ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը կրկին խառնում է Մոսկվայի «խաղաքարտերը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին հայկական, թուրքական և ամերիկյան կողմից ստացվող հրապարակային մեսիջները գալիս են փաստելու, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փորձ է անում նսեմացնել այս կամ այն գործընթացում պաշտոնական Մոսկվայի միջնորդական ջանքերը և այդ սուրբ գործը փոխանցել Արևմուտքին:

Ինչպես գիտենք՝ շաբաթներ առաջ պաշտոնական Երևանը հայտնեց, որ դիմել են Մոսկվային՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացում աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: Մոսկվայից հայտնեցին իրենց պատրաստակամությունը աջակցել կողմերին և դրանից հետո տիրեց լռություն, որը խախտվեց բառացիորեն օրերս, երբ պարզ դարձավ, որ այսպես կոչված` հաշտեցման գործընթացն արդեն իսկ սկսել է. կողմերը ներկայացուցիչներ են նշանակելու, բացվելու է ուղիղ ավիահաղորդակցությունը: Դրանից հետո հայտնի ամերիկյան կայքը հրապարակեց հոդված, որում ասվում էր, որ կողմերին հաշտվելու և բանակցություններ սկսելու առաջարկություն է արել անձամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:  Բացի այդ, հարկ է նշել, որ թուրքական կողմի ներկայացուցիչ է նշանակվել տարիներ շարունակ ԱՄն-ում Թուրքիայի դեսպան աշխատած փորձառու դիվանագետը, շշուկներ կան, որ հայկական կողմի ներկայացուցիչն է լինելու ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը, ում նույնպես պրո-ռուսական գործիչ չես անվանի:

ԱՄՆ մեկնած ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ, հանդիպում ունենալով Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանի հետ, նույնպես անդրադարձել է հայ-թուրքական հաշտեցման գործընթացին:

Սա նշանակում է, որ Փաշինյանի կողմից փորձ է արվում ներկայացնել այնպես, ասես ռուսական կողմի միջնորդական ջանքերը արդյունք չեն տվել, իսկ այ ամերիկյան կողմինը՝ պսակվել են հաջողությամբ: Սա հերթական փորձն է կարևորագույն գործընթացում արբիտրի դերն Արևմուտքին փոխանցելու, ինչի դիմաց բնականաբար Փաշինյանն ակնկալում է ստանալ ինչ-ինչ դիվիդենտներ և աջակցություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular