ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Առանց հատուկ ջանքերի սրանք իրենց վախճանն են մոտեցնում, ինչն, ի դեպ, ողջունելի է». ընդդիմադիր պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Շատ զարմանալի է, որ մինչև հիմա իշխանությունը օրենքի նոր նախագիծ չի ներկայացրել, որով կսահմանվի, որ երկրի բոլոր պաշտոնները՝ նախագահ, վարչապետից համայնքի ղեկավար, հիմնարկի տնօրեն, օրենքի ուժով պետք է քպ-ականները զբաղեցնեն։

Այդ օրենքում հատուկ պետք է սահմանվի, որ ում մտքով անցնի, որ ինքը կարող է քպ չլինելով հավակնել որևէ ռանգի պաշտոնի՝ որպես ծանր հանցագործություն, երկարատև պատժի կենթարկվի։

Այս տեսանկյունից պետք է հատուկ սահմանել իշխանության վախերը, իսկ դրա հաղթահարումը պետք է լինի անվճար։

Առանց հատուկ ջանքերի սրանք իրենց վախճանն են մոտեցնում, ինչն ի դեպ, ողջունելի է։

Շատ տարօրինակ է, որ իրավապահ համակարգի տարբեր օղակներ ջանասիրաբար սպասարկում են սրանց նեղ անձնական քմահաճույքները՝ չգիտակցելով, որ հետո իրենց «արդարացումներն» այն մասին, թե իրենք չէին ուզում, բայց իրենց «վերևից» պարտադրել են, որևէ ձևով իրենց չի փրկելու»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular