ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանում տասնյակ մարդիկ են արգելափակվել գետնի տակ՝ ածխահանքում տեղի ունեցած հեղեղման պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանի հյուսիսային Շանսի նահանգում ածխահանքի հեղեղման հետևանքով 22 մարդ է հայտնվել արգելափակման մեջ գետնի տակ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը:

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի մոտ 23:00-ի սահմանում՝ ըստ Պեկինի ժամանակի (երևանյան 19:00): Հանքավայրում ածխի արդյունահանումն անօրինական էր իրականացվում: Ներկա պահին վթարի վայրում փրկարարական աշխատանքներ են տեղի ունենում: Ջրմուղ համակարգով սկսել են դուրս բերել հավաքված ջուրը:

Ոստիկանությունը երեք անձի է ձերբակալել, որոնք առնչություն ունեն հանքի շահագործման հետ: Հանքի սեփականատերը որոնվում է:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular