և այդ է պատճառը, որ «Մարտի 1»-ի գործով մենք ունեցանք իրավիճակ, երբ Սահմանադրական դատարանի միջոցով հարուցված քրեական գործը լուծելու կարճ ճանապարհ գտան: Արդյունքում՝ ամեն ինչ արեցին, որ ամբաստանյալները պատասխանատվության չենթարկվեն: Թեև ես կարծում եմ, որ պատահական չստացվեց՝ կային ուժեր պետական կառույցներում, որ կանգնած էին հին ուժերի կողքին, ու նրանց օգնեցին, որ նման արդյունքներ լինեն: Բոլորն իրար օգնեցին, որովհետև բոլորը խառնված էին «Մարտի 1»-ի գործով և անձնական շահագրգռվածությունն ու մեկ միասնական շահը ազդող եղան այս գործի վրա: Նրանք ստորադասեցին պետության շահը, վարկը իրենց անձնական շահերին: Հիմա, երբ մենք այս գործերն ուղարկում ենք Եվրոպական դատարան, հետո շատ տխուր պատկեր ենք ունենալու՝ տասնյակ փոխհատուցումներ են լինելու, ու երկար տարիներ պետությունը «Մարտի 1»-ի գործով իր մեջքը չի կարողանալու ուղղել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular