ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պեսկովը չի կարծում, որ Թուրքիան փորձում է նոր Օսմանյան կայսրություն կառուցել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը RTVI-ին տված հարցազրույցում ասել է, որ չի հավատում, որ Թուրքիան փորձում է նոր Օսմանյան կայսրություն կառուցել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Նոր Օսմանյան կայսրություն` նման բան չկա, ես համաձայն չեմ ձեզ հետ»,- նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով հաղորդավարուհի Թինա Կանդելակիի` «Օսմանյան կայսրության նոր տարբերակի» մասին հայտարարությունը։

Կրեմլի խոսնակը հավելել է, որ այս դեպքում «Թուրքիայում շատ տարածված է թյուրքական աշխարհի հոգևոր միասնության գաղափարը»։ «Իսկապես, կա թյուրքական աշխարհի մշակութային, պատմական ընդհանրություն, Կենտրոնական Ասիայի պետությունները, նույնիսկ Ռուսաստանի Դաշնության մեր հանրապետությունները՝ թաթարները, բաշկիրները, այո, նրանք ընդհանուր պատմություն ունեն թուրքերի հետ. դա և լեզվական պատմություն է, և մշակութային, և ընդհանուր ավանդույթները: Հետևաբար, դրանում ոչ մի սարսափելի բան չկա», - եզրափակել է Պեսկովը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular