ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Երևանի․ ո՞ւմ են պատրաստում որպես հաջորդ քաղաքապետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ Երեկ կեսգիշերի տվյալներով՝ ավագանու մոտ 40 անդամներ իրենց ստորագրություններն էին դրել քաղաքապետին հրաժարական պարտադրելու նախաձեռնության տակ։

1or.am-ի տեղեկություններով՝ ստորագրահավաքին միացել են ոչ միայն իշխող ուժի, այլև ընդդիմադիր ԲՀԿ և «Լույս» խմբակցությունների անդամներ։ Ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանին կհաջողվի ստորագույն մեթոդներով ազատվել Հայկ Մարությանից, և իրեն հավատարիմ որևէ անդեմ արարածի նշանակել Երևանի քաղաքապետի պաշտոնում։ Մինչ երեկ խոսակցություններ էին շրջանառվում, թե քաղաքապետ կդառնա Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը, սակայն այսօր արդեն Փաշինյանը կողմնորոշվել է՝ ժամանակավոր քաղաքապետ կդառնա առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, իսկ հաջորդ տարի նոր ընտրություններ կանցկացնեն, ու իշխանական թեկնածուն կլինի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Հրաչյա Սարգսյանի համար դավաճանությունը նորություն չէ։ Նա ավագանու կազմում ընդգրկվել էր «Առաքելություն» կուսակցության առաջադրմամբ, սակայն հասցրել է նաև թռչել այդ կուսակցությունից և հավատարմության երդում տալ Նիկոլ Փաշինյանին։ Եվ այսօր հրաչյասարգսյաններն ու ավագանու կազմի անհայտ ծագման անդամները որոշելու են ՀՀ մայրաքաղաքի ճակատագիրը․ մարդիկ, ովքեր մեկ տաշեղ չեն ավելացրել Երևան քաղաքում, իրենց իրավունք են վերապահում անվստահություն հայտնել Մարությանին։ Ի դեպ, այդ չորս տասնյակ արարածների անունները համառորեն գաղտնի են պահում, թերևս վախենում են հանրության քննադատությունից։ Ով էլ լինի Երևանի ժամանակավոր քաղաքապետը, դառնալու է հանրության և մտածող զանգվածի աչքի փուշը։

Հայկ Մարությանը երազանքի քաղաքապետ չի եղել, սակայն շահեկանորեն առանձնացել է իշխող թիմի կազմում, որպես համեմատաբար արդյունավետ մենեջեր, ով կատարել է իր տված խոստումների մի զգալի մասը։ Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, «Իմ քայլը» խմբակցությունը տևական ժամանակ տորպեդահարել է քաղաքապետի նախաձեռնությունները, ավտոբուսների գնումն էլ մեկ ձայնի տարբերությամբ են իրականացրել՝ ի հեճուկս «Քաղաքացիական պայմանագրի»։ Հայկ Մարությանն այսօր գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։

«Շնորհակալ եմ ձեր արձագանքի և ջերմ խոսքերի համար։

Հ.Գ. Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ։ Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը։ Հաջորդ տարի կունենանք արդեն ընդհանուր 1000 հատ փոխարինված վերելակ, իսկ քաղաքային տրանսպորտի պարկը թարմացրած կլինենք ավելի քան 60 %-ով՝ ունենալով արդեն շուրջ 520 նոր ավտոբուս»։

Գագիկ Մինասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular