ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժամանակ առ ժամանակ ներպետական քրեական քաղաքականությունը վերանայվում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս Հայաստան վերադարձած 10 գերիներից 5-ի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, որոնցից երկուսը կալանավորվել են: Շատերը սա լրջագույն խնդիր են համարում միջազգային իրավունքի տեսանկյունից:

Այս թեմայով զրուցել ենք միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հետ։

Անդրադառնալով այս ամենին`մասնագետն ասաց․ «Սա միջազգային իրավունքով չի կարգավորվում, սա բացառապես ազգային իրավունքի հարց է: Յուրաքանչյուր պետությունն ինքն է որոշում՝ այստեղ հանցավոր արարք կա, թե ոչ: Իսկ թե ինչու են հիմա գերիներին մեղադրանք առաջադրել, իսկ նախկինում չէին առաջադրում, սա, ըստ էության, նոր քրեական քաղաքականություն է: Երբեմն քրեական քաղաքականության մեջ փոփոխություններ են արվում՝ ելնելով կրիմինալոգիայի տեսանկյունից արարքներից, որոնք կամ նպաստում են հանցագործությանը, կամ հանրային հանցավորության աստիճանը հաշվի առնելով քրեական հետապնդում են իրականացնում մի բանի համար, որի համար առաջ նման բան չէին անում: Այսինքն ժամանակ առ ժամանակ ներպետական քրեական քաղաքականությունը վերանայվում է»:

Անդրադառնալով Հաագայի դատարանի որոշմանը՝ Արա Ղազարյանն ասաց․ «Իմ կարծիքով, դա մեզ համար բարենպաստ դատական ակտ էր: Ամենակարևոր բանը, որի համար ես ուրախացա, դա քարտեզների վերաբերյալ Ադրբեջանի փաստարկի մերժումն էր, որովհետև դա շինծու փաստարկ էր: Քարտեզները ճշգրիտ են, թե ճշգրիտ չեն, Հայաստանը դրանք տրամադրում է, թե ոչ, դա բոլորովին կապ չունի ռասիզմի հետ: Ադրբեջանը փորձում էր դա կապել ռասիզմի հետ առ այն, որ ականապատումներ արվել են զուտ նրա համար, որ ադրբեջանցիները չկարողանան գալ ու ապրել իրենց հայրենիքում, հետևաբար դա էթնիկ զտման քաղաքականություն է: Ադրբեջանն այդ թեզն էր առաջ տանում, և սա մերժվեց Հայաստանի ջանքերով: Ամենաշատը ես դա եմ գնահատում: Հայաստանը ներկայացրեց, որ դա ընդամենը պաշտպանական բնագիծ է, որը չի խախտում որևէ միջազգային նորմ: Ընդ որում, այդ նույն պնդումն Ադրբեջանն անում էր ի շահ իրեն ՄԻԵԴ-ում Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործով: Օրինակ, Շահումյանի Գյուլիստան գյուղի շրջակայքում ականապատումն արվել է ոչ թե նրա համար, որ թույլ չտան Սարգսյանը կամ այլ հայեր վերադառնան ու ապրեն Գյուլիստանում, այլ դա պաշտպանական բնագիծ է: Հիմա այդ նույն փաստարկը Հայաստանը ներկայացնում է Հաագայում: Ադրբեջանը փորձում է դա էթնիկ զտման լույսի ներքո ներկայացնել, սակայն այն Հաագայում մերժվեց: Մնացածը կանխատեսելի էր»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular