ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը՝ մանրադրամ թուրք-ամերիկյան հարաբերություններում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամերիկյան Bloomberg գործակալությունը պատմել է, թե ով է կանգնած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետևում։ Նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան և Երևանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման քայլերը քննարկելու համար: Թուրքիայի ԱԳ նախարարը նաև հայտարարել է Ստամբուլի և Երևանի միջև առաջիկայում չարտերային չվերթների վերսկսման մասին:

Չավուշօղլուն ընդգծել է, որ Անկարան Ադրբեջանի հետ կհամակարգի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլերը: Երեկ առավոտյան ՀՀ ԱԳՆ-ն ստիպված էր հաստատել տեղեկությունը, նշել, որ հայկական կողմն էլ է մտադիր բանագնաց նշանակելու։ Հայաստանյան իշխանությունների անլրջության մասին է խոսում այն հանգամանքը, թե Փաշինյանը մտադիր է որպես բանագնաց նշանակել դիվանագիտական որևէ փորձառություն չունեցող, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Ըստ էության, Հայաստանը որևէ ակնկալիք չունի այդ երկխոսությունից, ընդամենը հարկադրված քայլի է դիմում, իսկ փաշինյանական իշխանություններն իրենք էլ հասկանում են, թե մանրադրամ են դարձել խոշոր խաղացողների հարաբերություններում։ Ամերիկյան լրատվական գործակալությունը բացահայտել է, թե Անկարան Հայաստանի հետ մերձեցման է գնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խնդրանքով:

«Թուրքիայի անսպասելի նախերգանքը համապատասխանում է նախագահ Ջո Բայդենի խնդրանքին, որը հոկտեմբերին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը, որը ելք չունի դեպի ծով», - գրում Է Bloomberg-ը ՝ վկայակոչելով բարձրաստիճան թուրք պաշտոնյայի:

Ընդ որում, գործակալությունը նշում է, թե Թուրքիան հուսով է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը նպատակաուղղված քայլերը Անկարային կօգնեն բարելավել Ռուսաստանից ՀՕՊ միջոցներ գնելու պատճառով Վաշինգտոնի հետ լարված հարաբերությունները:

«Բայդենի և Էրդողանի հանդիպումից հետո երկու երկրները ստեղծել են խնդիրների լուծման մեխանիզմ, որոնք թունավորել են ՆԱՏՕ-ի գծով երկու դաշնակիցների միջև հարաբերությունները, որոնք ավելի լայն շահեր են կիսում անվտանգության և տնտեսության ոլորտում։ Էրդողանը կարող է զգալի օգուտ քաղել ցանկացած արտաքին քաղաքական քայլից, որը կօգնի կայունացնել տնտեսությունը, քանի որ գնաճի սրընթաց աճը սպառնում է նրա ժողովրդականությանը 2023 թվականի քվեարկության նախաշեմին», - ամփոփել է Bloomberg-ը:

Տարոն Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular