ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպայում գազի գինը գերազանցել է հազար խորանարդ մետրի համար 1 550 դոլարը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Եվրոպայում գազի գինը դեկտեմբերի 16-ին բորսայական սակարկությունների բացմանն աճել է 0,5 տոկոսով եւ բարձրացել հազար խորանարդ մետրի դիմաց 1 550 դոլարից վեր, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նիդեռլանդների TTF հաբում հունվարի ապառնագրի գինը Երեւանի ժամանակով 11:01-ի դրությամբ աճել է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1 552 դոլար: Ըստ որում Երեւանի ժամանակով 11:03-ին գազի գինն արդեն իջել է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1 517 դոլար: Նախորդ առեւտրական օրը՝ դեկտեմբերի 15-ին, Եվրոպայում գազի բորսայական սակարկությունները փակվել են հազար խորանարդ մետրի դիմաց 1 447 դոլարի նշագծում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular