ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանաձորում բողոքի ակցիա է իրականացվում` հաջակցություն ձերբակալված Մամիկոն Ասլանյանի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վանաձոր քաղաքի Արցախ պուրակում այս պահին խաղաղ բողոքի ակցիա է իրականացվում՝ հաջակցություն նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի։

Ակցիայի մասնակիցները շեշտում են, որ իշխանությունները չեն ցանկանում համակերպվել ընտրություններում «Մամիկոն Ասլանյան» դաշինքի հաղթանակի հետ ու ընդգծում, որ տեր են կանգնելու իրենց քվեին։

Նշենք, որ երեկ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է։  ՀՀ Քննչական կոմիտեում նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Վարույթն իրականացնող մարմինը պատրաստվում է Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան։

Տեղեկացնենք նաև, որ ընտրական շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայց է ներկայացրել դատարան, բողոքարկելով ավագանու մանդատների բախշման մասին Ընտրական հանձնաժողովի որոշումը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքը ստացել էր ամենաշատ ձայները։ Նրա օգտին քվեարկել էր ընտրելու իրավունք ունեցողների 38.71 տոկոսը կամ 12 810 ընտրող։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular