ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չնայած նոր զիջումների մասին տեղեկություններին, գործարարներն ակտիվացնում են աջակցությունը սահմանամերձ բնակավայրերին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր Հայաստանն ապրում է իր պատմության ամենածանր փուլերից մեկը: Հայաստանի մեծ քանակությամբ նոր բնակավայրեր են դարձել սահմանամերձ: Դրան զուգահեռ՝ անընդհատ խոսվում է հնարավոր նոր զիջումների, այլընտրանքային ճանապարհների կառուցման մասին: Սակայն, չնայած այս ամենին, սահմանին ապրող մարդիկ ամուր կառչած են իրենց հող ու ջրին:

«Փաստ» թերթի տեղեկություններով, սահմանամերձ գյուղերում ծնված և ներկայումս արտերկրում ապրող մի շարք գործարարներ առավել ակտիվացրել են իրենց աջակցությունն այդ բնակավայրերին: Մասնավորաբար, օրերս Տավուշի Ոսկեպար գյուղից սերված, Ռուսաստանում բնակվող գործարար Յուրա Աղբալ յանը հերթական օգնությունն է ուղարկել հայրենի Ոսկեպարի, ինչպես նաև հարակից այլ գյուղերի բնակիչներին: Ոսկեպարի բնակիչները մեր թղթակցի հետ զրույցում նշում էին, որ մեծապես շնորհակալ են Աղբալ յանին, սակայն զարմացած չեն, քանի որ նա աջակցություն տրամադրում է միշտ ու պարբերաբար:

Մեզ տեղեկացրեցին, որ Աղբալ յանը շոշափելի ֆինանսական օգնություն է տրամադրում գյուղում ծնվող յուրաքանչյուր երեխայի համար, պարբերաբար բարեգործական տարբեր ծրագրեր է իրականացնում, իսկ մի քանի տարի առաջ էլ 58 միլիոն դրամ է տրամադրել Ոսկեպար գյուղի առանձնատները գազատարին միացնելու համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular