ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում գնահատել են Ռուսաստանի առաջարկները ՆԱՏՕ-ի հարցով. Bloomberg

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի հարցով Ռուսաստանի առաջարկների մի մասն «օգտակար» է համարում, իսկ մյուսներն՝ «անընդունելի»: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին:

«Դրանցից մի քանիսն օգտակար են, իսկ որոշներն՝ անընդունելի: ԱՄՆ-ն ծրագրում է պատասխան տալ մոտ հաջորդ շաբաթ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

ՌԴ ԱԳՆ-ն ուրբաթ հրապարակել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի պայմանագրի նախագծերն անվտանգության երաշխիքների մասին: Փաստաթղթերն արդեն փոխանցվել են Վաշինգտոնին և նրա դաշնակիցներին: Փաստաթղթի կետերից մեկով առաջարկվում է, որ ՆԱՏՕ-ն երաշխիքներ տրամադրի դաշինքի՝ Ուկրաինայի ուղղությամբ չընդլայնման մասին:

«ԱՄՆ-ն պետք է պարտավորություններ ստանձնի՝ բացառելու ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը դեպի արևելք և հրաժարվել այն պետություններին դաշինքի մեջ ընդունելուց, որոնք ավելի վաղ մտնում էին ԽՍՀՄ-ի կազմի մեջ»,- ասվում է տվյալ առաջարկում:  

Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հայտարարել է, որ իրենք ստացել ե առաջարկներն ու ուսումնասիրում են դրանք:  

«Մենք չենք զիջելու առանցքային սկզբունքների հարցում, որոնց վրա հիմնված է եվրոպական անվտանգությունը, այդ թվում՝ այն, որ բոլոր երկրներն իրավունք ունեն ինքնուրույն որոշելու իրենց ապագան և արտաքին քաղաքականությունը»,-  ասել է Փսակին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular