ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քրեական հետապնդման համար եղած հիմքերը կիրառվում են ըստ քաղաքական նպատակահարմարության

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վանաձորում ՏԻՄ ընտրությունների արդյունքում գերակշիռ ձայներ հավաքած ուժի թեկնածուն ձերբակալվեց։

Այս թեմայի մասին զրուցել ենք իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։

Հարցին, թե ՏԻՄ-երի շուրջ ինչ գործընթաց է տեղի ունենում` իրավապաշտպանն ասաց․ «Վանաձորում տեղի ունեցածի վերաբերյալ իմ մոտեցումն այն է, որ եթե անգամ հիմքեր կան քրեական հետապնդման համար, ապա քրեական հետապնդման սկսման ժամկետը, որը Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշված է, 2021 թվականի սեպտեմբերի 14-ն էր։ Այդ ընթացքում որևէ քննչական գործողություն, որում ներգրավված կլիներ նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, հայտնի չէ ինձ։ Բայց նրան բառացիորեն ավագանու առաջին նիստից 5 օր առաջ՝ դեկտեմբերի 15-ին ձերբակալելը, երբ պետք է ընտրվի քաղաքապետ, և ամենամեծ շանսերն ունի հենց Մամիկոն Ասլանյանը, որովհետև ամենաշատ թվով մանդատներ ունի ինքը, ես համարում եմ ակնհայտ քաղաքական նպատակներով իրականացվող քրեական հետապնդում։ Սա որևէ կասկած չի հարուցում։ Ավելին, պարզվում է, որ դեռևս 2019 թվականին է դատախազություն ներկայացվել ապօրինությունների վերաբերյալ դիմում, որը քննության չի արժանացել։ Այսինքն՝ այնպիսի պատկեր է ձևավորվում, որ քրեական հետապնդումները, եթե նույնիսկ դրանք հիմքեր ունեն, իրականացվում են ըստ քաղաքական նպատակահարմարության։ Սա նոր երևույթ է, ԿԳԲ-ական ոճի, երբ մարդու նկատմամբ հավաքում են դոսյե և այն կիրառում ըստ անհրաժեշտության, երբ պետք է ինչ-որ քաղաքական խնդիրներ լուծել։ Եթե նախկինում ակնհայտ անհիմն քրեական հետապնդում էին սկսում, ապա այս դեպքում նոր երևույթի հետ ենք առնչվում, երբ քրեական հետապնդման համար, եթե նույնիսկ հիմքեր կան, ապա դրանք կիրառվում են ըստ քաղաքական նպատակահարմարության։ Դեռ հարց է, թե այդ հիմքերն իրապես բավարա՞ր են քրեական հետապնդում սկսելու համար, թե՞ ոչ, որովհետև ըստ էության օրենսդրության ոչ բովանդակային, այլ ֆորմալ կիրառմամբ խոչընդոտում են Մամիկոն Ասլանյանի՝ ավագանու նիստին մասնակցելու հնարավորությունը։ Տվյալ դեպքում պետք է ապահովվի անձի՝ ընտրությանը մասնակցելու իրավունքը՝ անկախ քրեական հետապնդման փաստից, որովհետև ինքն այդ նիստին մասնակցելու է որպես քաղաքապետի թեկնածու և նաև մասնակցելու է քաղաքապետի ընտրությանը ավագանու նիստի ժամանակ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular