ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը գտել է Արթուր Ղազինյանից ազատվելու ձևը․ իշխանության ցայտնոտը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Ազգային ժողովում ավարտին է մոտենում պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում ստեղծված արտառոց իրավիճակը։ Երեկ 16-րդ անգամ չընտրեց հանձնաժողովի փոխնախագահ։ Ինչպես նախորդ նիստին, երեկ ևս ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը թեկնածու չէր առաջադրել։ Իշխանությունը արդեն 14 անգամ դեմ է քվեարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին՝ հայտարարելով, թե նրան չի ցանկանում տեսնել այդ պաշտոնում՝ տարբեր պատճառներ վկայաբերելով։ Իրականում, Ղազինյանին չեն կարողանում ներել Նիկոլ Փաշինյանի հասցեին արված խիստ և փաստարկված քննադատությունը։ Իշխանական պատգամավորներն իրենք էլ հոգնել են այդ անհեթեթ իրավիճակից, երբ ամիսներ շարունակ ստիպված էին տարբեր հիմարություններ երկնել, միայն թե ձախողեն Ղազինյանի ընտրությունը։ Այդ իրավիճակը նաև հնարավորություն էր տալիս ձգձգել 44-օրյա պատերազմի հանգամանքների հետաքննությունը։ Փաշինյանական իշխանությունն ինքն էլ շահագրգիռ էր, որ հնարավորինս երկարաձգի քննության մեկնարկը, իսկ մեղքը բարդի ընդդիմության վրա։

«Հայաստան» խմբակցությունը, փաստենք, այդպես էլ չզիջեց իր սկզբունքային դիրքերը, բայց և թեկնածու չառաջադրելով, կանխում է Անդրանիկ Քոչարյանի ու նրա ենթակաների անհարկի ձգձգումները։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ հայտարարեց՝ թեկնածու առաջադրելու իրավունքը փոխանցվում է «Քաղաքացիական պայմանագրին»։

«Ասեմ, որ այսօր «Իմ քայլը» խմբակցությունը թեկնածու չի առաջադրել։ Դա խոսում է այն մասին, որ իշխող խմբակցությունը ցանկություն չունի ընդդիմությանը հասանելիք թափուր պաշտոնն անմիջապես վերցնի», - ասաց Քոչարյանը։

Ըստ էության, դրանով մեկ շաբաթ ևս փաշինյանականները ձգեցին, հաջորդ նիստին այլևս պարտադրված կլինեն իրենց կազմից թեկնածու առաջադրել։ Ընդդիմադիր խմբակցությունները հակված չեն խաղալ «Քաղաքացիական պայմանագրի» խաղը։ Նրանք ապացուցեցին, որ սկզբունքային են իրենց դիրքորոշումներում, իսկ իշխանության մանիպուլյացիաներն էլ չեն կարող երկար ձգվել։ Այժմ արդեն փաշինյանական իշխանությունը շանս չի ունենա պատրվակներ մոգոնել՝ պատերազմի հանգամանքների հետաքննությունից խուսափելու համար։

Արմեն Մանասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular