ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամանորն անցավ սեփական տանը սպանված Քաչոտյանների տան կողքով. տան դուռն այդպես էլ չբացվեց (ֆոտո)

ԻՐԱՎՈՒՆՔ

Ամանորն այս տարի անցավ Քաչոտյանների տան կողքով. Ջավախքի Վաչիանի գյուղում 2016թ. հուլիսի 9-ի գիշերը  սեփական տանը սպանված Քաչոտյանների տան դուռն այդպես էլ չբացվեց... Եթե նախորդ տարիներին այդ տանն Ամանորի օրերին անընդհատ աշխուժություն էր տիրում,  դուռն անընդհատ բացվում էր հյուրեր ընդունելու համար, այս տարի այն փակ մնաց... Ընտանիքի հայրը Ռուսաստանի Դաշնությունից վերադառնալուց հետո այդպես էլ իր մեջ ուժ չգտավ մտնել տուն, որտեղ սպանվել էին իր կինն ու 3 երեխաները:

Իր տանը նայել միայն հեռվից է կարողանում, երբ այցելում է տնից շատ քիչ հեռավորության վրա գտնվող գյուղի գերզմանատուն, որտեղ թաղված են կինն ու երեխաները...Վաղինակն այնտեղ հաճախ այցելելով եւ խունկ վառելով է փորձում իր հոգու ցավը մեղմել, որը, սակայն, հաճախ չի ստացվում... Ապրում է գյուղում՝ հայրական տանը եւ պայքարում իր հարազատներին կյանքից զրկողներին բացահայտելու եւ պատժելու համար: Ցավն ավելի է խորանում, երբ գիտակցում է, որ իր ընտանիքի անդմաներին սպանելու մեջ միակ մեղադրվողը՝ Նոդար Ակոպովը, կալանավայրում ինքնասպան է եղել, սակայն, չի հավատում, համոզված է, որ ինքնասպանությունը բեմադրված է եղել եւ նա ողջ է: Իսկ Քաչոտյանների հարազատներից շատերն էլ համոզված են՝ Նոդար Ակոպովն այդ սպանությունը մենակ չէր կարող իրականացնել. նրա հետ էլի մարդիկ են եղել, որոնք միչեւ այժմ բացահայտված չեն...

 

Ավելի վաղ  տեղեկացրել էին, որ Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին` մորը եւ 5, 13, 18 տարեկան երեխաներին, հուլիսի 10-ին, հարազատները հայտնաբերել են սպանված:

Նախնական տեղեկություններով, հանցագործը մորն ու աղջիկներին սպանել է բութ գործիքի հարվածներով, իսկ տղային խեղդամահ է արել:

Վաչիանին Ջավախքի Ախալքալաքի շրջանի հայաբնակ գյուղերից է, գյուղի կողքով է անցնում նորաբաց թուրք-վրացական միջպետական ճանապարհը:

Նշենք, որ ընտանիքի հայրը` Վաղինակ Քաչոտյանը, Ռուսաստանի Դաշնությունում էր` արտագնա աշխատանքի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular