ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արման Թաթոյանի ապտակը և փաշինյանականների չեղած հեղինակությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմնակիցների ստերը բացահայտվում են ոչ թե 40 օրվա, այլ հաշվված ժամերի ընթացքում։ Եկող փետրվարին լրանում է գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը, օրենքով նա իրավունք չունի երկրորդ անգամ դառնալ Մարդու իրավունքների պաշտպան։ Նույնիսկ եթե ունենար էլ, «Քաղաքացիական պայմանագիրը» արդարամիտ, աշխատող և հեղինակություն վայելող Թաթոյանի թեկնածությունը չէր առաջադրի։ Փոխարենն առաջադրել են մի թեկնածուի, որը ԱԺ-ում պնդում է, թե հեղինակություն ունի՝ քմծիծաղ առաջացնելով անգամ իրեն առաջադրողների շրջանում։ Իրապես հեղինակություն և մասնագիտական արժանապատվություն ունեցող իրավաբանները չեն համաձայնվել ՄԻՊ աշխատել Փաշինյանի ձեռքի տակ։ Իսկ Արման Թաթոյանը Փաշինյանի թիմի քննադատության թիրախում էր դեռ պատերազմից առաջ։

Պատերազմից հետո, երբ նա սկսեց ակտիվորեն ահազանգել սահմանամերձ համայնքների բնակիչների խախտված իրավունքների ու կառավարության բացթողումների մասին, իշխանականների դժգոհությունը Թաթոյանից դարձավ անթաքույց։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, թե Թաթոյանը հակահեղափոխական դիրքերում է, իսկ իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանը նրա գործունեությունը որակեց ընդդիմադիր։ Երեկ էլ Ազգային ժողովում իշխանական պատգամավորները հայտարարում էին, թե մինչև այսօր Թաթոյանի պաշտոնավարումն իրենց «հանդուրժողականության» արդյունքն է:

Մարդու իրավունքների պաշտպանը երեկ ստիպված էր ֆեյսբուքյան գրառում անել, արձագանքել Փաշինյանի և նրա կամատակարների մեղադրանքներին։ «Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իմ պաշտոնավարման ընթացքում՝ հատկապես պատերազմից հետո եղել են օրենքով արգելված ներգործության ամենատարբեր ձևերը՝ սկսած հրապարակային աշխատանքը հետպատերազմյան հարցերով դադարեցնելու կամ այն էականորեն նվազեցնելու բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների կողմից ներկայացված ուղիղ պահանջներից մինչև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մեքենաները մեր հնարավորությունները թուլացնելու նպատակով Կառավարության որոշմամբ վերցնելը, ֆինանսական անկախությունը վերացնելուն ուղղված հետևողական փորձերը ու Պաշտպանի դեմ, կատարվող աշխատանքը վարկաբեկող կազմակերպված արշավներ, այդ թվում՝ գործադիր և օրենսդիր մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ»,- ասել է Թաթոյանը։ Դե իսկ, պաշտոնավարումն ավարտելուց հետո Արման Թաթոյանը բոլոր շանսերն ունի իրական ձեռնոց նետելու չկայացած բռնապետին, բացահայտելու այս իշխանությւոնների ստորությունները և նրանց ուղարկելու համապատասխան վայրը․․․ որևէ ՔԿՀ։

Կարեն Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular