ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պենտագոնի ղեկավարը Գերմանիայի պաշտպանության նոր նախարարի հետ քննարկել է ՌԴ գործողությունները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ուրբաթ հեռախոսով իր գերմանացի գործընկեր Քրիստինա Լամբրեխտի հետ քննարկել է երկու երկրների համագործակցությունը, ինչպես նաեւ «Ռուսաստանի Դաշնության ապակայունացնող գործողությունները»։ Այս մասին ուրբաթ կայացած հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Նրանք վերահաստատեցին իրենց հանձնառությունը պաշտպանական ոլորտում ԱՄՆ-Գերմանիա սերտ համագործակցությանը, ինչպես երկկողմ հիմքերով, այնպես էլ ՆԱՏՕ-ի շրջանակներում: Նրանք քննարկել են համատեղ աշխատելու իրենց հանձնառությունը մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ արձագանքել Ռուսաստանի ապակայունացնող գործողություններին Արեւելյան Եվրոպայում, ապահովել ՆԱՏՕ-ի միասնությունը, պահպանել պաշտպանության ոլորտում ներդրումների դրական հետագիծը եւ, իհարկե, ընդլայնել համագործակցությունը Հնդկական եւ Խաղաղ օվկիանոսներում», - նշեց նա։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular