ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանականների քստմնելի հանգրվանը․ այդքան երիտասարդ ու այդքան․․․

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանը, ամենայն հավանականությամբ, նոր քաղաքապետ կունենա։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, հանդիպել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներին, քննարկել, թե ինչ մեթոդներով պիտի ազատվեն քաղաքապետ Հայկ Մարությանից։ Ապահովության համար նույնիսկ հրավիրյալների հեռախոսներն էին հավաքել, որ որևէ մեկի մտքով չանցներ տեսագրել կամ ձայնագրել հանցախմբի պարագլխի հիստերիկ ջղաձգումները։

 Հանդիպումից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» քստմնելի մի տեքստ էր երկնել, որի վերջում բազմանշանակ ակնարկներ արել Հայկ Մարությանի հասցեին։

«Հայկ Մարությանին շնորհակալություն ենք հայտնում համատեղ աշխատանքի համար և հաջողություն ենք մաղթում նրան իր նոր քաղաքական հանգրվանում»,- գրել էին ավագանու այն անդամները, որոնք տակավին օրեր առաջ հիացական ճիչեր էին արձակում Մարությանի նախաձեռնությամբ Երևան բերված 211 ավտոբուսների կապակցությամբ։ 

Ավագանու այդ խմբակցությունը, ինչպես և նրանց միացած «ընդդիմադիրները» պարզապես ապացուցեցին, որ անդեմ ու անմեղսունակ զանգված են, իսկ երիտասարդական ավյունն ու առաջադեմ գաղափարների քարոզը ընդամենը պատրվակ՝ վարչախմբի առաջնորդին քծնելու, իրենց միակ աշխատող գործընկերոջ հասցեին ցեխարձակումներ անելու համար։ 

Փաշինյանական սպասարկուները նաև կեղծ տեղեկություններ էին տարածում՝ իբր Մարությանը հանդիպել է այս կամ այն գործչին, մտադիր է քաղաքական հայտ ներկայացնել, համագործակցել կոնկրետ կուսակցության հետ։ Երևանի քաղաքապետն իրեն բնորոշ պարկեշտությամբ ընդամենը ֆեյսբուքում արձանագրում արեց․ «Որպեսզի ձեզ չփորձեն մոլորեցնել, երեք կարևոր բան ունեմ ասելու այս պահին.
1. Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ որևէ պայմաններում չեմ հանդիպել, անգամ պատահաբար: 
2. Եթե գործից դուրս հանդիպումների ժամանակ ունենայի, կհանդիպեի երեխաներիս հետ։
3. Որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունեմ»։

Դե իսկ, «Իմ քայլը» որպես քաղաքապետի թեկնածու տեսնում է «Առաքելություն» կուսակցությունից թռած Հրաչյա Սարգսյանին։ 
Վերջինիս մասին լավագույնս արտահայտվեց նրա նախկին կուսակցապետը՝ Մեսրոպ Առաքելյանը։

«Ներողություն եմ խնդրում, որ մեր սիրելի քաղաքը շուտով ղեկավարելու է անդեմ ու անմեղսունակ մի անձնավորություն, ում աշխատանքային և քաղաքական կարիերայում ունեցել եմ բացառիկ ներդրում։ Ցավում եմ, որ այս դժվարին ժամանակներում երևանցիներին սպասվում է ևս մեկ անխուսափելի և երաշխավորված հիասթափություն։ 
Պատերազմից հետո վարչապետի հրաժարականը պնդող, սակայն իր պաշտոնը դրանից վեր դասող սույն անձնավորությունը Երևանի կառավարումը վերածելու է այնպիսի քաոսի, որ երանի եք տալու նախորդ, ու դրանից էլ նախորդ բոլոր քաղաքապետերին։
Անելու եմ առավելագույնը՝ իմ անձնական և քաղաքական դաշտից վաղուց դուրս շպրտված անձնավորությանը դուրս շպրտել նաև մեր սիրելի քաղաքի կառավարման բոլոր օղակներից»,- գրել էր Առաքելյանը։

 Ահա այսպիսի որակներով մարդիկ են մնացել Նիկոլ Փաշինյանի կողքին և վճռում մեր երկրի, մեր քաղաքի, մեր ժողովրդի ապագան։

Կարեն Համբարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular