ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր ռազմավարություն. նախկին պաշտոնյաների մասով հարուցված քրգործերը բաժանում են. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իրավապահ համակարգում մեկնարկել է նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործերով նախաքննության ավարտ հայտարարելու գործընթացը: Նկատենք, սակայն, որ նախաքննական մարմինները հետաքրքիր ռազմավարություն են մշակել:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործերով մաս են անջատում ու ուղարկում դատարան, իսկ մյուս մասով քննությունը շարունակում են՝ այդկերպ նախկիներին միգուցե հասկացնելով, որ ամեն ինչ իրենց ձեռքում է, եւ հարկ եղած դեպքում գործի կանցնեն:

Օրինակ՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործով Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել, սակայն պարզվում է՝ քրեական գործով մի մաս կա, որով նախաքննական մարմինը որոշել է քննությունը շարունակել:

Այս մոտեցումը նախաքննական մարմինները կկիրառեն նաեւ մյուս նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործերով: Տեսնենք՝ հաջորդը ով է։

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular