ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխող ուժը փորձում է պատժել Հայկ Մարությանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 Երեկվանից բուռն քննարկման առարկա է դարձել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունը, որով պատրաստվում են անվստահություն հայտնել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:
 
Այս թեմաով զրուցել ենք քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ։
 
Հարցին, թե այս որոշման հիմքում ի՞նչ է ընկած` քաղաքագետն ասաց. «Սա հետևանք է այն բանի, որ Հայկ Մարությանը խզել է բոլոր կապերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ ու իշխող ուժը փորձում է այսպիսով պատժել նրան և յուրային մեկին դարձնել քաղաքապետ: Իմ կարծիքով՝ իշխանությունը շատ սխալ ժամանակ է ընտրել քաղաքապետ փոխելու համար, ու, ընդհանրապես, պետք չէր քաղաքապետ փոխել, որովհետև անկախ ամեն ինչից, Հայկ Մարությանը բավականին լավ է աշխատում ու պետք է հնարավորություն տալ, որ նա իր ծրագրերն ավարտին հասցնի, իսկ ավարտին մնացել է երկու տարի»։
 
Հարցին, թե իշխանության նման գործողությունները ի՞նչ որակների մասին են վկայում` քաղաքագետն ասաց. « Իշխանությունը վաղուց է ցույց տվել, որ ունի թայֆաբազական մտածելակերպ, նրանց այդքան էլ չեն հետաքրքրում ո՛չ հանրային շահը, ո՛չ պետական շահը ու մենք տեսնում ենք, որ շատ հաճախ պաշտոնների նշանակելիս առաջնորդվում են ոչ թե տվյալ անձի կարողություններով, այլ թե այդ մարդը ինչքանով է հավատարիմ Նիկոլ Փաշինյանին ու ինչքանով է գլուխը կախ կատարում մեկ մարդու կողմից տրված հրահանգները. սա դասական թայֆաբազական մտածելակերպ է»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular