ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարության չզեկուցվող հարցերի թվում նաև ՊՆ-ին 4 մլրդ դրամ հատկացնելու մասին հարցն էր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր 63 հարց, որից միայն մեկն էր զեկուցվող:

Չզեկուցվող հարցերի թվում էր նաև Պաշտպանության նախարարությանը մոտ 4 մլրդ դրամ գումար տալու մասին որոշման նախագիծը:

Tert.am-ը Կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցրերի մասից տեղեկացավ, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առաջարկ է ներկայացրել Կառավարությանը ՊՆ-ին լրացուցիչ 3,903,812.7 հազ. դրամ տալու մասին:

Որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 3,903,812.7 հազ. դրամի չափով ավելացումներն ուղղել  Պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «1169. ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրի «11001. Ռազմական կարիքների բավարարում» միջոցառման շրջանակներում «Այլ ծախսեր» հոդվածով նախատեսվող ծախսերի ֆինանսավորմանը:

Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: Հասարակությունը սույն որոշման նախագծմանը չի մասնակցել: Որոշումն ընդունվել է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular